Mher Khachatryan writes about an old tradition in Armenian schools “the last bell ringing”, when students celebrate the last day of school. This year the tradition was disrupted as the educational system moved from the 10 year to 12 year system.
Սա միակ տարին է, որ ?վերջին զանգ? ասվածը բացակայում է Հայաստանում
Ազատ-Հայ
Պատրաստեց` Մհեր Խաչատրյանը
?Վերջին զանգ? սա արտաբերելիս շատերի մոտ է հուշեր արդնանում, հուշեր, որ միայն այդ տարիներին էր հասու: Առաջին սեր, դպրոցական վեճեր, ճամբարներ ամենուր: Համոզված եմ, ամեն ոք թերթելով իր կյանքի էջերը մեծ ցնծությամբ կանգ է առնում իր սրտում բացված հենց այս էջի վրա, որքան էլ ցավոտ, տխուր լինի այն միևնույն է մի ուրիշ սիրով հետաքրքրությամբ, վառ գույներով է պատկերում ու հետադարձ հայացք նետում այս էջի վրա: Ինչպիսի ապրումներ, առաջին քայլ, դպրոցական նստարան, ուսուցիչներ լավ ու վատ, քաղցր հուշեր, կարևոր էջեր, ամեն մեկը իր կյանքում միշտ հիշելով այս օրերը ակամայից ժպտում է, քանի որ դրանք անգին հուշեր են, և այդ ամենը եզրափակվում է ընդհամենը երկու բառով ?Վերջին Զանգ?:
Վերջին զանգը խորհրդային ժամանակներից եկող ավանդույթ է, դպրոցականների ամենասիրելի եւ ամենասպասված տոնը: Այդ օրը նշում են տարբեր երկրներում, օրվա խորհրդի հետ կապված` բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում:
Հայաստանյան դպրոցականները այս տարի չեն զգալ, դպրոցական տարիների` ?Վերջին Զանգի? բերկրանքը, վաղ առավոտից հայրիկներից գողացած ավտոմեքենաների չդադարող ազդանշաններով, գունավոր փուչիկներով ու անվերջ գոչյուններով շրջանավարտները չեն հիշեցնի, որ ավարտում են դպրոցը քանի որ վերջերս կայացած որոշմամբ Հայաստանը անցել է 12-ամյա կրթական համակարգին:
Սա վատ ազդակ է նաև Հայաստանյան բուհերին: Քանի որ բուհ ընդունվողների թիվը քիչ է լինելու: Հիմնականում դիմելու են զինծառայությունն ավարտած պատանիները, և նրանք, ովքեր անցած տարիներին դուրս են մնացել:
Մեր կատարած հարցումներից պարզ դարձավ որ դպրոցականների մեծամասնությունը դեմ է, դպրոցական տասներկուամյա կրթությանը:
Ինչ արած դպրոցականներին մնում է մաղթել համբերություն, ևս երկու տարի և նրանք ներս կմտնեն կյանքի մեծ դարպասներից ներս: