• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Մշակութային ազգ՝ անմշակոյթ ղեկավարներով

January 4, 2011
A+ A-
Email Print
<FONT face=Sylfaen>Մշակութային ազգ՝ անմշակոյթ ղեկավարներով</FONT>

Artsvi PakhchinyanSummary: Artsvi Pakhchinyan comments on an article by Diasporan Armenian intellectual and writer Krikor Bldian, in which he was saying that the Armenians were not culturally oriented nation. Pakhchinyan says history has shown that Armenians have left many examples of cultural achievements in arts, architecture, literature, etc. He mentions that during Soviet times books were published in big quantities. Now, Internet and dire economic conditions have obliged Armenian citizens to neglect reading. Consecutive governments after independence did not provide the needed support for promoting culture. The result was deterioration of cultural taste. Diasporan Armenian intellectual and actor Berj Fazelian refers to the cultural scene in the Diaspora to be as barren as it is in Armenia. Diasporan Armenian leaders did not want (or were not able) to understand the true value of culture. As a result, our schools, publications and language are all in bad shape.


Artsvi Pakhchinyan's article has appeared in the December 2010 edition of “Literary Horizon” (Canada), edited by Vrej-Armen Artinian.


Մշակութային ազգ՝ անմշակոյթ ղեկավարներով


?


Արծուի Բախչինեան


?


?Մենք քաղաքագէտ ազգ չենք?։ ?Մենք կռուող ազգ չենք?։ ?Մենք գիտնական ազգ չենք?… Կարծում էինք, թէ գոնէ մշակութային ենք, բայց արի ու տես, որ հիմա էլ դա է հերքւում։


?


Ոչ մշակութային ազգն իր պատմական տարածքով եւ հարեւան երկրներով մէկ ճարտարապետական կոթողների մի հսկայական քանակութիւն չէր սփռի, աշխարհի մատենադարանները չէր լցնի հարիւր հազարաւոր ձեռագիր մատեաններով, համաշխարհային մշակոյթի անդաստանում չէր ունենայ հեռու եւ մօտ ներկայացուցիչների մի աւելի քան ստուար բանակ՝ հին դարերից մինչեւ մեր օրերը։ ?Արդեօք նո՞յն ժողովուրդն ենք?,- հարց է տալիս Գրիգոր Պըլտեանը։ Իհարկէ նոյնն ենք։ Խորհրդային տարիներին Հայաստանի ամենահեռաւոր գիւղերում անգամ կային գրադարաններ, իսկ մարդկանց տների մեծ մասում՝ լեցուն գրադարակներ, երաժշտական գործիքներ, ամենից յաճախ՝ դաշնամուր, պատերին՝ նկարներ: Ժամանակներն էին ուրիշ։ Տասնեակ հազարաւոր տպաքանակով հրատարակուած գրքերը սպառւում էին, քանի որ չկար ո՛չ համակարգիչ, ո՛չ համացանց, ո՛չ ժամանցի վայրեր, եղած հեռուստաալիքներն էլ՝ ընդամենը մի քանիսը։ Իսկ այժմ երեւան եկած այս նոր բաներին աւելացրէք հայաստանցու հանապազօրեայ հացը վաստակելու ամենօրեայ վազվզուքը, եւ պարզ կը դառնայ, թէ անցեալի (եւ Գրիգոր Պըլտեանի յիշած 650 հազար իսլանտացիների) հետ համեմատած ինչու է նա պակաս ընթերցող դարձել…


?


Ռուս երգիչ Ֆեոդոր Շալեապինը մի առիթով ասել է. ?Հայը եթէ նոյնիսկ պարզապէս ինչ-որ բանի մէջ թաթախուի, նա արուեստի գործ կը ստեղծի…?։ Այս խօսքն ինձ յիշեցրեց մի մոսկուացի արուեստագէտ, որը, երեւանեան թանգարաններից յագեցած, հիմա էլ հիացական զարմանքով նայում էր երեւանեան Վերնիսաժի արհեստա-արուեստական գործերին։


?


Գրիգոր Պըլտեանի հետ մի կէտում լիովին համաձայն եմ, այն, որ ?մենք մշակութային քաղաքականութիւն չունինք, ատիկա կը նշանակէ ծրագրաւորում եւ դէպի դուրս ներկայութիւն?։ Մեր՝ թուացեալ մշակութային ազգ չլինելը բացատրւում է հիմնականում ա՛յս երեւոյթով։ Վերջին քսան տարում հայ մշակոյթը Հայաստանի ներքին քաղաքականութեան համար մշտապէս մնաց ստորին տարր՝ նրա գործիչների հանդէպ գրեթէ պետական անտեսումով, նրա օջախների գլխին պարբերաբար կուտակուող ֆիզիկական ու հոգեկան ոչնչացման սպառնալիքներով (յիշենք Մատենադարանի շուրջ ստեղծուած աղմուկը՝ նրա մի թուայնացուած պատճէնն ԱՄՆ-ում ստեղծելու շուրջ եւ կամ Ազգային պատկերասրահի շէնքի առաջին յարկը ռեստորանային համալիր դարձնելու ծրագիրը), էլ չասած պարբերաբար փոփոխուող մէկը միւսից անկապ նախարարների մասին, ովքեր հերթով ?դալլաքութիւն? էին սովորում որբի գլուխ դարձած հայ մշակոյթի վրայ…


?


Այսօր Վրաստանում դարձեալ ծաղկում են ապրել բալէտն ու խաղարկային շարժանկարը՝ մշակութային ճիշտ քաղաքականութեան արդիւնքում, իսկ մեր բալէտի արտիստներն օտար բեմեր են զարդարում, շարժանկարն էլ դոփում է տեղում։ Այո՛, նոյն Վրաստանը ոչնչացնում է իր տարածքի հայկական յուշարձանները, բայց կոկում-պահպանում է իր մայրաքաղաքի հին ժառանգութիւնը, ոչ թէ մեր նոր հարուստների պէս Երեւանի եղած մի քանի հին շինութիւնները ջնջում երկրի երեսից ու փոխարէնը շարում քաղաքի տեսքն աղաւաղող ?արդիական? շէնքեր՝ յանուն իր գրպանի։


?


Թուրքմենստանի նախկին նախագահը պաշտօնապէս յայտարարեց, որ իրենց բնաւ պէտք չեն օպերա, բալէտ, կրկէս։ Մեր հանրապետութեան նախկին նախագահն այդքան անկեղծ չեղաւ, նա բաւարարուեց՝ յայտարարելով, որ ?մշակոյթի դաշտն ազատ կը թողնենք, թող ինքնին զարգանայ?։ Սրան ի պատասխան մեր մշակութային եզակի գործիչներից մէկը՝ պարուսոյց Գագիկ Գինոսեանը, իրաւացիօրէն նկատեց, որ ազատ թողնուած դաշտում մոլախոտ է աճում։ Հէնց այդպէս էլ եղաւ։ Հայաստանեան մշակոյթի ոլորտում այսօր մոլախոտն աւելի շատ է։ Ծաղկեց այսպէս կոչուած էժանագին շօու-բիզնէսը՝ թուացեալ շքեղ փայլով պչրուած, ձեւաւորուեց իշխանութիւններին մօտ կանգնած եւ արուեստի հետ ոչ մի կապ չունեցող, սակայն լրատուամիջոցների առաջին շարքում գտնուող մշակութային օլիգարխիա, հեռուստաեթերը հեղեղուեց ցածրաճաշակ ու գռեհիկ հաղորդումներով, սերիալներով ու տեսահոլովակներով։ Իսկ արուեստի դասական ձեւերը, մեր ազգային մշակութային ժառանգութիւնը յայտարարուեցին պակաս կարեւոր ու յայտնուեցին լուսանցքում՝ ամենախղճուկ ֆինանսաւորմամբ? Մեր ամբողջ ցաւն այն է, որ որոշում ընդունողների մեր ընտրեալ դասը մշտապէս եղել է մշակոյթից, մեղմ ասած, հեռու։ Մեր փողաւորների համար եւս իրական մշակոյթը գոյութիւն չունեցող մի բան է։ Իսկ ով իսկապէս մտահոգ է մեր մշակոյթի պահպանմամբ ու զարգացմամբ, նրա ձեռքին էլ չկայ ո՛չ իշխանութիւն, ո՛չ փող։


?


Պատկերը միեւնոյնն է նաեւ հայ Սփիւռքում։ Խօսքը տամ սփիւռքահայ դերասան եւ բեմադրիչ Պերճ Ֆազլեանին։ Նրա ?Վրաններ պողոտաներուն վրայ? յուշագրութեան մէջ կան հետեւեալ ուշագրաւ եզրայանգումները. ?Սփիւռքահայ ղեկավարութիւնը դրամական նպաստները կեդրոնացուց ամեն ինչի վրայ, երբեմն արդարացուցիչ, իսկ երբեմն անտեղի, նոյնիսկ կառուցեց եկեղեցւոյ ոսկեպատ գմբէթներ, բայց արուեստի ու մանաւանդ բեմի զարգացման համար միշտ կրկնեց ?պիւտճէի հարցը…?: … այսօր Ալեք Մանուկեանի մը դիրքին, վարկին ու հարստութեան մէկ հազարերորդին իսկ չարժանացած մարդիկ ոչ միայն արուեստագէտին, այլ նոյնիսկ մշակոյթին ու արուեստին նկատմամբ արհամարհանքով կը մօտենան եւ դժբախտաբար այդպիսի անհատներով այժմ կը ղեկավարուի մեր Սփիւռքը: […] Ժողովուրդի մը գոյատեւման ողնաշարին գլխաւոր օղակը կը կազմէ մշակոյթը: Երբ կը թուլնայ ու կ՛անհետանայ այդ օղակը, կը քայքայուի նաեւ ողնաշարը ամբողջութեամբ: Մեր ղեկավարութիւնը չգիտակցեցաւ կամ չուզեց գիտակցիլ այս իրողութեան, ուստի այժմ թէ՛ ազգային մշակոյթը, թէ՛ հայ վարժարանները, թէ՛ հայատառ մամուլը կ՛ապրին ճգնաժամային օրեր?:


?


Աւելին ի՜նչ ասես։ Ա՛յս ենք եղել, միշտ եւ ամենուրեք։ Այդ պատճառով էլ ամեն ինչ մեզանում եղել ու մնում է անհատական նախաձեռնութիւնների մակարդակում (Գրիգոր Պըլտեանն էլ է դա իրաւացիօրէն նշում)։ Անհատապէս, այո՛, մենք մշակութային եղել ենք ու կանք, բայց այս իրողութիւնը, ցաւօք, սկսել է խամրել մեր՝ խելացի մշակութային քաղաքականութեան չգոյութեան պատճառով եւ մեր օրերի յոռի երեւոյթների խորքին…


?


Երեւան


Հորիզոն?Գրական


Դեկտեմբեր 2010?

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostԳրագէտ Պօղոս Սնապեանին հետ
Older PostJ. Michael Hagopian: Maintaining the memories of genocide

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Discrete Video Modeling for children with special needs in Armenia

February 23, 2016

LATEST

item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

December 1, 2021
item-thumbnail

Nobel Prize winner Ardem Patapoutian

October 7, 2021
item-thumbnail

Armenian Church of the Virgin Mary in Basra, Iraq

August 30, 2021
item-thumbnail

Tigranes the Great: a book by Serge Momjian

August 2, 2021
item-thumbnail

A multilingual digital Armenian Diaspora platform (DiasporArm)

May 2, 2021

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • Genocide
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Rural Armenia
  • Science
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

Սփյուռքից ժամանած «Երազանք» և «Աստղիկներ» երգչախմբերը մասնակցեցին հոբելյանական համերգին

item-thumbnail

Լույս է տեսել Ստեփան Գրիգորյանի հեղինակած «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքը

item-thumbnail

Հայաստանի 8 հրաշալիքները. Չորրորդ հրաշալիք. Նորավանք

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Search this website

© 2022 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll