Artin Arakel and his friends noticed that the Armenian flag was upside down outside one of our military locations in Noyemberyan region. They asked the soldiers to fix it, but instead of “thank you” they were harassed and asked not to interfere.
Արթին Առաքել կը գրէ համացանցին վրայ
Մայիսի 21-ին (2011) Նոյեմբերյանում ընկերներով տեսանք, որ զորանոցի դրոշը թարս են դրել զորանոցի ձողի վրա: Դիմեցինք զինվորներին, ու պահանջեցինք շտկել նման սխալը, իսկ նրանցից երկուսը զորանոցի պարսպից փողոց թռան ու մեր օձիքը բռնեցին ու գոռում էին ?Ձեր ի՞նչ գործն է: Դուք հայրենասեր ե՞ք:?
Երբ ասացինք, որ ամոթ է սահմանամերձ շրջան է, այդ ինչ սխալ է, առավոտը ոնց եք բարեւել հայրենիքի դրոշին: Իսկ նրանք մեր օձիքը բռնած ցանկանում էին ցույց տալ իրենց տղամարդկությունը:
Իսկապես ցավալի երեվույթ է, երբ հայրենիքիդ զինվորը, փոխարեն ամաչի իր սխալի համար ու ներողություն խնդրելով անմիջապես շտկի իր սխալը, դեռ փողոց է նետվում ու գոռում:
Զորանոցը գտնվում էր Նոյեմբերյանի շրջանի Ոսկե Վան գյուղում:
Ազատ-Հայի կարծիքը՝
Նման ցաւալի երեւոյթներ սփիւռքի մէջ ալ կան, այն տարբերութեամբ որ այստեղ փոխուելու հնարաւորութիւն չկայ՝ այն սփիւռքահայը որ կ'ենթարկուի նման ոտնձգութեան կը լքէ համայնքը եւ հայութիւնը եւ կը փարի այլ կողմերու կամ նուազագոյնը կը կասեցնէ իր գործունէութիւնը համայնքէն ներս, իսկ Հայաստանի պարագային գոնէ հողին վրայ մնալով կացութիւնը փոխելու մարտահրաւէրը կը ստանձնէ (եթէ անշուշտ օր մը ան ալ ամէն ինչ անհեռանկար նկատելով չհեռանայ հայրենիքէն):
?