
Arvasar Restaurant on Amiryan street, Yerevan
Meri Martirosyan reports on a newly opened restaurant in Yerevan, the capital of Armenia, called “Arvasar”.
Մերի Մարտիրոսյան
Ազատ-Հայ
Կատարելության ձգտում սպասարկման ոլորտում
Խոհանոցը ևս արվեստ է, որին տիրապետում են ոչ բոլորը: Հայ կանայք առանձնահատուկ սեր ունեն ուտեստների պատրաստման? հարցում,տղամարդիկ ևս ետ չեն մնում,հատկապես` մսային ուտեստների հետ կապված: Թյուր կարծիք կա, թե հայկական խոհանոցն այնքան էլ հարուստ չէ ուտեստների տեսականիով, սակայն դա ամենևին էլ այդպես չէ:
Կան բազմաթիվ կերակրատեսակներ, որոնք մատուցվում են զանազան ռեստորանային համալիրներում, սննդի սպասարկման այլ վայրերում: Նման վայրերից է ?Արվասար? ռեստորան-սրճարանը, որը, սակայն, տարբերվում է մնացածից: Այստեղ պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները, տիրում է իրավամբ, կատարյալ մաքրություն: Խոհանոցն ընդգրկում է հայկական և եվրոպական ուտեստներ, որոնք մատուցվում են նորովի: Առավոտյան ժամը 13.00ից մինչ 16.00-ը տրվում է լանչ:
?Վերջերս անցկացվեց դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մեծարման երեկոն, որի ժամանակ ռեստորանն անվանել են Վերնատուն, ինչը մեծ գնահատական է?,- նշեց ռեստորանի գործադիր տնօրեն Ռուզաննան:???????????????
Վերջինս հանդիսանում է ?Ազգային խոհանոց? ՀԿ-ի փոխնախագահ և ռեստորանը մասնակցում է նրանց կողմից կազմակերպված խորովածի, տոլմայի և այլ փառատոնների, ստանում մրցանակներ, դիպլոմներ: Շուտով մասնակցելու են նաև Գերմանիայում կայանալիք խորովածի փառատոնին:
?Արվասար?-ի գլխավոր խոհարարն ու օգնականն էլ նշեցին, որ կարևորը ուտեստը սիրով պատրաստելն է, հոգի ներդնելը, համը, մաքրությունը և դիզայնը: Իսկ հաճախորդներն էլ հաճախ գովասանքի խոսքեր են ասում, գոհ մնում ճաշակած ուտեստներից: Մենեջերն էլ նշեց, որ իրենց ռեստորանը չի մրցակցում, քանի որ իրենց տեսակի մեջ իրենք միակն են և պարզապես անում են իրենց գործը:
Այնպես որ, եթե ցանկանում եք ճաշակել հայկական և ևրոպական բազմապիսի ուտեստներ, ունկնդրել հաճելի երաժշտություն և արժանանալ բարձրակարգ սպասարկման, ապա այցելեք Ամիրյան 27 հասցեում գտնվող ?Արվասար? ռեստորան:
![]() |
![]() |