• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Կոնֆերանս Ծաղկաձոր քաղաքում

December 17, 2011
A+ A-
Email Print
<FONT face=Sylfaen>Կոնֆերանս Ծաղկաձոր քաղաքում</FONT>

 
Մերի Մարտիրոսյան


Ազատ-Հայ


Meri Martirosyan reports on a conference in the mountainous resort town of Tsaghkadzor (Armenia), marking the admission of the Czech Republic into the European Union, the challenges facing Armenia regarding European integration and the problems concerning the youth.


Մայիսի 30-ին և 31-ին (2011) Հայաստանի ամենագեղեցիկ և առողջարանային քաղաքներից մեկում` Ծաղկաձորում, տեղի ունեցավ կոնֆերանս` նվիրված Չեխիայի հանրապետության դեպի Եվրոմիություն ինտեգրմանը, Հայաստանի առջև ծառացած խնդիրներին, եվրոինտեգրմանը և այն բոլոր հարցերին, որոնք ներկայումս  հուզում են հայ երիտասարդությանը:


Կոնֆերանսի բացումն արեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, հմուտ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով իր խոսքում նշեց. ?Հայաստանը պետք է փորձի ավելի անկախ լինել, ավելի զարգանալ և  առաջ գնալ: Մեր երկիրն այսօր շատ խնդիրներ ունի, սակայն ի վիճակի է լուծել դրանք: Շնորհավորում եմ Չեխիային և ուրախ եմ  այս երկրի եվրոինտեգրման համար: Մենք պետք է փորձենք յուրացնել  այլ երկրների դրական փորձը: Օրինակ ռուս ժողովուրդը, ճիշտ է` լավն է, սակայն մտածել, որ Ռուսաստանը միշտ ճիշտ է և ամեն հարցում կարող է Հայաստանին օգնել` սխալ կլինի: Մենք պետք է փորձենք ավելի ինքնուրույն լինել և հասնել մեր խնդիրների լուծման ցանկալի արդյունքներին?:


Կոնֆերանսի ընթացքում նշվեց նաև Սահմանադրության հետևյալ հոդվածը. ?Մարդը և նրա արժանապատվությունը բարձրագույն արժեք է? և պետք է ճիշտ հասկանալ եվրոինտեգրման իմաստը, գաղափարը: Այն ունի նաև բացասական լիցքեր` խիստ անհատականացում և հոգևոր կապերի մերժում: Երբ ասում ենք Եվրոպայում օրենքի գերակայություն, դա նշանակում է իրավունքի գերակայություն: Իսկ մեզ մոտ եթե ասենք դա, ապա հնարավոր է, որ լինի սխալ օրենքի գերակայություն: Այդ իսկ պատճառով էլ պետք է ճիշտ օրենքներ ընդունել,հետո միայն մտածել դրանց գերակայության մասին:


Ելույթով հանդես եկավ նաև Սլավոնական համալսարանի դասախոսներից մեկը, ով կարևորեց ուսանողի և ընդհանրապես` երիտասարդության ազատ լինելու գաղափարը: Իսկ Չեխիայի  ներկայացուցիչ Վացլավ Նեկվապիլը նշեց, որ վերջին տարիներին իրենք գնում են դեպի զարգացում: Եվրոպական բյուջեն իրենց ֆինանսավորում է և դա շատ դրական է անդրադառնում: Իրենք 20-ամյա ժողովրդավարություն են ունեցել: Քվեարկել են ազատ ընտրությունների համար: Վերջում ավելացրեց, որ փոքր երկրները վետոյի իրավունք ունեն Եվրոմիության շրջանակներում:


Նշեմ, որ այս տարի Լիտվան է ղեկավարում ԵԱՀԿ-ն, Չեխիան այդ 16 պետությունների մեջ է մտնում: Ներկա 2 լրագրողներից մեկը, անդրադառնալով հայաստանյան խնդիրներին, նշեց, որ մի բան է ունենալ հարևան երկիր Գերմանիա, մեկ այլ բան է ունենալ հարևան Թուրքիա և Ադրբեջան, այնպես որ աշխարհագրական դիրքը ևս շատ կարևոր է` տարբեր խնդիրների  հետ կապված:


Այնուհետև սկսվեց հարց ու պատասխանը և տարբեր բուհերից ներկա ուսանողները սկսեցին ակտիվ բանավեճը: Նրանց հիմնական ասելիքը վերաբերվում էր Հայաստանի խնդիրներին, Ղարաբաղի հարցին, Եղեռնին, երիտասարդությանը և բոլորն աչքի էին ընկնում հայրենասիրական նկրտումներով, կոչերով: Իսկ Ստեփան Գրիգորյանի ուղղած այն հարցին, թե Հայաստանն ավելի շատ եվրոպական երկիր է, թե ասիական, նրանց մեծ մասը դժվարացան միանշանակ պատասխան տալ, նշելով, որ այդ առումով խառն է ամեն ինչ: Սակայն կային երիտասարդներ, ովքեր պնդում էին, թե մենք ևրոպական երկիր ենք, համենայնդեպս` ձգտում ենք դրան:


Չեխիայի ներկայացուցիչը, խոսելով արժեքների մասին, նշեց, որ օրինակ սեքսուալ փոքրամասնություններին ազատություն տալը, ծխելը սահմանափակ վայրերում թույլատրելը ևրոպական արժեքները չեն, ինչպես կարծում են ներկաներից շատերը, այլ երկրորդական են: Ամեն երկիր ունի իր արժեքները, սակայն շատերն են ձգտում որդեգրել ևրոպական արժեքներ:


Հանդիպման 2-րդ օրը ելույթ ունեցավ  չեխ փորձագետ Պիտեր Վագները, այնուհետև Երևանի պետական և լեզվաբանական համալսարանների դասախոսները, Մարդու իրավունքների դպրոցի և եվրոինտեգրման կոորդինատոր Արմեն Գրիգորյանը և շատ ուրիշներ:


Կոնֆերանսի ընթացքում ներկաները դիտեցին նաև 2 չեխական ֆիլմ`?Քաղաքացի Հեվլ? և  ?Կոլյա?, որոնք հետաքրքիր էին ու դիտարժան:


Նման կոնֆերանսները շատ կարևոր են, մնում է միայն, որ արդյունք լինի դրանցից, ինչը շատ հավանական է, և շատ խնդիրներ կարող են լուծվել հենց նման  հանդիպումների, կարծիքների փոխանակման ու առաջարկների հիման վրա, քանի որ, ինչպես ասում են` բանավեճի ընթացքում է ի հայտ գալիս ճշմարտությունը:

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostԻնքնասպանություն
Older PostԱրվասար ռեստորան-սրճարան, Երևան

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Liana Ghaltaghchyan is the new Managing Director at the Children of Armenia Fund

January 10, 2023
item-thumbnail

Indian Journalist Venkatesh Remakrishnan mentions the Armenians of Chennai

October 30, 2022
item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

December 1, 2021
item-thumbnail

Nobel Prize winner Ardem Patapoutian

October 7, 2021
item-thumbnail

Armenian Church of the Virgin Mary in Basra, Iraq

August 30, 2021

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • Genocide
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Rural Armenia
  • Science
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի անցումային երրորդ փուլը

item-thumbnail

Սփիւռքի Չորրորդ Իշխանութիւնը

item-thumbnail

Ո՞վ են սփիւռքի իսկական որոշողները. Who are the real decision makers in the Armenian Diaspora?. Հրաչ Քալսահակեան

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Search this website

© 2023 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll