Դարձ ակունքներին

<FONT face="Tahoma, Arial, Helvetica, sans-serif">Դարձ ակունքներին</FONT>


 


Արթուր Ղուկասեան 

“Return to roots”
A poem by Arthur Ghukasian


Arthur Ghukasian asks all Armenians to search for their roots. He calls on them to maintain the citizenship of their original country Armenia and keep the bond strong with the ancestral land.


Տասնութը լրացած ամե՛ն հայ պատանի,
Որտե՜ղ էլ ծնված լինի նա ու ապրի,
Քե՛զ մոտ պետք է գա, իմ Հայրենի՚ք
Որ թելադրանքով սեփակա՛ն կամքի,
Արյա՜ն անունից,
Ու նաեւ քո՝ Երկիր Նաիրի,
Անձնագիրն ի՛ր ստանա առաջին:


Շնորհի՛ր ցրված զավակներիդ`
Ռուսաստանից մինչ Հնդկաստան,
Եվ մինչ այն կողմն օվկիանոսի,


Որ նրանք էլ արժանան,
Օգտվելով ժառանգության իրավունքից`
Լեզվի՜, գեների՜, ազգանվա՜ն,
Բա՜ռ ու տառի՜ քո չգրված օրենքների,
Դառնալ երկրիդ քաղաքացին:


Իսկ այնուհետ, ո՜ւր էլ դառնան ու հեռանան,
Քեզնից բաժան՝ ավելի լուրջ կմտածեն


Լուման իրենց` մեծ թե փոքր,բայց սեփական,
Ներդնելու հանո՛ւն քո լավ ապագայի,
Հանո՛ւն սիրո անվերապա՜հ,
Հանո՛ւն վաղվա ազգհավաքիդ,
Մե՛կ հավատքիդ, մե՛կ բնության:


Եվ ո՛չ մի հայ այսօրվանից անհայրենիք
Թո՛ղ չկոչվի, երբ որ դու կա՛ս
Նրանց սրտում, նրանց համար, նրանց կողքին,
Ամեն մեկին պարգևելով ուժ ու եռանդ:
Թո՛ղ ոչ մի հայ հյուր չդասվի


Իր հողի մեջ եւ երկնքի տակ
Իր մա՜յր երկրի:


Թող ո՛չ մի Արա՝ անանձնագի՜ր
Եվ ո՛չ մի Նարեկ՝ անհայրենի՜ք
Է՛լ չմնա: