• Home
  • About
  • YouTube
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Ուզում եմ պատմել Վահանի մասին

September 9, 2011
A+ A-
Email Print
<FONT face=Sylfaen>Ուզում եմ պատմել Վահանի մասին</FONT>


 


Ալիս Դուրյան


Alice Duryan, wife of well-known maestro Ohan Duryan writes about Vahan Vardapetyan, a person who supported her husband through difficult times. He helped him to materialize important musical performances in Moscow before his dead, he saved the archives of the great musician and covered all the medical expenses when the maestro was ill. He did this at a time when the doors of the homeland were closed in front of the musician, due to the stance of the then leadership towards him. 


Այս գրությամբ, ճիշտ իր ծննդյան օրը` սեպտեմբերի 8-ին, կատարում եմ սիրելի ամուսնուս` Օհան Դուրյանի խնդրանքն ու ցանկությունը` մեր հոգու եւ սրտի խոսքը, զգացումները հրապարակավ հայտնել նվիրյալ ու պաշտելի անձնավորության` Վահան Վարդապետյանի մասին:


Ամեն անգամ, երբ մաեստրոն ցանկանում էր խոսել Վահանի բացառիկ նվիրվածության ու զոհողությունների մասին, նա խուսափում էր եւ խնդրում չբարձրաձայնել: Սակայն ծանր հիվանդության օրերին, ուժերի գերլարումով Օհանն իր սրտի խոսքը, օրհնությունն ու մաղթանքները գրեց, ինչպես ինքն էր ասում, իր ?հոգու զավակ?, անփոխարինելի Վահան Վարդապետյանին:


Վահանի նման նվիրյալ երկրպագու ունենալը ամենամեծ երջանկությունն է արվեստագետի համար: Նա Աստծո պարգեւն էր մաեստրոյի համար` իր հանճարի, երաժշտությանն իր անմնացորդ նվիրումի դիմաց: Այն, որ Վահան Վարդապետյանը հրաշալի բժիշկ, փայլուն հրապարակախոս, խիզախ ու սկզբունքային մտավորական է, հայտնի է բոլորին: Քանի՜ արժանավոր մտավորականի-արվեստագետի է ձեռք մեկնել ու օժանդակել, հոգեպես աջակցել, իսկ այն ամենը, ինչ արել է մաեստրոյի արվեստի համար, աննկարագրելի ու աներեւակայելի է` չխնայելով ոչինչ` ոչ իր ժամանակը, ոչ իր առողջությունը, ոչ իր կարողությունը:


Հայրենիքում մեր ամենաթանկագին ձեռքբերումը համարել ենք ժողովրդի սերը, եւ առաջին հերթին Վահանի պես ազնվագույն, արվեստապաշտ անհատականության հետ մեր բարեկամությունը: Ամենանեղ օրերին, հուսահատության պահերին, վշտացած ժամանակ, միշտ ու միշտ, նա եղել է մաեստրոյի կողքին: Ժողովրդի ու նաեւ Վահանի հանդեպ սերն է մեզ պահել հայրենիքում` հաղթահարելով ամեն դժվարություն, վիրավորանք եւ անգամ իշխանության ոճրագործ արարքները: Իր խելացի, նրբանկատ խորհուրդներով նա եղել է մաեստրոյի խորհրդատուն, մաեստրոյի անձի ու արվեստի անմնացորդ ու խիզախ պաշտպանը մշակույթի տհաս ու անճաշակ ղեկավարներից:


Ի պաշտպանություն Օհան Դուրյանի արվեստի, Վահանը ամենասկզբունքային ու բարձրարժեք հոդվածների հեղինակն է: Մաեստրոյի մոսկովյան համերգների նախաձեռնողն ու կազմակերպիչներից մեկը դարձյալ Վահան Վարդապետյանն էր, բոլոր համերգների, փորձերի, հյուրախաղերի ժամանակ մշտական հոգատար ուղեկցողը… Որքան դաժան ու անարդարացի վերաբերմունքի արժանացավ մաեստրոն, ինչ տառապանքներ ու վիրավորանքներ կրեցինք, անգամ հիշելը շատ ծանր է: Միայն Վահանին էր հաջողվում հոգեպես աջակցել մաեստրոյին, ցրել ու փարատել ծանր ապրումներից, ուժ տալ եւ ուրախացնել: Մաեստրոն եւ ես անվերապահորեն վստահել, հավատացել ու հաշվի ենք նստել Վահանի հետ, քանզի նրա անշահախնդիր նվիրումը, անկեղծությունն ու խիզախությունը միշտ հիացրել են մեզ: Ինձ եւ մաեստրոյի համար անփոխարինելի անձ է նա: Մաեստրոյի համար Վահանը ամենահաս ու ամենակարող մեկն էր, ամեն ինչ խնդրում ու պահանջում էր իրենից, իսկ Վահանը անում էր, այն էլ սրբությամբ, մաեստրոյի բոլոր ցանկություններն ու պահանջները, անգամ ամենադժվար ու անհնարին: Չեմ կարող նկարագրել, թե մաեստրոն որքան սեր, նվիրում, պաշտամունք եւ խնամք է վայելել Վահանի կողմից:


Մինչեւ Օհանի կյանքի վերջին վայրկյանը նա ծառայեց իր սիրելի մաեստրոյին: Վերջին տարիներին Օհանը ուղղակի դողում էր Վահանի վրա եւ դուրս գալիս խաչակնքում ու աղոթում` ?Աստված քեզ պահապան?, ?Վահանին պես մարդիկ են պետք Հայաստանը վեր հանելու?,- միշտ ասում էր մաեստրոն: Ոճրագործ իշխանությունը զրկեց մաեստրոյին հայրենիքում աշխատելուց, երաժշտությունից կտրվելն ու չաշխատելը մահ էր Օհան Դուրյան արվեստագետի համար: Վահան Վարդապետյանի հսկայական ջանքերի շնորհիվ կազմակերպվեցին Օհանի մոսկովյան համերգները, որոնք ուղղակի ցնցեցին ռուսական երաժշտական աշխարհը: Ու քանի տասնյակ անգամ Վահանը մեկնեց Մոսկվա… Մաեստրոն փափագում էր իր երաժշտական արխիվը ստեղծել, որի համար բավականին մեծ գումար էր անհրաժեշտ: Վահանն իր կարողությունը չխնայեց, եւ իր շնորհիվ Օհանի երաժշտական ժառանգությունը մնաց սերունդներին, ինչը պարտավոր էր անել կառավարությունը: Վահան Վարդապետյանի շնորհիվ մաեստրոն որեւէ ֆինանսական ու կենցաղային դժվարություն չունեցավ: Օհանի ծանր հիվանդության ժամանակ որքան անքուն գիշերներ անցկացրինք Վահանի հետ:


Վահանը նաեւ ինձ ուժ տվեց` նվիրվելու մաեստրոյի բուժմանն ու խնամքին: Ես ողջ կյանքում պարտական եմ Վահանին: Հիվանդանոցային բուժման ու ապաքինման հսկայական ծախսերը տրվեցին Վահան Վարդապետյանի օգնությամբ, ինչը պարտավոր էր կառավարությունն անել: Վահան Վարդապետյանն իր կողմից արված հսկայական ծախսերը փոխհատուցելուց հրաժարվեց, ինչը մեզ հնարավորություն տվեց իրականացնել Օհանի ցանկությունը: Եւ մեծ սիրով ու պարտավորված` ես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդն ունենա իր սիրելի մեծ արվեստագետ Օհան Դուրյանի տուն-թանգարանը: Վահան Վարդապետյանի վեհանձնությունը, նվիրվածությունը արվեստի եւ մեծերի հանդեպ թող օրինակ ծառայի: Սիրելի Վահան, մաեստրոյի պաշտելի Վահան, թող Օհանի սուրբ օրհնությունը միշտ վրադ լինի:


Source: The Armenian Times (Հայկական Ժամանակ), 08 September 2011
http://www.armtimes.com/27844

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostՍավոկային ճամարտակութիւնների տակ թաղուած պատգամը
Older PostԳնահատելու ու նուիրաբերուելու արուեստը
  1. Anne-Kristin Mai October 6, 2011, 6:08 am

    Maestro Ohan Dourian found his biggest artistic satisfaction in Germany, particularly in Leipzig with the Gewandhaus Orchestra. Here a book appeared dedicated to his 85th birthday “Ogan Durjan, Maestro and Composer, MAGNET – VOLCANO – MYSTIC”.

    Dr. Vardapetyan came to the HOMMAGE 2007 with his son Vladimir to Leipzig because Ohad Dourian could not start the journey any more. Also I would like to owe Dr. Vardapetyan very warmly for accompanying the maestro up to last hour.

    http://www.anne-kristin-mai.de

     

  2. Hamaspiur Grigorian January 21, 2012, 12:43 pm

    Շնորհակալություն խմբագրությանը այս հոդվածը մեզ ներկայացնելու համար:

Comments are closed.

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Armenians of Iraq: A Community on the Brink

April 18, 2025
item-thumbnail

Camp Bjni launched in Armenia

March 26, 2025
item-thumbnail

The Nagash Ensemble of Armenia

March 8, 2025
item-thumbnail

The Armenian Genocide and Legal Paths to Resolution

April 14, 2024
item-thumbnail

The legacy of Berj Aprahamian

February 6, 2024

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations
Helen Ray Harrington on From 1979 until the formation of Micromania Group

Categories

  • American Armenians
  • Applications
  • Armenia
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Culture
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • French Armenians
  • Genocide
  • Greek Armenians
  • Heritage
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Jerusalem Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Media
  • Middle East Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Research
  • Rural Armenia
  • Saudi Arabia Armenians
  • Science
  • Social Platforms
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • YouTube
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

Հայաստանում առաջին անգամ նշվեց վարսահարդարների օրը

item-thumbnail

In the hotel where I was staying in Limassol, Cyprus, I had the chance to meet the owner Avgerinos Nikitas, a 91 years old Cypriot. Hrach Kalsahakian

item-thumbnail

Mouradick Art Center Opens Its Doors in Yerevan

TAG CLOUD

Applications Appstore Ararat Province Armenian Americans Armenian Art Armenian Design Armenian Fashion Armenian Genocide Armenian Language Army Art Center Athens Basra Armenians Camps Chinsurah COAF Diaspora Armenians Diaspora Topics Donations Education Egyptian Armenians Essam Nagy Genocide Ghukasavan History Immigration Iraqi Armenians Istanbul Kevrok Mourad Kolkata Krikor Jabotian Lebanese Armenians Momjian Nutrition Play Store Printing Research Rural Armenia Summer Camps Syrian Armenians Turkish Armenians UAE Armenians Vartine Ohanian West Bengal Western Armenian

Search this website

© 2026 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll