Ճանապարհ

<FONT face=Sylfaen>Ճանապարհ</FONT>


 


Արարչագործութիւնից մինչ յաւերժութիւն?


Maro Khachatryan in her article “Path from Genesis to eternity” refers to the anniversaries that have marked our national life this year, such as the 1650th anniversary of the birth of Saint Mesrop, the inventor of the Armenian alphabet, the 125th anniversary of the birth of Garegin Njdeh, the officer who fought for the independence of the First Republic, the 20th anniversary of the Independence of Armenia, etc.


She refers to the Independence Day parade in Yerevan this year (21 September 2011) where our mighty soldiers demonstrated their will. A group of priests marched alongside the soldiers. She says that if the mothers of the martyrs have paraded in Yerevan they would have signaled out a strong message to the generations.


She ends her article with a quotation by Njdeh (the guardian of the mountains) in which he says: “The Fatherland is in danger, wake up and save it”.


The article was originally published in Nor Kyanq Armenian weekly in Los Angeles (29 September 2011) and is republished here by the author's permission. 


Մարօ Խաչատրեան*


ՆՈՒԻՐԱԿԱՆ ՅՈԲԵԼԵԱՆՆԵՐ


Սուրբ Մեսրոպ, բանակի մը գլուխ անցած, արշաւեց` տէր դառնալու Հայաստանին: Ան այրուձի չունէր, ոչ ալ զէնք ու թնդանօթ. անոր բանակն իր աշակերտներն էին: ?.Յաւիտենական է հայ ժողովուրդը. ան կոչուած է պատմութեան մէջ դեր մը կատարելու: Ոչ թէ իշխելու եւ բանակներ կազմելու, այլ ջա՛հ մը բռնելու: Ազգը կրնայ հզօր բանակներ ունենալ եւ սակայն պարտուիլ, եթէ զօրաւոր չէ հոգեպէս: Մեր գոյութեան գաղտնիքը այդ հոգեկան մշակոյթին ուժն է, որուն ոչ մէկ թշնամի կրցաւ հասնիլ?
ՀԱՄԱՍՏԵՂ


2011ը, յիրաւի, Հայոց պետականութեան հաստատմանը նպաստ բերած անհատների եւ իրադարձութիւնների տարի է. տօնում ենք հացեկացցի Սրբի ծննդեան 1650ամեակը, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդեան 125ամեակը, Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050ամեակը, Հայաստանի Երրորդ Հանրապետութիւնում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում Անկախութեան հռչակման 20ամեակը:
Մեծ յաղթանակների եւ մեծ անկումների պատմութիւն ունեցող ժողովուրդ ենք.  բնական է մեր` ազգային յոբելեանների պակաս չունենալը?Ազգային հպարտութեան հինգ հազար եւ աւելի տարիների ճանապարհով, որի մասին պատմում են գրաւոր յիշատակութիւնները, դէպ մեզ են գալիս նաեւ հոգեւոր ճառագումի 1710ամեայ լոյսը եւ Վարդանանց ժողովրդական պատերազմի 1560ամեայ շառաչը ?


ԲԱԶԿԱՏԱՐԱԾ ԱՂՕԹՔ


Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը` հանդէպ գերագոյն իրականութեան`Ազգ, Հայրենիք, Պետութիւն?
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ


Մենք` հայերս, զարմանալի ժողովուրդ ենք մեր պատմութեան ողջ հոլովոյթը վերապրելու տեսանկիւնից: Անվերջ փնտռում ենք մեզ, փնտռում ենք մարդկութեան արշալոյսի դարերում, մեր անգիր ու գրաւոր երգերում, փնտռում ենք քրիստոնէութեան ուղղափառութեան մէջ, ոսկեդարեան մատեանների էջերում, մեր իմաստասիրական մտքի մէջ եւ արուեստի կոթողներում, մեր յաղթական ճակատամարտերի, գաղթ ու կոտորածների, մեր հպատակութեան ամօթի ու արքայական վեհութեան մէջ, հայրենադաւութեան ու հայրենաբաղձ կարօտի, աւերումի ու հայրենաշինութեան մէջ, փնտռում ենք Տիգրանի ծովացեալ Հայաստանում ու Անիի հրաշակերտ եկեղեցիներում, փնտռում ենք բնօրրանում եւ օտար երկինքների ներքոյ: Մենք մշտապէս մեր անցեալի հետ ենք, անգա՛մ ներկայի պատմութիւնը կռելիս տեսնում ենք մեր անցած ճանապարհի վերելքն ու վայրէջքը, տարփողում ենք հայրենեաց փառքն ու ողբում տառապանքը, թշնամի թագաւորի դէմ ընդվզո՛ւմ ենք հայ արքայի շուրթերով (?Ի՛մն է այդ տեղը, որտեղ բազմել ես դու, վե՛ր կաց անմիջապէս այդտեղից, որ ես բազմեմ? Եթէ իմ երկիրը հասնեմ, ապա քեզանից խստութեամբ վրէժ կը լուծեմ?), ցաւում ենք հայ սպարապետի հետ (?Երանի թէ այս մահը ինձ հասնէր ձիու վրայ պատերազմի դաշտում կռուելիս…?), ճակատամարտից առաջ նոյն սպարապետի հետ մեր դրօշակն ու զէնքն ենք տանում Մեծ Պարթեւի մօտ` օրհնութեան, Նպատ լեռան վրայ Հայրապետի հետ միասին բազկատարած աղօթք ենք յղում առ Աստուած եւ չենք իջեցնում մեր բազուկները, մինչեւ չլսենք յաղթութեան լուրը?


ՃԱՆԱՊԱՐՀ


Գերագոյն նպատակ ունի մեր ժողովուրդը՝ Միացեալ եւ Անկախ Հայրենիք:


Ների՛ր, Տէ՛ր, ների՛ր ինձ, եթէ մի օր Հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ քո դէմ?
ԳԱՐԵԳԻՆ  ՆԺԴԵՀ 


Դիւրին չէ Ճանապարհը: Ճանապարհն այդ սկիզբ է առնում այն հերոսական օրերից, երբ  ահեղ և երևելի նախահայր Հայկը ?մատների կորովը? եռացող զայրոյթով ցոյց տալուց առաջ վեհանձնաբար զգուշացրեց Բէլին. ?Ինչո՞ւ ես զուր հետապնդում ինձ. վերադարձի՛ր քո տեղը, որպէսզի այսօր չմեռնես իմ ձեռից, քանզի իմ նետը բնաւ չի վրիպում… ?: Յետոյ անցան դարեր?


Հայրենի հողն աւելի ու աւելի թանկ էր դառնում` ողողուելով հերոս զաւակների` մահը քաջութեամբ արհամարհող անմահների արեամբ: ?Հայրենիք. նա ստեղծուեց այն օրը, երբ մարդը, առաջին անգամ լինելով, գիտակցօրէն ու ժպտադէմ մեռաւ հայրենի հողի համար?,-այսպէս պիտի զրոյցի բռնուի սերունդների հետ ռուսական դժխեմ բանտի խոնաւ զնդանում վախճան գտած ազգանուէր Մեծ Նահատակը, որի ծննդեան 125ամեակը զարմանալիօրէն զուգադիպում է պաշտելի Հայրենիքի Անկախութեան 20ամեակին: ?Ժողովուրդները նախ եւ առաջ իրենց ամենաընտիր որդիների արիւնով կը սրբեն իրենց երկիրը եւ ապա այդ սրբացած հողի վրայ կը բարձրացնեն շէնքն իրենց Անկախութեան: Այո՛, նախ հերոսների եւ նահատակների գերեզմանատուն, ապա ազատ եւ երջանիկ Հայրենիք:?Ժողովրդի հոգեւոր ստեղծագործութիւնը՝ ահա՛ Հայրենիքը՝ իր սկիզբն առած նրա բանարուեստի, ձեռագիր գրքերի, Սուրբի, Լուսակիրի, Հերոսի, նրա առաջին աւանդութիւնների հետ:?.Հայաստան երկիրը Հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբենը, Մամիկոնեանների Ուխտը, Բագրատունիների  շինարարական մեծագործութիւնը?,-շարունակում է խորհել Մեծ անհատը?


ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՕՐԸ  կամ  ԵՐԱԶԱՆՔ ԾՐԱԳՐԻ ԴԻՄԱՑ


Մայրը միշտ էլ իր հոգուց մի բան տեղափոխում է իր զաւակների կրծքի տակ:?.Կ?ողբամ հայրենասիրութիւնն այն ընտանիքների, որոնք հոգեւոր Հայրենիքի մանրանկարը չեն:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ


?Աստուած մեզ հետ է, եւ օրհնեալ է մեր ուղին??:
ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՑԵԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ երգից


Հանրապետութեան հրապարակում զօրահանդէս է: Բերկրանքից սիրտս ուռչում է կրծքիս տակ: Յետոյ հանդարտւում է սիրտս, եւ տամկանում են աչքերս: Այսօր Անկախութեան տօնն է?Խորհում եմ, որ այսօր աւելի շատ մեր ժողովրդի` Անկախ լինելու յաւերժական Երազանքի տօնն է?
Մեր դարաւոր հակառակորդի ?Համաթուրանական? արիւնարբու ծրագրի և դարաւոր ?բարեկամի? ?Համառուսական? վերաբնակեցման ծրագրի դիմաց թափահարում ենք ԱՆԿԱԽ լինելու մեր դարաւոր  Երազանքը:


? Հանրապետութեան հրապարակում քայլում են մեր երիտասարդները: Սովոր ենք տեսնել զինուորների, 88ի շարժման օրերից ի վեր զինուորական համազգեստով տղամարդիկ զարմանք չեն պատճառում: Յուզիչ է հոգեւորականների շարքը: ?Վասն հաւատոյ, վասն հայրենեաց??Խաչը եւ սուրը, գրիչը եւ խաչը, սուրը եւ գրիչը? Երեք խորհրդանիշ, որ վկաներն են մեր անմահ երթի?Հոգով ու զէնքով, առ Աստուած աղօթքով Հայրենիքին զինուորագրուող հոգեւորականներն են մեր վաղուայ յոյսն ու ապաւէնը: Մեր Եղիշէներն են, մեր Երեց Ղեւոնդները??Զինուորեալ հող-աշխարհքի սիրուն???


Իսկ ?առիւծածին մայրերը? (Նժդեհի բնորոշումն է) Հանրապետութեան հրապարակում չեն, ներկայ չեն շքեղ զօրահանդէսին: Լսեցի, որ իրենց որդիների կերտած սրբազան յաղթանակը տօնում են Եռաբլուրում` հոգիներում խառնած սիրասուն զաւակների կորստեան ցաւը եւ նրանց?նահատակութեան հպարտութիւնը: Որքան լաւ կը լինէր` զէնքի ու հոգու ասպետների խրոխտ երթին  դողդոջուն քայլով միանային սեւազգեստ մայրերը: Կ?ուզենայի` Մայրերը քայլէին իրենց զոհուած որդիների փոխարէն: Կ?ուզենայի` Մայրերի ներկայութիւնը ոգեւորէր այս ջահել, սիրունիկ աղջիկներին:  Որ նոր առիւծներ ծնուեն: Որ կռուող ու աղօթող առիւծների սակաւութիւն չունենանք?


Շնորհաւոր ծնունդդ, մեր քսանամեայ Մանուկ, մեր Երազանք Անշէջ,  շնորհաւոր տօնդ: Դուրս եկ Հռչակագրի էջերից, իրականացի՛ր?Քեզ ենք տալիս մեր ողջ Խոհեմութիւնը, Կամքը, Զօրութիւնը? Մեր ողջ Սէրը?


Կրկին ոտքի, կրկին ոտքի, հայորդիներ,
Մեր սէրը՝ սուրբ, ոգին՝ անպարտ ու աներեր,
Կանչում են մեզ, կոչում մարտի, կոչում մարտի,
Որ Հայաստան երկիրն Աստծոյ յաւերժ ապրի:
ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՑԵԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ երգից


ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԻՑ ՄԻՆՉ ՅԱՒԵՐԺՈՒԹԻՒՆ


Մենք կը հաւատանք մանաւանդ, որ բոլոր հայերը պիտի հասնին միեւնոյն լուսաւոր կէտին, տեղ մը ապագային մէջ: Չի կրնար ըլլալ, որ հայ պատմութիւնը մեռնի, ինչքան ատեն որ հայ Հայրենիք մը ու հայ ժողովուրդ կան: Ուշ կամ կանուխ անցողակի ու ժամանակաւոր ձեւերը կը մաշին, կը փոխուին ու կը մնայ տեւականը, հիմնականը, անհրաժեշտը: Հազարամեայ  պատմութիւնը վերստին կը զարթնի ամէնուն հոգիներուն մէջ, ու հայ ժողովուրդը, իր պատմութեան սանձերը իր ձեռքը առած, իր սեփական մէկ հայրենիքին մէջ կը սլանայ դէպի իր հայկական ապագան?
ՎԱԶԳԷՆ ԱՌԱՋԻՆ կաթողիկոս


Արարչագործութիւնից մինչ յաւերժութիւն ճանապարհ ունենք անցնելու: Ապրելու եւ տեւելու առաքելութիւն ունենք:


Ջանանք Հայրենիքի պաշտամունք ներարկել սերունդներին: Գնահատենք, վերաիմաստաւորենք մեր հոգեւոր-ազգային արժէքները: Մեր հոգիներում ամէն վայրկեան կառուցենք Անկախ Հայաստանը: Ստեղծենք կառավարման լաւագոյն համակարգը: Դպրութեան նուիրական գործին լծուենք անձնուիրաբար: Միս ու արիւն տանք Համահայկական անշէջ Երազին: Պետութիւն, Եկեղեցի, Բանակ, Դպրոց, Ժողովուրդ, Գերդաստան, Ընտանիք, Իւրաքանչիւրս. միացնե՛նք մեր Յոյսը, Հաւատը, Սէրը: Մեր Կամքն ու Իղձը: 


Եւ  ամէն  վայրկեան մեր ականջներում թող հնչի ?Լեռների Պահակի?` Զօրավար Նժդեհի հատու կանչը` ?անհանգստացուցիչ աղաղակը?.


-Հէ~յ, Հայրենիքը վտանգի մէջ է, արթնացէ~ք, փրկէ~ք?


*Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ?Էօրնեկեան? վարժարան


Տպագրուել է Լոս Անջելէսի ՆՈՐ ԿԵԱՆՔ շաբաթաթերթում (2011 թուական, Սեպտեմբեր 29)