• Home
  • About
  • YouTube
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Zoya Harutyunyan: Short stories in Armenian (part 1)

June 30, 2006
A+ A-
Email Print

About the author:


– Born in Yeghegnatsor, Armenia.


– Graduated from Kirovakan University.


– Has been working as a teacher of Armenian Literature and language for many years.


– During the last 5-7 years she has written?2 books (awaiting publication)


– She has signed many articles in newspapers and magazines in Armenia, such as ?Garoun? (Spring).?






?


Ten Rubles (SHORT STORY IN ARMENIAN)


?


10 Ռուբլին


?


5-6 տարեկան տղա եմ: Դրսում խաղալիս հանկարծ աչքս ընկավ գետնին 10 ռուբլի:


?


Ինչքան ուրախացա.


?


– Գտե՜լ եմ, գտե՜լ եմ,- մտքումս կրկնում եմ, ուրախությունից սիրտս խայտում է: Բայց արտաքինից լռիկ-մնջիկ մոտենում եմ մեծ եղբորս.


?


– Արթուր փող եմ գտել, ի՞նչ անենք:


?


– Որտեղի՞ց Դավիթ ջան:


?


– Զնաների (ճահիճ) ծառերի տակից,- պատասխանում եմ ու շարունակում եմ,- այնպես կուզենայի հեռադիտակ, մեկ էլ մի խաղալիք ունենալ: Եղբայրս ոչինչ չպատասխանեց:


?


Մինչ Եղեգնաձորից հասանք Երևան, որոշեցինք մի զույգ սանդալներ ու մի վարտիք գնել:


?


Խաղալիքներ գնելու միտքը հօդս ցնդեց:


?


Ախր, որ ճիշտն ասենք, բոլորովին չեմ սիրում սանդալ կոշիկները, նամանավանդ, որ կարմիր են լինում:


?


Ախր դրանք աղջիկների կոշիկներ են, ինչ է աղջի՞կ եմ, ես տղա եմ: Բայց դե, որ եղբայրս է գնում, ես ?ուրախությամբ? հագնում եմ:


?


Արդեն մեծ մարդ եմ, բայց այդ հեռադիտակ խաղալիքը չեմ կարողանում մոռանալ:


?


– Ինչու՞ ինձ չէիր ասում, տղաս,- ափսոսանքով հարց նում է մայրս:


?


Ժպտալով պատասխանում եմ. ?Առաջինը ամաչում էի, երկրորդը՝ քո աշխատանքն էի ափսոսում, հետո,-ափսոսանքով շարունակեց,- բայց երազանքս մնաց երազանք մինչև հիմա?:






?


She was saved from being insane (SHORT STORY IN ARMENIAN)


?


ՆՐԱՆ ՓՐԿԵՑԻՆ ԽԵԼԱԳԱՐՎԵԼՈՒՑ


?


Աստվածային մաքուր օդ, լազուր երկինք՝ լազուր, աստղալից: Այնպես սքանչելի են երգում ծղրիդները, այնքան քաղցր է մանկության օրրանը:


?


Թակում են դուռը: Քնած է մայրը, չի արթնանում, նորից են թակում: Ահա վառվեց լույսը, ուրախությունից երկուսի աչքերն էլ փայլեցին:


?


– Իմ թանկագիններս, վերջապես եկաք:


?


Ազնվազարմ մի տիկին, աչքերը փոս ընկած, թուլացած ու թառամած, վտանգավոր գունատությամբ դեմքը, խոսում էր վիշտ տանող մարդու մասին:


Ողջագուրվեցին, մայրը հուզմունքից դողում էր, ինչ–որ անկապ բառեր էր արտասանում ու դեմքի գունատությունը տեղի տվեց, հոգու վշտի ճիչն էր, որ աշխատում էր ցույց չտալ:


?


– Մամ ջան, գնանք Երևան, դու մենակ չպետք է ապրես:


?


– Կգամ տղեք ջան, դուք միանգամայն ճիշտ եք:


?


Ուրախացած, զարմացած տղաները թև առան ու թռան ուրախությունից:


?


– Այլևս մենակ չեմ կարող և չեմ ցանկանում ապրել, վերջ. ես զգում եմ, որ վերջանում եմ,- աչքերը լցվեցին, արցունքները գլորվեցին: Գլուխը դրեց փոքր որդու ուսին, տղան վերցրեց մոր ձեռքը, համբուրեց:


?


Կոկա–կոլայի գովազդի պլակատի վրա գրեց ?Mother we love you?:


?


– Ճիշտ է, մեր հայրիկը չկա, բայց մենք կանք և քեզ չենք թողնի, որ մենակ մնաս ու հեռանաս մեզանից, դու մեզ պետք ես, դու ուժեղ մարդ ես և մեր հոգին հենվում է այդ սյանը:


?


– Միթե՞ ես ուժեղ եմ,- մտածեց Զարուհին ու թույլ ժպտաց՝ բարձրաձայն ոչինչ չասելով:


?


– Դե լավ կգամ, ապա՞ իմ 70 հնդուհավերն ու 30 հավ ու ճիվը:


?


– Դե, ինչ մորթելու է, կմորթենք, ինչ էլ կտանք Սոֆիկը կպահի:


?


– Դե լավ, մի խոսքով, ամեն ինչ կդասավորեմ, պատրաստ կլինեմ, կգաք ինձ կտանեք?


?


Այս ասելուց հետո նայեց ամուսնու անհաջող նկարին, գլուխն առավ ափերի մեջ ու անզուսպ լաց եղավ: Տղաները դուրս եկան ծխելու:


?


Դեկտեմբերին նա արդեն Երևանում էր՝ իր կեսին կորցրած:


?


Չէր կարողանում մուտքով բարձրանալ վերև: Քանի, քանի անգամներ ես իջել ու բարձրացել այս մուտքով, ուրախ ու տխուր, լավ ու վատ տրամադրությամբ, երջանիկ ու տխուր պահեր ես ունեցել? իմ թանկագին Էդուարդ?


?


Իսկ հիմա դու չկաս, հիմա դու չկաս?


?


Այս տունն իրենն է, գոնե թղթի վրա գրեմ, այս քարերը ինքն է շարել, այդքան տարի աշխատել է այս աշխարհի համար:


?


Զարուհու աչքերը լցվեցին, ասես արյունատար անոթները նեղացան ու փակվեցին. ?Աչքերս բան չեն տեսնում, ի՞նչ եղավ ինձ հետ?:


?


Սահեց ու ընկավ, անընդհատ ամուսնու դեմքն էր հիշում.? ?Արթուր ջան, 56 տարեկան մարդ եմ, աշխատանք չունեմ, ինչպե՞ս ապրեմ?:


?


– Դու պետք է զբաղվես քո առողջության հարցով, դա մեկ: Երկրորդը, երբ որ կբժշկվես, այն ժամանակ կմտածես ինչ անել,- զրուցում է փոքրը՝ Դավիթը:


?


– Մայրիկ ջան, քո բուժման հարցը պետք է լուծես, դա գործընթաց է: Հետո կմտածես աշխատանքի, գործունեության մասին և այլն: Եղա՞վ, մամ ջան:


?


Անցավ 2 ամիս: Զարուհու վիշտն ու հիվանդությունը խառնվել են իրար, տղաներն ու բժիշկը չեն կարողանում ուշքի բերել Զարուհուն:


?


Ասես թե, մի քիչ կազդուրվել է, գույնը բացվել:


?


Ժպտում է, զրուցում, դեռ մեկ–մեկ էլ ծիծաղում է:


?


– Ես ինչքան կարող եմ տանը ձեռքերս ծալած նստել, պետք է մի բան անել,- անընդհատ մտմտում է նա:


?


Գլխի մեջ մի տեսակ որդ կա, ոլորում, ոլորում ու խփում է ճակատին:


?


– Յա, Չերնիշևսկու ?Ինչ անելը? դառավ,- ինքն իրեն մտմտաց Զարուհին, ժպտաց ու տնային աշխատանքներից հոգնած՝ նստեց բազմոցին:


?


Բայց ամբողջ Հայաստանը անգլերեն ու կոմպյուտեր է սովորում, իսկ ինչու՞ ես՝ ոչ:


?


– Ես գտա /էվրիկա/, դրանք պետք է սովորել:


?


Զարուհին սկսեց պարապել անգլերեն՝ դասախոսի մոտ: Անգլերեն պարապելը և կոմպյուտեր սովորելը փրկեց Զարուհուն խելագարվելուց:


?


?

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostZoya Harutyunyan: three short stories in English
Older PostZoya Harutyunyan: Short stories in Armenian (part 2)

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Armenians of Iraq: A Community on the Brink

April 18, 2025
item-thumbnail

Camp Bjni launched in Armenia

March 26, 2025
item-thumbnail

The Nagash Ensemble of Armenia

March 8, 2025
item-thumbnail

The Armenian Genocide and Legal Paths to Resolution

April 14, 2024
item-thumbnail

The legacy of Berj Aprahamian

February 6, 2024

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations
Helen Ray Harrington on From 1979 until the formation of Micromania Group

Categories

  • American Armenians
  • Applications
  • Armenia
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Culture
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • French Armenians
  • Genocide
  • Greek Armenians
  • Heritage
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Jerusalem Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Media
  • Middle East Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Research
  • Rural Armenia
  • Saudi Arabia Armenians
  • Science
  • Social Platforms
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • YouTube
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

New book about the Armenian Velvet Revolution by political analyst Stepan Grigoryan

item-thumbnail

Attack on Armenian Clergy in Jerusalem

item-thumbnail

Vahe Davtyan: Only 1% is the energy generated from renewable resources in Armenia

TAG CLOUD

Applications Appstore Ararat Province Armenian Americans Armenian Art Armenian Design Armenian Fashion Armenian Genocide Armenian Language Army Art Center Athens Basra Armenians Camps Chinsurah COAF Diaspora Armenians Diaspora Topics Donations Education Egyptian Armenians Essam Nagy Genocide Ghukasavan History Immigration Iraqi Armenians Istanbul Kevrok Mourad Kolkata Krikor Jabotian Lebanese Armenians Momjian Nutrition Play Store Printing Research Rural Armenia Summer Camps Syrian Armenians Turkish Armenians UAE Armenians Vartine Ohanian West Bengal Western Armenian

Search this website

© 2026 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll