• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Zoya Harutyunyan: Short stories in Armenian (part 3)

May 22, 2006
A+ A-
Email Print

About the author:


– Born in Yeghegnatsor, Armenia.


– Graduated from Kirovakan University.


– Has been working as a teacher of Armenian Literature and language for many years.


– During the last 5-7 years she has written?2 books (awaiting publication)


– She has signed many articles in newspapers and magazines in Armenia, such as ?Garoun? (Spring).?


?






?


Nancy?s Love (SHORT STORY IN ARMENIAN)


?


ՆԵՆՍԻԻ ՍԵՐԸ


?


Կանադայի գեղեցիկ քաղաքի բնակչուհին եմ: Ծնողներիս միակ աղջիկն եմ: Մայրս Ուելսից է, հայրս՝ քաջ շոթլանդացի: Արդեն քառասունն անց եմ: Ունեմ երկու սքանչելի ձագուկներ:


?


– Այն, ինչ քեզ պետք է պատմեմ, սիրելի Ժանետ զուտ ճշմարտություն է՝ իրականություն:


?


Ամուսնության առաջին տարուց ի վեր ամուսինս թերագնահատել է իմ ուժերը ու կարողությունները:


?


– Դու ի վիճակի չես ոչինչ անելու,- սառը հայացքը գցելով վրաս՝ ասում էր նա:


–


Դրանից, կյանքս, ասես, կանգ էր առնում: Արյունս մաղձոտվում էր, ամեն ինչ դառնում անհետաքրքիր:


?


– Հուսահատությունս հասնում էր գագաթնակետին:


?


Խորը հոգոց հանելով՝ Նենսին նիհարիկ ոտքերը բարձրացրեց բազկաթոռի մեջ՝ փեշերով ծածկելով գեղեցիկ ոտքերի թաթերը, փոքր ինչ գունատվելով շարունակեց.


?


– Գիշերները հաճախ արթնանում եմ ու տխուր մտածում, թե ինչու՞ եմ ծնվել, ինչու՞ եմ ապրում, ինչու՞ ես ոչնչի ի վիճակի չեմ:


?


Խորը հոգոց հանելով՝ Նենսին շարունակեց.


?


– Ժանե՛տ, այս հոռետեսական տրամադրությունն ինձ հասցնում է հուսահատության: Հաճախ մտածում եմ պետք չէ հուսահատվել:


?


Նա համառորեն ուզում էր ինձ պատմել ամեն ինչ, սիրտը դատարկել: Ես սիրով լսում եմ նրան:


?


Սրճարան–խանութի (կաֆետերիա) տաք օդը թառեց դեմքիս, մարմնումս հաճելի սարսուռ անցավ: Աչքերս գամվեց նիհար երիտասարդի վրա: Ինքն էլ ակնապիշ ինձ էր նայում: Նրա լայն ճակատը և Հիսուսի գունատությունը դեմքին, նրան դարձնում են ձգող և անհասանելի:


?


Իմ հայացքի ազդեցությունից նրա դեմքի գունատությունը տեղի տվեց կարմրության:


?


Խանութի հին աշխատողը զարմացած նայում էր մերթ ինձ, մերթ այդ անծանոթ երիտասարդին:


?


Երիտասարդի հայացքի ազդեցությունից մնացել եմ քարացած կանգնած: Դա մի քաղցր հավիտենություն էր, որ չէի կարողանում, ավելի շուտ, Ժանետ, չէի ուզում դուրս գալ այդ երանելի ?հավիտենությունից?: Արյանս մեջ ներմուծվեց ասես տասնյոթ տարեկան աղջկա առաջին անգամ սիրելու ջերմություն և զգացում:


?


Այդ քաղցր տապը լցվեց սիրտս, ապա իջավ մինչև ոտքերս:


?


Ու հոգիս թև առած թռավ:


?


Գլխումս մեխվեց մի միտք, սա իմ սերն է: Ես գտա իմ սերը:


?


Ապա չգիտեմ, թե ինչպես արագորեն մոտեցա նրան.


?


– Անունս Նենսի է:


?


– Իսկ իմը՝ Ռասսել,- ասաց նա:


?


Նենսին տենչագին շշնջաց.


?


– Գիշերվա ժամը 2-ին կգաս մեր պարտեզի մեծ ծառի մոտ,- հայացքով ցույց տալով ծառը՝ ասաց նա:


?


– Ռասսել, եթե ուշանամ, անպայման կսպասե՞ս, այո՞:


?


– Այո,- շշուկով պատասխանեց նա՝ հայացքը ծառից չկտրելով:


?


– Ժանետ, աշխարհում միակ անունն էր, որ նստեց սրտիս մեջ, ամենալավ և ամենագեղեցիկ անունը,- ասաց Նենսին ու ժպտալով՝ դառնագին նայեց ինձ:


?


Նրա աչքերի մեջ այնքա՜ն տագնապ կար:


?


– Ռասսե՜լ,- շշնջաց նա:


?


– Գիշերվա երկուսին գնացի,- շարունակեց Նենսին: Ծառի մոտ նրա ստվերը տեսնելիս՝ ոտքերս դողաց, աչքերս մթնեց, սիրտս սկսեց արագ աշխատել:


?


Նենսին մի պահ կանգ առավ, ձեռքը տարավ սրտին, ապա ոտքի ելավ: Դողացող ձեռքերով վերցրեց բաժակը, ջուր լցրեց ջրամանից, ապա խմելով ասաց.


?


– Ահա այսպես, Ժանետ սիրելիս, Ռասսելին ըմպում եմ ու վայելում: Աստված նրան ինձ համար է ստեղծել, Ժանետ: Առանց նրա կյանքը անիմաստ է:


?


Նա նազելի շարժումով երեսից ետ տարավ դեղին խոպոպները, նորից նստեց բազկաթոռին, նրա ձեռքերի դողը ես վաղուց նկատել էի:


?


Ես համբերությամբ սպասում եմ:


?


Նա շարունակեց.


?


– Դանդաղորեն խրվեցի սիրո կապանքների մեջ:


?


Նա և քաղցրությամբ և տխրությամբ շարունակեց.


?


– Այլևս անհնար էր այդ կապանքներից դուրս գալը: Ռասսելը Երուսաղեմից է: Ռասսելը հիվանդ է: Բայց իմ գտած երջանկության համեմատ ինչ է նրա հիվանդությունը:


?


Իմ և ամուսնուս հարաբերությունները ավելի ու ավելի անտանելի դարձան:????


?


– Ռասսել, հեռանանք Կանադայից,- դիմում եմ նրան:


?


Նա ուրախությունից պար էր գալիս:


?


– Ահա՛, Ժանետ, սիրելիս, մենք Դուբայում ենք:


?


Արդեն ես էլ աշխատանք ունեմ, նա էլ: Ծնողները նրան հանգիստ չեն տալիս՝ ինձ թողնելու համար: Հասկանալի է: Ես աշխատում եմ քայլ առ քայլ մոտենալ մեր բաժանման մտքին: Այո՜, մտածում եմ երեխաներիս բերել Դուբայ:


?


Անցավ որոշ ժամանակ:


?


Երկար ժամանակ Նենսիին չէի զանգահարել, չէի տեսել:


?


Փողոցում հանդիպեցինք: Նույն նազելի շարժումներով գեղեցիկ դեմքից ետ տարավ ոսկեգույն, գանգուր մազերը ու ասաց,- այսօր ես շտապում եմ Ժանետ, հուսով եմ շուտով կհանդիպենք:


?


Մենք արագ բաժանվեցինք:


?


Նենսին այդ օրը շատ տխուր էր: Նրանք արդեն որոշել են գնալ Երուսաղեմ.


?


– Այո, շատ դժվար է Նենսիի համար:


?


Օրեր անց մտածում եմ ես Նենսին գիշերը գնում է Ռասսելի մոտ: ?Ոչ տեսնեի՜, ախ Ժանետ?,- պատմում էր Նենսին:


?


Ռասսել? նրան տեսա փրփրակալած բերանով գետնին ընկած, մորթված աղավնու նման թփրտալիս: Ոչ տեսնեի?


?


Բառաչելով գրկեցի նրան, սրբեցի բերանը, համբուրեցի շրթունքները, շոյելով գլխի մազերը, նրան սեղմեցի կրծքիս:


?


– Ռասսել,- գոռացի ես:


?


Նրա փայտացած մարմինը թուլացավ, սպիտակած դեմքը դարձավ գունատ, նա բացեց աչքերը, նայեց ինձ, ձախ աչքից արյուն գլորվեց:


?


Այդ գիշեր բոլորն իմացան Նենսիի սիրո մասին, իսկ իմ Նենսիի դրությունը ավելի ծանրացավ:


?


Այդ դեպքից հետո Ռասսելը ավելի թանկ էր դարձել ինձ համար: Նենսին մտածկոտ ու ինքնամոռաց նստել էր իր սենյակի բազմոցին ու մոռացել վառել լույսը՝ վրա հասնող մթությունը կորցնելու համար:


?


Դուռը մի քանի անգամ թակելուց հետո Նենսին սթափվեց, ոտքի ելավ, վառեց լույսը և արագորեն մոտենալով դռանը բացեց այն:


?


Ամեն ինչ հասկացավ:


?


Եկել են իր սերը խլեն իրենից:


?


Ռասսելի ծնողներն են:


?


Խոսեցին, գոռգոռացին, ապացուցեցին, լաց եղան, խնդրեցին ու հեռացան:


Նրա ուղեղը տենդագին աշխատում էր: Նա որոշեց այլևս չհանդիպել Ռասսելին: Այդ որոշումով մտավ անկողին:


?


Առավոտյան դուրս եկավ փողոց:


?


Աչքերը կկոցելով՝ նայեց լազուր երկնքին: Երկու աղավնի, կապույտ երկնքում ճախրելով, խաղում էին:


?


Դա նրան շա՜տ հուզեց:


?


Երկար նայելուց հետո շտապող մարդկանց մեջ, նա տենդագին հայացքով փնտրում էր նրան:


?


Նրա տունը մոտիկ էր իր տանը?


?


–?????? Ռասսե՜լ,- շշնջաց նա:


?


Սիրտը լցվեց?


?


Ամբողջ մարմինը մի պահ ցավ զգաց, ապա գունդ ու կծիկ դարձած հավաքվեց ու բարձրացավ կոկորդով և կարծես թե ինչ–որ բան պոկվեց սրտից:


?


Նենսին տապալվեց գետնին:


?


Պատահականորեն անցնում եմ Նենսիի տան մոտով: Շատ մարդիկ են հավաքվել, շրջան են կազմել ինչ–որ մեկի շուրջ: Ինչ–որ մեկը Նենսին էր?


?


Բազմությունը ճեղքելով՝ մոտեցա?


?


Ռասսելը կիսախելագար վիճակով Նենսիի անուն էր գոռում՝ կրծքին սեղմելով նրա անկենդան մարմինը:


?


Մի կերպ մոտեցա Ռասսելին, ձեռքս դրեցի ուսին, շոյեցի մազերը, ականջին շշնջացի.


?


– Ռասսե՛լ, մի՛ լար, նա քեզ լսում է, նա չի մահացել: Պահի՛ր քեզ մի քիչ:


Նա մի պահ շշմեց, ապա շուռ եկավ ու անիմաստ հայացքը ուղղեց ինձ:


?


Փոխվեց աչքերի իմաստը մեծ, շատ մեծ հույսով, սպասումով նայեց ինձ?


?


Ծաղկեփնջով գնացի հիվանդանոց:


?


Նա շատ գունատ էր:


?


– Ժանետ, եթե Ռասսելը պատահականորեն է տեսել ինձ ընկած, ապա դա պատահականություն չէ: Կարոտել եմ ձագուկներիս,- էլ ավելի գունատվելով՝ ավելացրեց Նենսին:


?


– Օ՜, Նենսի, ինչու՞ ես այդքան շատ մտածում, շուտով երեխաներիդ կբերեն և ամեն ինչ կընկնի իր տեղը:


?


– Այո՞,- ուրախացած ու հույսով Նենսին նայեց ինձ:


?


Նրա զուլալ ու արևածաղկի նման աչքերն ու թարթիչները արագ–արագ բաց ու խուփ եղան:


?


Աչքերի մեջ հույսի և լույսի կրակ հայտնվեց:


?


Նա ժպտաց, ապա թուլացած ձեռքը մեկնելով ինձ, ասաց.


?


– Շնորհակալություն Ժանետ:


?


Ձեռքը սեղմեցի կրծքիս և համբուրեցի նրա նուրբ այտը:


?


Նա այնքան գեղեցիկ էր:


?


Զրուցում ենք: Ներս մտավ Ռասսելը շքեղ ծաղկեփունջը ձեռքին: Ուրախությունից նրա դեմքի գունատությունը տեղի տվեց կարմրության, աչքերը կրակոտ բոցկլտացին: Նենսիին համբուրելու անհագ ցանկությամբ մոտեցավ, համբուրեց շուրթերը?


?


Ծաղիկները դրեց նրա ոտքերի մոտ, ապա ծնկեց Նենսիի առաջ:


?


Ուրախության զգացումով ես դուրս եկա հիվանդանոցից?

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostParadoxical Armeno-Turkish
Older PostArmenian Genocide: Memory of a renewed pain (ARTICLE IN ARABIC)

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Liana Ghaltaghchyan is the new Managing Director at the Children of Armenia Fund

January 10, 2023
item-thumbnail

Indian Journalist Venkatesh Remakrishnan mentions the Armenians of Chennai

October 30, 2022
item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

December 1, 2021
item-thumbnail

Nobel Prize winner Ardem Patapoutian

October 7, 2021
item-thumbnail

Armenian Church of the Virgin Mary in Basra, Iraq

August 30, 2021

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • Genocide
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Rural Armenia
  • Science
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

Երևանի սրտում տեղակայված գողտրիկ այգին

item-thumbnail

Կուսակցական մամուլը սփիւռքի մէջ. Հրաչ Քալսահակեան

item-thumbnail

Fridtjof Nansen’s portrait donated to Norway

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Search this website

© 2023 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll