A small village called Chinchin

A small village called Chinchin

Chinchin villageAzad-Hye Special


Gayane Klekchyan writes about her village Chinchin in the Tavush Province in Armenia. She says that the name looks strange; when pronounced some may think it is related to China, others may recall that when drinking toasts foreigners say chinchin. Most probably the name comes from the Armenian word chinch, which means clear.


During the Second World War a small village like Chinchin gave about 80 martyrs. In the middle of the village there is a monument in memory of the martyrs.


Not far from the village you can see Kaptavank monastery complex dated from 13th century. The name comes from the Armenian word for blue as it is constructed with blue stones.


Out of the registered 620 inhabitants in Chinchin about 50% live outside the village. There is a strong wave of immigration due to the lack of jobs.


A decade ago, the village school had 150 students, but according to recent statistics (2010) there are only 57 students in the school now. Due to the limited number of students some grades were combined, but the level of study was affected negatively.


Klekchyan concludes her report saying: ?you cannot keep the young in the village with only clean environment and beautiful nature. Every human being looks forward to education and career progress and advancement. This is the reason we leave the clean air and get accustomed to dust and noise in a big city?.






Original text in Armenian


Մի փոքրիկ Չինչին


Կայանե Կլեկչյան


Քաղաքում աղմուկ է, փոշի, մեքենաների չդադարող ազդանշաններիի ձայներ: Շատ շոգ է?. Երթուղայինում ամենաանհավանական   ձևերով ծռմռված կանգնելը շատ անհարմար ?. Բա խցանումները?.. Ո՜նց եմ հոգնել?.


Տավուշի մարզ: Գյուղ Չինչին: Մի փոքրիկ տարածք, որի անունն իսկ զարմացնում է շատերին: Ոմանք մտովի տեղափոխվում են Չինաստան, ոմանք էլ հիշում են, որ արտասահմանյան ֆիլմերում բաժակ զարկելուց բացականչում են` ?չին-չի՜ն?: Ըստ ավանդության` պարսկական բռնակալության տարիներին պարսից շահերից մեկը այցելում է Տավուշ, բարձր դիրքից նայում  գյուղին, հավանում նրա բնությունը և հիացմունքով բացականչում. ?Այս ի՜նչ ջինջ տեղ է?: Հետագայում գյուղն ստանում է Չինչին անունը, որը նշանակում է` մաքուր, ջինջ, հստակ?.


Փոքրիկ Չինչինի ներդրումը հայրենական մեծ պատերազմին փոքր չի եղել: Պատերազմին մասնակցել են 168 չինչինցի կտրիճներ, որոնցից 82-ը  տուն չի դարձել, ընկել է հերոսի մահով: Այժմ Չինչինի կենտրոնում կանգնեցված է հուշարձան` նվիրված անմահ զոհերի հիշատակին:


Գյուղից հարավ արևմուտք` անտառապատ լեռան լանջին, տեղակայված է եղել Կապտավանք վանական համալիրը, որը կառուցվել է 13-րդ դարում: Համալիրը անվանվել է Կապտավանք, քանի որ եկեղեցին կառուցված է եղել կապույտ քարից:


Արձանագրությունների համաձայն  եկեղեցին կրում է Սուրբ Աստվածամոր անունը:Ներկայումս վանական համալիրից մնացել է միայն Սուրբ Աստվածամոր եկեղեցին, որը գտնվում է կիսաքանդ վիճակում:


Չինչինը է տարածաշրջանի նախալեռնային գոտում է. օդը մաքուր է, զուլալ, առողջարար: Այն ունի բացառիկ բնություն, սաղարթախիտ անտառներ, շրջապատված է բարձր լեռներով, ձորերով և կիրճերով: Ունի մեղմ կլիմա, համեմատաբար տաք ձմեռ և զով ամառ: Թվում է` այսպիսի պայմաններ ունեցող գյուղի բնակչության քանակը պետք է գնալով ավելանա: Բայց դա միայն թվում է?.  Գրանցված 620 բնակիչների 50%?ից ավելին գտնվում է գյուղից դուրս?.Մարդիկ թողնում են իրենց տները, և բոլորը ձգտում են դեպի? ուր ուզում է լինի, միայն թե գյուղի սահմաններից դուրս….


Chinchin villageԳյուղի դատարկման կարևոր պայման է աշխատատեղերի բացակայությունը: Իսկ ինչ վերաբերում է գյուղական աշխատանքներին` երիտասարդությունն իր արդարացումն ունի: Անասնապահությամբ զբաղվելը տհաճ  է, հողը բերրի չէ, մշակելը` ժամանակի ավելորդ կորուստ, մեկ է բան դուրս չի գա:


Երիտասարդության աշխատասեր մասը դրսում է աշխատանք փնտրում, իսկ մյուս մասը պարապությունը խեղդում է թղթախաղի, ծխախոտի և անորակ երաժշտության մեջ?.


Բնակիչների արտահոսքին զուգահեռ դատարկվում է նաև Չինչինի միջնակարգ դպրոցը: Եթե տասը տարի առաջ այն ուներ 150 աշակերտ, ապա 2010թ.-ի տվյալներով այնտեղ սովորում է 57 աշակերտ: Աշակերտների քիչ քանակի պատճառով դասարանները միացվում են, որն էլ ցածրացնում է ուսման որակը:


Միայն մաքուր օդով, գեղեցիկ բնությամբ երիտասարդությանը չես կարող պահել գյուղում: Ցանկացած մարդ էլ ձգտում է առաջընթացի, զարգավածության, կրթության մակարդակի բարձրացման, որը, սակայն, սիրելի գյուղը ոչ մի կերպ չի կարող ապահովել: Դա է պատճառը, որ մենք, թողնելով գյուղի մաքուր օդը` պատրաստ ենք լինում քաղաքի փոշին ու աղմուկը սիրել? այստեղ կյանք կա?.


Chinchin village