New school year in the Armenian College in Kolkata

We received the following press release from The Armenian College and Philanthropic Academy (ACPA) in Kolkata, India, dated 19 June 2006


 


School year in the Armenian College and Philanthropic Academy (ACPA) in Kolkata has just began with new teachers from Armenia


 


4 graduate students of the school have succeeded in governmental examinations


 


Following summer vacations the new school year have started in ACPA. The Iranian Armenian students returned to Kolkata after spending summer vacations with their families. One more student from Iran has joined them on their way back to school.


 


There was another development in the school life. Mr. and Mrs. Martik and Grea Sargsian joined the academic staff with the blessings of the Catholicos of All Armenians. They will teach Armenian subjects in the school.   


 


On the first day of the school (19th June 2006), Father Oshagan Gulgulian welcomed the students and conveyed to them the blessings and the appreciation of His Holiness Garegin II, Catholicos of All Armenians. He informed the attendants about the great news regarding the graduation and successful results of four ACPA students in the governmental examinations. These students will be able now to follow their studies in local graduate institutions. These results are proof about the new and successful course of events in the school. He hoped that the new school year will be another year of achievements and that the same renewed spirit will prevail in this 185 years old education institution.


 


He expressed his happiness that the academic staff is completed with newly arrived two teachers from Armenia, underlining the importance of Armenian subjects for each student.


 


END OF PRESS RELEASE


 


Contact Details:


The Armenian College and Philanthropic Academy (ACPA):


56B, MIRZA GHALIB ST. KOLKATA (Calcutta), India


E-mail: [email protected]


 


Manager: Father Oshagan Gulgulian


Administrator: Deacon Tigran Baghumyan


 


ARMENIAN TEXT


 


Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան  


Հասցե: 56B, Mirza Ghalib Street, Kolkata ? 700 016             


Հեռ.: (91-33) 2229 – 9051


Հեռատիպ: (91 – 33) 22275869


Էլ-փոստ: [email protected]


Կառավարիչ` Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյան


Ադմինիստրատոր` Տիգրան սրկ. Բաղումյան


 


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 19, 2006թ.


 


Մարդասիրական ճեմարանում դասերն սկսվեցին Հայաստանից ժամանած նոր հայ ուսուցիչներով


 


Ճեմարանի 4 ավարտական սաները հաջողությամբ հանձնեցին պետական քննությունները


 


Հունիսի 19-ին Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում ամառային արձակուրդից հետո վերսկսվեցին դասերը: Ընտանեկան միջավայրում իրենց արձակուրդն անցկացնելուց հետո Կալկաթա վերադարձան իրանահայ աշակերտները` իրենց հետ բերելով ևս մեկ նոր աշակերտ:


 


Ուսումնական տարին նշանավորվեց մեկ այլ կարևոր իրադարձությամբ ևս. նախորդ օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանից Կալկաթա ժամանեցին Տեր և Տիկին Մարտիկ և Գրետա Սարգսյանները, որոնք այսուհետ ճեմարանում պիտի դասավանդեն հայագիտական առարկաները:


 


Առավոտյան միասնական աղոթքից հետո ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ, Գյուլգյուլյանը բարի վերադարձ մաղթեց ամենքին` փոխանցելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը: Հայր Սուրբն ուրախությամբ տեղեկացրեց և շնորհավորեց բոլորին, որ Մարդասիրական ճեմարանի այս տարվա 4 շրջանավարտները հաջողությամբ հանձնել են պահանջվող պետական քննությունները և այսուհետ իրենց հետագա ուսումնառությունը կշարունակեն տեղի դպրոցներում: Նա ընդգծեց, որ վերոգրյալն  այս տարվա ամենամեծ հաջողությունն է և ապացույցն այն անհերքելի ճշմարտության, որ կրթական և մյուս բնագավառներում ճեմարանի նոր ղեկավարության մարտավարությունը ճիշտ է և արդարացված ձեռք բերված արդյունքներով: Նա հույս հայտնեց, որ ուսումնական տարին պիտի սկսենք և անցկացնենք նույն ոգով` ավելի խանդավառ և նախանձախնդիր` 185-ամյա կրթական հաստատության պատմության մեջ առաջընթաց արձանագրելով հատկապես կրթական ոլորտում: Հայր Սուրբն իր ուրախությունը հայտնեց, որ այսօր ճեմարանը համալրվել է Հայաստանից ժամանած նոր հայ ուսուցիչներով` ընդգծելով հայագիտական առարկաների կարևորությունը յուրաքանչյուր հայորդու կյանքում