Raffi Janesian: We should adapt to the new environment, bringing our own changes and alterations

Raffi Janesian: We should adapt to the new environment, bringing our own changes and alterations

Margarita Hovhannisyan 


Azad-Hye


Raffi Janesian is a urologist who was born and raised in Aleppo. In 1990, he went to Armenia to study in the Yerevan State Medical University, after which he decided to settle in Yerevan and live there with his family for good.


“The 1990s were difficult years for sure, but I managed to graduate and specialize in urology. I specialized for one year in the USA and then came back to Armenia”.


The two factors that affected Doctor Janesian's decision about returning to his homeland were his patriotism, and the head-doctor, under whose supervision he was specializing.


“I decided to invest my knowledge in Armenia, plus, I've always wanted to return to my roots”.


It is only natural that moving from the Diaspora was going to be accompanied by some difficulties, obstacles and disappointments. But Dr. Janesian was gradually able to come up with a formula that enabled him to both integrate into the Armenian society and feel at home.


“The difficulties were mainly at the beginning, when I first moved. From a personal experience, I can say that one should always do his best to cope and adapt to the new lifestyle. There will always be difficulties, but you should try to eliminate the ones that hinder you. I was able to do so. There's no such thing as an ideal country, there's no such thing as an ideal person either. We should adapt, bringing our own changes and alterations with us”.


“There's lack of trust in doctors here, which creates tension between the doctor and his patient. The doctor should always be open with his patient and present the case accurately”.


“Urological diseases are widespread in Armenia like anywhere in the world. Infertility is so common. Some of the factors that lead to the man's infertility are the cigarette abuse, bladder problems, urological-sexual diseases and certain sexual infections”.  


“I'd like to stress out that it is always cheaper to prevent than to cure. Preventing the disease is way more important, easier and more expedient. Regarding the prevention of the disease, the role of the governmental bodies and corresponding organizations is great. The role of the doctor is to cure, but we are often included in this process. The doctor should present to the patient and his family the bad effects of the cigarette and the alcoholic beverages on the human organism; this is one way of preventing the disease”.


Raffi Janesian has an amazing family. He would never interfere in his children's decision about choosing their professions.


“If any of them wants to become physician one day, why not, but what matters is that they become good specialists and worthy citizens, as for the rest, life will arrange everything the way it should be”.


The doctor's composure, his stubbornness and optimism could serve as a good example for many Diaspora Armenians, who are thinking about returning or moving to Armenia.


Translated by Nanor Mikayelian





TEXT IN ARMENIAN


Սիրված բժշկի, հայրենադարձության եւ ուռոլոգիայի մասին


Պետք է հարմարվենք՝ մեր իսկ փոփոխություններն ու նորությունները բերելով:


Մարգարիտա Հովհաննիսյան


Ազատ-Հայ


Ռաֆֆի Ջանեցյանը հալեպահայ բժիշկ է: 1990-ին սովորելու նպատակով գալիս է Հայաստան, ընդունվում Երեւանի պետական բժշկական համալսարան, այդուհետ էլ իրադարձությունների զարգացումը բժշկին հանգեցնում են Հայաստան մշտապես տեղափոխվելու որոշման:


-Իհարկե դժվար տարիներ էին 90-ականները: Սակայն հաջողությամբ ավարտեցի համալսարանը ու մասնագիտեցա ուռոլոգիայի ուղղվածությամբ: Մասնագիտացման մեկ տարի անցկացրեցի ԱՄՆ-ում ու կրկին վերադարձա Հայաստան:


Ինչպես նշում է բժիշկը, իր վերադարձին ազդեց 2 գործոն՝ հայրենասիրական ջիղը եւ այն բժիշկ-ղեկավարը, որի մոտ նա մասնագիտանում էր:


-Որոշեցի գիտելիքներս ներդնել Հայաստանում, մեծ էր նաեւ ցանկությունս արմատներիս վերադառնալ:


Սփյուռքահայի համար Հայաստան տեղափոխվելը բնականաբար ուղեկցվելու էր տարբեր դժվարություններով, խոչընդոտներով ու նաեւ՝ հիասթափություններով: Սակայն, ինչպես կյանքն ապացուցեց, բժիշկ Ռաֆֆի Ջանեցյանը հետզհետե գտավ մի բանաձեւ, որը օգնեց թե՛ ինտեգրվել հայաստանյան հասրակությունում եւ թե՛ զգալ իրեն ինչպես տանը:


-Հայաստան տեղափոխվելուս հիմնական դժվարությունները սկզբնական շրջանում էին: Որպես փորձ հայտնեմ, որ միշտ պետք է հարմարվել: Դժվարություններ կան իհարկե, բայց պետք է փորձել փոխել այն ամենը, ինչը խանգարող է կամ՝ տհաճ: Ես այդպես եմ արել, ինձ հաջողվել է: Իդեալական երկիր չկա, ինչպես որ իդեալական մարդ չկա, պետք է հարմարվենք՝ մեր իսկ փոփոխություններն ու նորությունները բերելով:


Բժիշկ Ջանեցյանի կարծիքով՝ հիվանդ-բժիշկ փոխվստահության խնդիրներն մեզանում դեռ կան. բժիշկների հանդեպ վստահությունը պակասում է, ինչն էլ լարվածություն է ստեղծում 2 կողմի միջեւ:


-Այդ դեպքում հիվանդությունը հաղթահարելու համար արդյունքը չի գոհացնի: Բժիշկը վստահություն շահելու համար պետք է բաց լինի հիվանդի հետ, ճիշտ ներկայացնի իրավիճակը: Ուռոլոգիական հիվանդությունները լայն տարածում ունեն, ինչպես որ ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում. անպտղության խնդիրը համատարած է: Հարկ է նշել, որ տղամարդու անպտղության հանգեցնող գործոններից են ծխախոտի չարաշահումը, միզապարկի պրոբլեմները, միզասեռական հիվանդությունները ու որոշ սեռական վարակներ:
 
Ռաֆֆի Ջանեցյանի խոսքով՝ հիվանդությունը կանխարգելելն ավելի կարեւոր է, ավելի դյուրին ու նպատակահարմար:


-Ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ միշտ կանխարգելելը ավելի էժան է քան բուժելը: Կանխարգելելու հարցում առավել մեծ է պետական մարմինների ու համապատասխան կազմակերպությունների դերը: Բժշկի գործը, ինչպես գիտեք բուժելն է, սակայն հաճախ մենք եւս ներգրավվում ենք այս գործընթացի մեջ, օրինակ՝ ծխախոտի, ալկոհոլի չարաշահումներից զերծ պահելու գործում մեծ դեր ունի հիվանդի ու հարազատների մոտ ներկայացնելը դրանց կործանարար ազդեցությունը մարդու օրգանիզմի համար. սա կանխարգելման միջոց է:


Ռաֆֆի Ջանեցյանն ունի հրաշալի ընտանիք: Հայրենադարձ բժիշկը երբեք չի միջամտելու զավակների՝ մասնագիտություն ընտրելու հարցում:


-Եթե սիրեն բժշկի գործը, կարող են բժշկությամբ զբաղվել, կարեւորը լավ մասնագետ ու արժանավոր քաղաքացի լինելն է, իսկ մնացածը կայնքը կդասավորի այնպես, ինչպես պետք է:


Բժիշկ Ջանեցյանի հանդարտությունը, սեփական հողին ամուր կանգնած լինելը, համառությունն ու լավատեսությունը օրինակելի կարող են լինել շատ սփյուռքահայերի համար, ովքեր հայրենադարձ են կամ Հայաստան տեղափոխվելու մտորումների մեջ են: