

At the end of the service Fr. Gulgulian addressed the congregation and reminded them never to forget the sacred memory of our martyrs.
The service was attended by His Excellency Ashot Kocharian, Ambassador of the
Rev. Fr. Oshagan, accompanied by the members of the Armenian Church Committee, paid a visit to “Future Hope”, a philanthropic organisation dedicated to the welfare of children, where 120 homeless children are cared for. Fr. Oshagan handed over to the representative of the organisation, on behalf of the Armenian Church, a cheque, the proceeds of which will feed the children for one week.
In the evening Fr. Oshagan, His Excellency the Ambassador of Armenia and Mr. Haik Sookias, Chairman, Armenian Church Committee, planted an evergreen tree (see photo) in the compounds of the Collage, in memory of the Armenian Genocide victims, which was followed by a memorial evening.
The evening was opened by Deacon Tigran Baghumyan, the Administrator of the ACPA. Ambassador Ashot Kocharian read the manifesto signed by the President of
The evening was also attended by the Consul General of Cyprus,
Followed text in Armenian:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 24, 2006թ.
Հայոց ցեղասպանության ոգեկոչումը հնդկահայ գաղութում
Ապրիլի 24-ին, Մեծ Եղեռնի 91-ամյակի կապակցությամբ Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու բակում տեղադրված հայոց ցեղասպանության 50-ամյակին նվիրված հուշաքարի մոտ, գլխավորությամբ հնդկահայոց հոգևոր հովիվ և Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանի, կատարվեց հոգեհանգիստ բյուրավոր նահատակների հոգիների խաղաղության համար: Արարողության ավարտին Հայր Սուրբը խոսքով դիմեց ներկաներին` ընդգծելով, որ երբեք չպետք է մոռացության մատնենք մեր բյուրավոր նահատակների հիշատակը և մեր գործերով ու անդուլ աշխատանքով զորացնենք մեր անկախ հայրենիքն ու առաքելահիմն սուրբ եկեղեցին, որպեսզի այլևս չկրկնվեն նմանատիպ ոճրագործությունները: Հոգեհանգստին մասնակցում էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Կալկաթայի եկեղեցական խորհրդի անդամները, հնդկահայեր և Մարդասիրական ճեմարանի սաները:
Հոգեհանգստից հետո ներկաներն այցելեցին և ծաղկեպսակներ դրեցին Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածների հուշարձանին, որից հետո հնդկահայոց հոգևոր հովիվը և եկեղեցական խորհրդի մի քանի անդամներ օրվա առիթով այցելեցին ?Future hope? բարեգործական կազմակերպություն, որ խնամում է շուրջ 120 թափառաշրջիկ երեխաների: Օշական վարդապետը Հայոց Եկեղեցու անունից հանձնեց բանկային չեկ, որը կհոգա երեխաների մեկ շաբաթվա սննդի բոլոր ծախսերը:
Երեկոյան Հայոց Մարդասիրական ճեմարանի շենքում տեղի ունեցավ ոգեկոչման երեկո` նվիրված հայոց ցեղասպանությանը, որից առաջ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը, Հնդկաստանում մեր դեսպանը Կալկաթայի եկեղեցական վարչության ատենապետ Հայկ Սուքիասը ճեմարանի տարածքում տնկեցին մշտադալար մի եղևնի` իբրև անմոռաց հիշատակությունը հայ նահատակների:
Միջոցառման սկզբում բարիգալստյան խոսքով հանդես եկավ ճեմարանի ադմինիստրատոր Տիգրան սրկ. Բաղումյանը: Այնուհետև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանն ընթերցեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Նա նաև հանդես եկավ բանախոսությամբ` համառոտ անդրադառնալով հայոց ցեղասպանության պատմությանը և միջազգային ճանաչման գործընթացին:
Երեկոյի ընթացքում ներկաները դիտեցին օրվան նվիրված վավերագրական տեսաֆիլմ:
Ոգեկոչման երեկոյին մասնակցում էին Կիպրոսի և Սլովակիայի պատվո հյուպատոսները, ՌԴ պատվո հյուպատոսարանի խորհրդականը և մշակութային կենտրոնի տնօրենը, հնդկահայեր և Մարդասիրական ճեմարանի սաները:
Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան
Հասցե: 56B,
Հեռ.: (91-33) 2229 – 9051
Հեռատիպ: (91-33) 2227- 5869
Էլ–փոստ: [email protected]
Կառավարիչ` Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյան
Ադմինիստրատոր` Տիգրան սրկ. Բաղումյան