The youth should not be artificially activated

The youth should not be artificially activated

Boris Tamoyan


Azad-Hye Special


The young population of any country is its driving force. Armenia should not be an exception, however, I would record with regret that the young population of Armenia do not play a decisive role in public life. For this passive stance, the former youth, who are now occupying various state positions, are to be blamed. They do not accept the fact that time will come when there would be a need for new generation. They seem to have forgotten that they themselves were opposing the old system during Soviet Union.


Anyway, despite the above some “experiments” are conducted in order to increase the role of youth: The freshest example was the National Assembly's decision to create the “Youth Parliament”, which would include all 20-30 year old members, after passing a verification phase.


At first glance, the idea looks interesting enough, but this is only at first glance. At its initial phase it was announced that the Youth Parliament will include representatives of youth organizations from different regions in the country. There was even a 3% quota allocated to national minority representatives, who, by the way, do not have representation in the National Assembly.


The idea activated the youth, but on 8th May 2011, the designated date for entry examinations to the Youth Parliament, it became clear that out of 131 seats 89 seats have already been distributed to the representatives of the existing political parties in the National Assembly, thus only 42 seats remained for the 400 applicants. The examination questions were so complicated and difficult that only graduates of legal professions would have been able to answer. The applicants were allowed to make only two mistakes for a set of 40 questions.  


As it is customary in our country, when the organizers of the Youth Parliament made their announcement they did not have any idea about how this would be carried on. The Armenian saying goes “we wanted to do something good, but we did the usual”. Obviously the youth were disappointed. 


Finally, one should realize that the youth should not be artificially activated for the sake of a political show. Proper conditions should be established where the youth could be activated in a spontaneous manner. This is achieved when the youth of Armenia realize that they can reach their goals by hard work.






TEXT IN ARMENIAN



Երիտասարդությանը հնարավոր չէ արհեստականորեն ակտիվացնել


Երիտասարդության` ?ծերացում?


Բորիս Թամոյան


Երիտասարդությունը ցանկացած երկրի շարժիչ ուժն է համարվում: Մեր երկիրն էլ, կարծես թե պետք է բացառություն չլիներ, սակայն  ցավով պետք է արձանագրենք, որ ներկայիս Հայաստանում երիտասարդությունը որոշիչ դեր չի կատարում: Երիտասարդության այսպիսի պասիվության մեջ մեղավոր է նաև  նախկին երիտասարդությունը՝ ովքեր այժմ զբաղեցնում են տարբեր պետական պաշտոններ: Նրանք դեռ չեն կարողանում ընդունել, որ կգա ժամանակ, երբ անհրաժեշտ կլինեն նոր կադրեր, նոր կադրեր որոնց այսօր չենք պատրաստում վաղվա համար: Եվ իրենք կարծես թե մոռացել են, որ ժամանակին իրենք էին դեմ նման համակարգին, որ գործում էր ԽՍՀՄ-ում:


Ինչևիցե, չնայած այս ամենին որոշակի ?փորձեր? կատարվում են մեր երկրում երիտասարդության դերի բարձրացման նպատակով: Ամենաթարմ օրինակը Ազգային Ժողովի  որոշումն էր. որում որոշվեց Երիտասարդական Խորհրդարան ստեղծելու մասին` ուր կարող էին ընդգրկվել 20-30 տարեկան բոլոր այն երիտասարդները, ովքեր կանցնեին ստուգման փուլը: Երիտասարդական Խորհրդարանը պետք է ունենար նույն կազմը ինչ ԱԺ-ը:


Առաջին հայացքից գաղափարը բավական հետաքրքիր էր, բայց դա միայն առաջին հայացքից: Սկզբում հայտարարվեց, որ Երիտասարդական Խորհրդարանում պետք է ընդգրկվեն երիտասարդներ տարբեր մարզերից կազմակերպություններից, անգամ 3% նախատեսված էր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար` ովքեր ներկայացված չեն ԱԺ-ում:


Գաղափարը բավական ակտիվություն մտցրեց երիտասարդության շրջանում: Սակայն մայիսի ութին, երբ դիմումատուները պետք է քնություն հանձնեին Երիտասարդական Խորհրդարան անցնելու համար` պարզվեց, որ 131 տեղերից 89 արդեն բաժանվել են ԱԺ-ում ներկա կուսակցություններին և մնում էր 42 տեղ 400 դիմումատուների համար: Իսկ քննության հարցերը կազմված էին այնպես, որ կարող էին անցնել միայն իրավաբանի մասնագիտությանը հրաշալի տիրապետող անձինք, քանի որ ներկայացված էր ՀՀ Սահմանադրությունից, ԱԺ Կանոնակարգ օրենքից, Քաղաքացիական օրենսգրքից 40 հարց, որոնց պատասխանների տարբերությունը հնչյունների մեջ էր և դիմումատուն ուներ երկու սխալվելու իրավունք:


Կարծում եմ ըստ մեր երկրի ?բարի? ավանդույթի Երիտասարդական Խորհրդարանի մասին, երբ հայտարարվեց կազմակերպիչները չգիտեին թե ինչպես է այն իրագործվելու: Այստեղ կարելի է հիշել հին, բարի ասացվածքը ?Ուզում էինք անել լավ բան` ստացվեծ ինչպես միշտ? և ավելորդ անգամ երիտասարդությունը հիասթափվեց:


Ի վերջո պետք է հասկանալ, որ երիտասարդությանը հնարավոր չէ արհեստականորեն, հանուն ինչ որ քաղաքական ներկայացման ակտիվացնել: Պետք է ուղղակի ստեղծել պայմաններ, որ երիտասարդությունը ինքնաբուխ ձևով ակտիվանա, իսկ սրան մենք կհասնենք այն ժամանակ, երբ Հայաստան երկրիս երիտասարդությունը զգա, որ պայքարելու դեպքում արդյունքի կհասնի:


 

  1. Marine Iskandaryan June 1, 2011, 11:41 am

    Շնորհակալություն եմ հայտնում ձեր խմբագրությանը նման կարևոր թեմաներին անդրադառնալու համար: Շատ դեպքերում ձեր խմբագրության նման օբյեկտիվ մոտեցում չեն ցուցաբերում այստեղ Հայաստանում: Ինձ շատ են դուր գալիս ձեր ընտրած թեմաները դրանք բավական հետաքրքիր են: Կցանկանաի որ ողջյուններս հայտնեիք նաև այն  լրագրողին ով անրադարձել էր այդ թեմային: Ձեզ ամենայն բարիք:

    Մարինե Իսկանդարյան

    [email protected]

     

  2. Hovhannisyan S.S. June 13, 2011, 8:03 am

    Ապրես Բորիս ջան: Ես ուրախ եմ, որ ունեցել եմ քեզ պես շնորհաշատ աշակերտ:

Comments are closed.