
The website is unique in its kind, as it is the only electronic presence of an Armenian diplomatic mission in the Middle East. It is worth mentioning that there are 4 Armenian Embassies functioning in the Arab capitals (Beirut, Damascus, Cairo and Abu Dhabi) and one Consulate in Aleppo.
ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԷՋԸ
Ս.թ. փետրվարի 1-ից գործում է Եգիպտոսում ՀՀ դեսպանության պաշտոնական ինտերնետային կայքէջը` http://www.armembegypt.com հասցեով:
ՀՀ դեսպանության ինտերնետային կայքէջը լուսաբանելու է Հայաստան–Եգիպտոս երկկողմ հարաբերությունները, ՀՀ դեսպանության քաղաքական ու տնտեսական, գիտա–մշակութային գործունեությունը, ինչպես նաև հյուպատոսական ծառայություններին առնչվող հարցեր: Կայքէջում առանձին տեղ է հատկացված եգիպտահայ համայնքին ու նրա անցյալի պատմությանը:
Ներկայումս Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններց Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը միակն է, որ ունի ինտերնետային կայքէջ: Նախատեսվում է, որ ՀՀ դեսպանության կայքէջը առաջիկայում ներկայացվի նաև արաբերեն լեզվով:
Դեսպանության կողմից արդեն իսկ հրատարակվող ?Ախբար Արմենիա? արաբալեզու եռամսյակային պաշտոնական տեղեկագրի հետ մեկտեղ ինտերնետային կայքէջը կամբողջացնի դեսպանության քարոզչական գործունեությունը, որը միտված է իրազեկելու ոչ միայն Հայաստան–Եգիպտոս, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ ՀՀ հարաբերությունները, այլև ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր իրադարձությունները:
ՀՀ դեսպանություն
ք. Կահիրե