Young Emil Ohanyan on the path of comedian Leonid Yengibaryan

Young Emil Ohanyan on the path of comedian Leonid Yengibaryan

Emil OhanyanBy Irina Hovhannisyan


Azad-Hye Special


Leonid Yengibaryan (1935-1972) has been one of the most famous comedians in Armenia. After graduating from the Soviet State School of Circus Art he moved to Yerevan in 1959 and joined the Armenian State Circus. In 1971 he created his own pantomime theatre. He gave to the clown character a new meaning, full of entertaining, fairly-tale like and miraculous dimension. His art was well appreciated by his followers and gave birth to new talents.


Today his spirit is apparent in the Armenian Circus. Only recently, 22 year old Emil Ohanyan has excelled in playing all the roles ?King of the Clowns? Yengibaryan used to perform on stage.


Emil has lost his hearing and speaking abilities from very young age. This has affected his attitude towards life, until he found his ?renaissance? in the circus.


From early age Emil has been known for his acting abilities. In 2002 the doors of the circus were opened in front of him. At the beginning, his parents were worried, but the circus people extended a very warm welcome to Emil.


Emil?s mother Laura explains how she discovered her son?s talent: ?During one of the routine lessons, the main artistic director of the circus Mr. Petrosyan, said that he could see in Emil Ohanyan a new Yengibaryan and that it would be very good if Emil worked to develop his work on the Yengibaryan model.


On the occasion of Yengibaryan?s 70th anniversary Emil performed several pieces from the master. In the same year he started working with the actors of the Chinese and Russian circuses. In 2007 he made tour of France with Armenian circus team and in 2009 tour of India.


Emil Ohanyan is not doing only Yengibaryan pieces. He is also developing new pieces that will characterize his career. He has reached to great levels within few years due to his hard work and devotion. The public already knows him and highly values his work.


We are pleased to see people with such talent around us. Let us appreciate their work and assist them to reach new heights. 


Armenian Text


Էմիլ Օհանյանը շարունակում է Ենգիբարյանի ուղին


Իրինա Հովհաննիսյան


Ազատ-Հայ կայքին հատուկ


Լեոնիդ Ենգիբարյան. հայ, ով իր հեղինակային, խոհափիլիսոփայական բեմադրություններում ու ներկայացումներում ծաղրածուի ճշմարիտ, զվարճացնող կերպարին տվեց նոր շունչ և արվեստասեր հասարակության առաջ բացեց հետաքրքիր, հեքիաթային , հրաշքներով,  լի աշխարհ: Ենգիբարյան արվեստագետի ծաղրածուական արվեստը գնահատվեց և ընկալվեց նաև նրա հետևորդների կողմից և  տվեց իր պտուղները?


Այսօր ենգիբարյանական ոգով լցված` կրկեսում շարունակվում են նոր ներկայացումների ցուցադրությունները: Այդ ներկայացումներում իր վառ կերպարով հանդես է գալիս 22-ամյա ծաղրածու Էմիլ Օհանյանը: Զարմանալի, բայց ուրախալի է այն փաստը, որ երիտասարդ Էմիլը կրկնօրինակում է ?ծաղրածուների արքա? Լ. Ենգիբարյանի գրեթե բոլոր բարդ համարները:


Էմիլը փոքրուց կորցրել է լսողությունն ու խոսելու ունակությունը, հետևաբար նաև հավատը կյանքի նկատմամբ: Կրկեսը նրա կյանքի վերածնունդն է:


Փոքրուց Էմիլը աչքի է ընկել իր դերասանական ունակություններով: 2002 թվականին կրկեսի դռները բացվեցին նաև Էմիլի համար: Չնայած ծնողների մտավախությանը` նրան մեծ ուրախությամբ ընդունեցին կրկես: Երիտասարդ ծաղրածուի մայրը` տիկին Լաուրան հուզմունքով, բայց հպարտությամբ պատմեց, թե ինչպես է բացահայտվել  որդու տաղանդը.


– Հերթական պարապունքներից մեկի ժամանակ կրկեսի գեղարվեստայկան ղեկավար և գլխավոր տնօրեն պարոն Պետրոսյանը, տեսնելով Էմիլին, ինձ ասաց, որ ինքը բացահայտեց ?նոր Ենգիբարյան? և ցանկալի կլինի, որ նա աշխատի ենգիբարյանական ուղիով:


Արդեն 2005 թվականին` Լ. Ենգիբարյանի 70-ամյակին նվիրված ներկայացմանը երիտասարդ ծաղրածու Էմիլը հանդես եկավ ենգիբարյանական համարներով: Նույն թվականին նա սկսեց աշխատել չինական կրկեսի դերասանների, իսկ մեկ տարի անց` ռուս դերասանների հետ: 2007 թվականին արդեն հայկական կրկեսի դերասանների հետ նա մեկնեց Ֆրանսիա, իսկ 2009 թ-ին` Հնդկաստան:


Գովելի է այն, որ բացի ենգիբարյանական ելութներից` Էմիլը բեմադրում է նոր համարներ, որոնք շուտով կներկայացնի կրկեսասեր հասարակությանը:


Այս մի քանի տարվա ընթացքում էմիլը իր աշխատասիրությամբ և նվիրվածությամբ հասել է մեծ արդյունքների, գնահատվել և սիրվել է հասարակության կողմից:


Անցնում են տարիները?Ժամանակը այնքան արագ է ?վազում?, որ դժվար է հասնել նրան և որքան հաճելի է, երբ շրջապատում լինում են տաղանդներ: Գնահատե՛ք նրանց աշխատանքը, օգնե՛ք հասնել ավելի մեծ բարձունքների և ինչպես մեծն ծաղրածու Լ. Ենգիբարյանն է ասել.


? Մի՛ նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին` նա:
Պահպանե՛ք միմյանց, մարդի՛կ: