Boris Tamoyan of Azad-Hye writes about 36 years old Torun Ali Hajoyan who was active in Nagorno-Karabakh and died on the battlefield fighting for a better future for his children and Armenia.
Բորիս Թամոյան
Նա ընդամենը 36 գարուն ապրեց: Ապրեց շատ կարճ, բայց իմաստալից կյանք: Թոռուն Ալիի Հաջոյանը ծնվել էր մի հասարակ գյուղացու ընտանիքում 1958 թվականին: Թոռունի մեջ հայրենասեր մարդը ապրում էր դեռ մանկուց: Ինչպես պատմում է Թոռունի ավագ եղբայրը` Ֆայզոն պատանի հասակում հաճախ էր Թոռունը գալիս և հարցնում թե ինչու թուրքերից մեր պապերի հողերը հետ չենք վերցնում: Նա հայրենասիրություն էր տարածում իր շրջապատում:
Թոռունը բավական լավ էր սովորում դպրոցում և ուսումը շարունակելու մտադրություն ուներ, սակայն հոր վերահաս մահը խանգարեց պատանու երազանքի ի կատար ածմանը: 1976 թվականից 1978 թվականը ծառայել է սովետական բանակում, այնտեղ էլ նա իրեն լավ է դրսևորում:
1982 թվականին ծնվում է անդրանիկ զավակը` Ռոմանը: Եվ ահա սկսվեց ղարաբաղյան շարժումը և Թոռունի նման հայրենասերը չէր կարող անմասն մնալ այս պայքարից: Իր հարեվանուհիներից Սիրանուշը պատմում է ?երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց Թոռունը արդեն երեք երեխա ուներ, մենք իրեն հորդորեցինք, որ հեռու մնա ռազմի դաշտից քանի որ ինքը ընտանիքի միակ հույսն էր և նա պետք է առաջին հերթին մտածի նրանց մասին, նա պատասխանեց, որ ?ես հենց նրանց եմ պաշտպանում այնտեղ ու էլ ոչ մի խոսք?:
Այսպիսին էր Թոռունը, հայրենասեր ու նվիրված` նվիրվում էր մինչև վերջ: Մարտի դաշտում նա շատ գիտակ էր, շատ լավ էր տիրապետում զենքին: Թոռուն Հաջոյանը մարտնչել է ղարաբաղյան բոլոր ճակատներում Արտաշատի ?Անկախ Ֆիդայիններ? ջոկատի կազմում, որպես ջոկատի հրամանատարի տեղակալ:
Ինչպես վկայում է նրա մարտական ընկեր Խերանը ?մարտի դաշտում նա իր ձեռագիրն ուներ և թուրքը կարծես ճանաչում էր նրան?: Սակայն նրան վիճակված չեր կռվել մինչև վերջ` վիրավորվելով թուրքի գնդակից նրան 1994 թվականի մարտին տեղափոխեցին հիվանդանոց: 1994 թվականի ապրիլին մահացավ քաջ հայրենասերը մեծ վիշտ թողնելով հարազատներին և ընկերներին: Մեզ մնում է ևս մեկ անգամ խոնարհվել Թոռունի և մնացած 6000 զոհվածների հիշատակի առջև: Եվ որպես պարտք հզորացնել և շենացնել Հայաստանը ոնց որ իրենք կշենացնեին ի հիշատակ իրենց և մեր փայլուն ապագայի: