Մհեր Խաչատրյան
Mher Khachatryan reports about celebrations related to Women?s International Day in Armenia (08 March 2011). At the end of his report he wonders if one day there would be a special day dedicated to men.
Ազատ-Հայ
Առավոտյան արթնանալուն պես, որոշեցի զբոսնել..
Քայլում էի ?Երևանի սրտի? միջով ` հրապարակով, մարդկանց հոսքը նկատելի էր, ճանապարհին գետնին ընկած`լքված տեսա գեղեցիկ ծաղկեփունջ, թէ ում էր պատկանում չեմ կարող ասել, սակայն այն, որ ինչ որ երիտասարդի սիրտ են կոտրել ակնհայտ էր?
Սկսել է կանանց մեկ ամսյակը? իսկ տղամարդկանց?
Վերը նշված առիթով կանայք պարտական են Ռոզա Լուքսեմբուրգին, և Կլարա Ցեպկինին, ովքեր Կոպենհագենում այդ օրը հռչակել են կանանց աշխատավորական դասակարգի ծննդյան օր:
Իսկ Հայաստանում Հանրապետության սփուռքի նախարար Հրանույշ Հակոբյանը հայտարարեց, որ մարտի ութը հռչակել կանաց տոն դեռ ավելին մինչեվ Ապրիլի յոթը մեկամսյակ. և ավելացրեց ?հարգելի կանայք եթե ձեր տղամարդիք դեմ քվեարկեն, ապա տուն չթողնեք?:
Երևանում մարտի ութից սկսած փողոցները լեփ-լեցուն են, սակայն երիտասարդներից ոչ բոլորին կհաջողվի ծաղիկ գնել`գները շատ բարձր են: Ինչպես միշտ ծաղկավաճառներից գրեթէ ոչ ոք չցանկացավ զրուցել այս թեմայով, միայն Անահիտ տատը նշեց
– Թանկ ենք վաճառում, քանի որ մեզ էլ են թանկ տալիս:
Սակայն պետք չէ վհատվել, Տղամարդկանց համար կա ևս մի սփոփանք Երևանում բացվել է ?Ամեն ինչ կականց համար? խորագրով ցուցահանդես վաճառք, որի ժամանակ ներկայացվել են արվեստի գործեր, կոսմետիկ միջոցներ և այլ զարդեր:
Վաճառողուհի Աննան նշում է
– Մենք ներկայացնում ենք տարբեր տեսակի քարերից պատրաստված զարդեր, որոնք մատչելի գներով են` հարմար և կանանց նվիրելու և տղամարդկանց գրպանին:
Դե ինչ, ամբողջ անձնակազմով շնորհավորենք կանանց մեկ ամսյակը, չէ որ հայտնի միտքն ասում է` տղամարդն առանց կնոջ??.. և հուսանք, ու սպասենք, որ մի օր տղամարդկանցից մեկն էլ այսպիսի հայարարությամբ հանդես կգա`
– Մենք ընդունեցինք ձեր գեղեցկության օրը` իսկ մերը? դե ինչ հերթը ձերն է: