• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Հայկական Ժողովրդային Շարժումի Կենտրոնական Խորհուրդի բաց նամակը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

October 9, 2009
A+ A-
Email Print

 


ՀՀ նախագահ, հարգարժան պրն. Սերժ Սարգսյան,


Հարգելով Ձեր ներդրումն Արցախյան պայքարում, ՀՀ-ի տարածաշրջանային և միջազգային հավասարակշիռ ու ճկուն քաղաքականություն վարելու ձգտումը, ուղղում ենք այս բաց նամակը Հայկական Ժողովրդային Շարժման` Հայության անտեսված և ոտնահարված իրավունքների ճանաչման ու վերականգնման գործում, Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարում իր ներդրումը ունեցած կազմակերպության անունից` հանուն Հայության միասնության, հայ նորաստեղծ պետականության անվտանգության, վերջին հազարամյակում մեր աննախընթաց նվաճումի` Արցախի Հանրապետության, և կատարում ենք հետևյալ նշումներն ու առաջարկությունները, ցավ հայտնելով, որ նման զգայուն հարցի վերաբերյալ, կացության թելադրանքով, լուռ խորհրդակցությունների փոխարեն, հարկադիր կատարում ենք հրապարակային հայտարարություն:


Հարգարժան պրն. Նախագահ,


Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը, Եղեռնի ճիշտ նախօրեին ?ճանապարհային քարտեզի? մշուշոտ ներկայացնելը, ՀՀ-ի և, ընդհանրապես, Հայության անվտանգությանն առնչվող այս գլխավոր հարցի նկատմամբ ՀՀ իշխանությունների անընդունելի երկար լռությունը, թուրքական մամուլն ու թուրք պետական գործիչների հայտարարությունները տեղեկության միակ աղբյուր հանդիսանալը, այնուհետև նախաստորագրված արձանագրությունների բովանդակությունը, չքննարկված արձանագրությունները փոփոխման ենթակա չլինելու մասին կատարված հայտարարությունները, նախաստորագրություններից հետո միայն ՀՀ-ի և Սփյուռքի քաղաքական ու հասարակական կազմակերպություններին և, ընդհանրապես, հանրությանը տեղյակ պահելը, աճապարանքով ու ժամանակային ճնշման ներքո քննարկումները, Սփյուռքի հետ ցուցադրական խորհրդակցությունները, իսկ մյուս կողմից` նախաստորագրվածի վերաբերյալ առանց լուրջ քննարկումների անզուսպ հայտարարությունները, տեղատարափ մեղադրանքներն ու զրպարտությունները, երկրի անվտանգությանն առնչվող հարցի նկատմամբ մրցակցային վերաբերմունքը, զգացմունքային հայտարարությունները, պետական ու առանձին կազմակերպությունների դիտանկյունը հավասարեցնելը, Սփյուռքի ու ՀՀ-ի քաղաքականությունն ու մարտավարությունը նույնացնելն ստեղծել են լարվածություններ, շփոթություններ, անվստահության մթնոլորտ, որն աննախընթաց պառակտումներ ու առճակատումներ է առաջացրել Հայության մեջ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում և թե՛ ՀՀ-Սփյուռք հարաբերություններում:


Հարգարժան Նախագահ,


Ըմբռնումով մոտենալով Ձեր նախաձեռնության նկատմամբ, ոչ դեմ ենք ՀՀ-Թուրքիա շրջահայաց և զգուշավոր դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, և ոչ էլ ապաշրջափակմանը, այն ՀՀ-ի օրինական և բնական իրավունքն ու պահանջը համարելով, չնայած որ, այս հարցում, ՀՀ-ին վերաբերող բազմաթիվ ազդակների պատճառով, լուրջ վերապահումներ ու մտահոգություններ ունենք: Սակայն նախաստորագրված արձանագրություններում առկա են ավելի քան մեկ տասնյակ ոչ միայն պայման, այլև պարտավորություն, որոնցից այստեղ նշում ենք կատարում միայն գլխավորի մասին:


Հարգարժան Նախագահ,


ՀՀ ԱԳՆ-ի հիմնական պաշտոնակատարները, տարբեր առիթներով, փորձել են համոզել հայ հանրությանը, իբրև թե ՀՀ-ը ՄԱԿ-ին անդամակցելով ինքնաբերաբար արդեն ճանաչել է Թուրքիայի հողային ամբողջականությունը: Նրանք պնդում են, որ Հայաստանը նախապես ստորագրած միջպետական երկու պայմանագրերով` Ալեքսանդրապոլով ու Կարսով, արդեն իսկ ճանաչել է ՀՀ-Թուրքիա ներկայիս սահմանը, ուստի և այս նոր փաստաթղթով ՀՀ-ը քաղաքական նոր ակտ չի կատարում և ընդամենը ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ է նախապես կատարվածը, ինչը բոլորովին չի համապատասխանում իրականությանը:


Ինչպես գիտեք, Ալեքսանդրապոլի և Կարսի ?պայմանագրերն? իրենցից պայմանագրային արժեք չեն ներկայացնում, միջազգային իրավունքի առումով նույնիսկ պայմանագիր չեն համարվում, որովհետև 1920-21 թթ. Հայաստանի դեմ պատերազմող թուրքական ապստամբող խումբը պետության հանգամանք չուներ: Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է ընդամենը 1923 թ. հոկտեմբերի 29-ին և հետագայում ճանաչվել որպես պետություն: ՀԽՍՀ-ը նույնպես, միջազգայնորեն երբևէ պետական հանգամանք չի ունեցել, ուստի չէր էլ կարող միջպետական համաձայնություն ստորագրեր:


ՄԱԿ-ին անդամակցելով` երկրները միմյանց սահմաններն ու հողային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ կատարված հայտարարությունները առավել ևս անհիմն են, որովհետև ՄԱԿ-ին անդամակցելը ոչ միայն սահմաններ ճանաչելու, այլ նույնիսկ պետություններ ճանաչելու պարտավորություն չի ստեղծում: Այս հարցի ամենապարզ օրինակը Իսրայելի և իր ավելի քան մեկ տասնյակ հակառակորդների պարագան է: ՄԱԿ-ի անդամ երկրների օրինակները շատ ավելի խոսուն են, երբ հարյուրավոր երկրներ հողային և սահմանային վեճեր ունեն իրար հետ, ինչն ապացուցում է վերը նշված պնդումների անհիմն լինելը:


ՀՀ արտգործնախարարի այն պնդումները, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթադրում է սահմանների ճանաչում, նույնպես անհիմն են և անճիշտ: Աշխարհում նման նախընթաց ո՛չ միայն գոյություն չունի, այլ ինչպես գիտեք Թուրքիան սահմանային հարցեր է ունեցել և ունի գրեթե իր բոլոր հարևան երկրների հետ, ինչը չի խանգարել կամ խոչընդոտել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն:


Հարգարժան պրն. նախագահ,


ՀՀ ԱԳՆ-ը, քողարկելու համար դավաճության համազոր իրենց այս արարքը, նախաստորագրված փաստաթղթերից սխալ թարգմանություն է տրամադրել հայ հանրությանը` փորձելով մեղմացնել, քողարկել իր կատարածը և հանցավոր կերպով մոլորեցնել հայությանը:


Նախաստորագրվածի անգլերեն բնագրում բառացիորեն գրված է՝ ?ՀԱՍՏԱՏԵԼՈՎ երկու երկրների միջև գոյություն ունեցող ՆԵՐԿԱ սահմանի փոխադարձ ճանաչումը? (1), Իսկ ԱԳՆ-ի ներկայացրած թարգմանությունում կարդում ենք, ?ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ երկու երկրների միջև գոյություն ունեցող ԸՆԴՀԱՆՈՒՐ սահմանի փոխադարձ ճանաչումը?: Ճակատագրական հետևանքներ ունեցող այս փաստաթղթում, ՀԱՍՏԱՏԵԼ բառը ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ թարգմանելով, պրն. Նալբանդյանի թիմն ի՞նչ նպատակ է հետապնդում բացի վերոնշյալից:


Զարմանալի է ու հատկանշական, որ նախաստորագրված այս փաստաթղթով, ճանաչվում է ոչ միայն ՀՀ-Թուրքիա ներյակիս սահմանը, այլ նաև տարածաշրջանի այլ պետությունների` իմա Ադրբեջանի և այլոց սահմանները` ?Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ներքին գործերին չմիջամտելու, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆԽԱԽՏԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՐԳԵԼՈՒ իրենց երկկողմ և ԲԱԶՄԱԿՈՂՄ պարտավորությունները?:


Հաստատելով այս արձանագրությունները, ՀՀ-ն առաջին անգամ, Ձեր կողմից ստորագրվելիք միջպետական մի փաստաթղթով, ճանաչելու է ՀՀ-Թուրքիա և տարածաշրջանի այլ պետությունների ներկայիս սահմանները:


Հարգարժան նախագահ,


Քաղաքական այս ակտը կատարելով` Դուք կոտրելու եք 7 միլիոն սփյուռքահայերի և 3 միլիոն ՀՀ քաղաքացիների դիմադրության ոգին ու արդարությունը վերահաստատելու կամքը: Ցեղասպանության ճանաչումն այլևս ո՞ւմ է մխիթարելու, ի՞նչ արժեք ունի, այլևս ինչի՞ է ծառայելու, եթե ՀՀ-ը խաղաղ պայմաններում, ինքնակամորեն, առանց գրեթե ոչ մի լուրջ բան շահելու, ոչնչացնում է արդարության և ոտնահարված իրավունքի վերահաստատման տեսլականը:


Ստորագրելով այս փաստաթուղթը, ՀՀ-ը տալիս է ամեն ինչ, զոհասեղանին դնելով Հայաստանի անցյալն ու ներկան, փոխարենը ստանալով գրեթե ոչինչ, իսկ սահմանի բացման հարցում ևս չունենալով վերահսկելու որևէ մեխանիզմ` Թուրքիայի ցանկացած հաջորդական մանևրների դեպքում ՀՀ-ում առաջանալու է ոչ միայն իշխանությունների, այլ նաև պետական ճգնաժամ:
Տարօրինակությունը ՀՀ ԱԳՆ-ի այն մոտեցումն է, իբրև թե սահմանի բացումը միայն մեզ է անհրաժեշտ, հետևաբար մենք պետք է վճարենք այդ բոլորի գինը:


Ինչո՞ւ են կատարվում միակողմանի այս զիջումները, երբ ՀՀ-ը զգալի բանակցային առավելություններ ունի, որոնց գլխավորն է Արցախում մեր դիրքը, Ցեղասպանության ճանաչման օղակը և Ցեղասպանությունից բխող հետևանքները, որ օրեցօր ավելի են սեղմում և մտահոգում Թուրքիային:


Ինչո՞ւ են կատարվում միակողմանի այս զիջումները, երբ, բացի վերը նշվածներից, գիտենք, որ հարաբերություններ հաստատելու և սահմանի բացման հարցում Թուրքիայի հետաքրքրությունը ոչ թե ՀՀ-ի խղճուկ շուկան է, այլ անհամեմատելիորեն շատ, քան մեր հետաքրքրությունը, որն է տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ և գերակայություն ապահովելը:
Թուրքական 16-ամյա շրջափակումը ոչ միայն չի կարողացել ծնկի բերել ՀՀ-ին, այլ առաջին հերթին վնասել է հենց իր աշխարհաքաղաքական և տնտեսական շահը:


Ապրիլի 22-ից, դժբախտաբար, ՀՀ-ը Թուրքիային հնարավորություն է ընձեռնել իր ռազմավարական քաղաքականությունն իրագործել մեր հաշվին, մինչդեռ իր դիմաց մենք ստացել ենք ոչինչ, հաշվի չառնելով պետական մակարդակով գրեթե ամենօրյա հակա ՀՀ և հակահայ քայլերը:


Հարգարժան պրն. նախագահ,


Իրապաշտ լինելով` Դուք տեղյակ եք, նույնպես և ունակ եք ամբողջովին հասկանալու, որ վերջին 35 տարիների ընթացքում ինչ գերմարդկային զոհողությունների գնով, Հայկական հարցը, մոռացված ու պատմական մի հարցից թեժ քաղաքական հարցի վերածվեց: Այսօր ո՛չ միայն բազմաթիվ մեծ ու փոքր պետություններ, այլև թուրք, առավել առողջ մտայնության տեր մարդիկ, սկսել են խոստովանել և ընդունել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Նախաստորագրված փաստաթուղթը, Հայկական Հարցի կորիզը կազմող ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, դարձյալ ուղարկում է ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԳԻՐԿԸ, և ո՛չ միայն կատարվել է այս, այլև ինչպես բնագրում է գրվել` ?պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ու առաջարկների ձևակերպման համար??:


Հարգարժան նախագահ,


Բարեբախտաբար, այսօր, կարող ենք ասել, որ ոչ միայն հայ պատմաբանները, ոչ միայն մենք բոլորս, այլ գրեթե ամբողջ աշխարհը գիտակից է Հայության դեմ իրագործված դաժան Ցեղասպանության իրողությանը, վերջապես հայոց ողբերգությանը վերաբերող փաստերը ?հայկական? փաստեր չեն, ուստի և հայ պատմաբանները, այդ փաստերը ինչպես տրամադրում են բոլորին, եթե ցանկություն ունեն ստանալու, կարող են տրամադրել նույնպես թուրքերին: Իսկ ի՞նչ է նշանակում արձանագրությունում տեղադրված փաստաթղթերի գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով խնդիրների ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ:


Պատմաբանների կողմից խնդիրների ՀՍՏԱԿԵՑՈՒՄ-ն ինքնին նշանակում է միայն մեկ բան` որն է մինչ այժմ ներկայացված փաստարկների, մեղմ ասած ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ, անորոշությունը, իսկ գիտական և անկողմնակալ բառերը բացեիբաց խոսում են այն բանի մասին, որ մինչ այժմ կատարվածը ոչ-գիտական և կողմնակալ է եղել:
Հայությունն իհարկե պատճառ ունի ուրախանալու և իրեն հպարտ զգալու, որ Թուքիան այսօր ոչ միայն պատրաստակամ է, այլև ստիպում է հայերին համատեղ քննարկել Հայոց ցեղասպանության փաստերը: Երևույթ, որ հայության համար երազանք էր 70-ական թվականներին, իսկ այսօր մեր կողմից դրա ընդունելը, այլևս բոլորովին ժամանակավրեպ է և նահանջ է նշանակում:


Հարգարժան ՀՀ նախագահ պրն. Ս. Սարգսյան,


Ինչպես նշեցինք, ողջունում ենք ՀՀ-ի տարածաշրջանային և միջազգային հավասարակշիռ ու ճկուն քաղաքականություն վարելու Ձեր ձգտումը և, այս պարագայում, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանի շրջափակման ուղղությամբ սերտված և զգուշավոր քայլերը, սակայն առաջարկում ենք.
 
– Նախաստորագրված փաստաթղթի բովանդակությունը բառ առ բառ մասնագիտական քննարկման առարկա դարձնելով` վերատեսության ենթարկել:


– Առանց ՀՀ-ի վարչական հարցերին միջամտելու հավակնությունն ունենալու, առաջարկում ենք, որ պրն. Նալբանդյանին ու իր անմիջական գործակիցներին իրենց թույլ տված ծանր, կոպիտ և համահայկական մասշտաբով սխալների համար պաշտոնից հեռացնել: Պրն. Նալբանդյանն այլևս դրականորեն չի ընդունվելու, մանավանդ Սփյուռքում: Ստորագրելով այս փաստաթուղթը, Դուք ոչ միայն Վասակի իմաստությամբ չեք առաջնորդվելու, այլ միայն սպանելու եք Վարդանանց ոգին:


Ուստի, եթե կուզեք, որ ՀՀ զինանշանի Արարատն ադրբեջանական դրոշի լուսնի նման անհասանելի չլինի, առանց հիմնական փոփոխությունների ենթարկելու մի ստորագրեք նախաստորագրված, եթե կուզեք, դավաճանական այս փաստաթուղթը:


Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական Խորհուրդ


07.10.2009


(1) Confirming the mutual recognition of the existing border between the two countries as defined relevant treaties of international law.

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostThe pivotal role of Lebanon's Armenian Christians
Older PostArmenians' supreme spiritual leader, Council of Holy Etchmiadzin, supremely suppressed?

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Liana Ghaltaghchyan is the new Managing Director at the Children of Armenia Fund

January 10, 2023
item-thumbnail

Indian Journalist Venkatesh Remakrishnan mentions the Armenians of Chennai

October 30, 2022
item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

December 1, 2021
item-thumbnail

Nobel Prize winner Ardem Patapoutian

October 7, 2021
item-thumbnail

Armenian Church of the Virgin Mary in Basra, Iraq

August 30, 2021

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • Genocide
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Rural Armenia
  • Science
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

Եգիպտոս-Կիպրոս-Հունաստան սփյուռքի հարցերով արդեն իսկ գործող ձևաչափին կներգրավվի նաև հայաստանյան կողմը. Մխիթար Հայրապետյան

item-thumbnail

ԱՆԿՈՒՇՏ «ՀԵՐՈՍԸ». ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

item-thumbnail

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Քայլ դեպի տուն» ծրագրին

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Search this website

© 2023 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll