• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Մանկավարժական դասընթաց Շարժայի մէջ

March 7, 2009
A+ A-
Email Print
Մանկավարժական դասընթաց Շարժայի մէջ

With the teachers during the course?


Ջուլիետա Գյուլամիրյանի մանկավարժական դասընթացը? Շարժայի Օհաննեսյան վարժարանում


Գրեց՝ Տիկ. Հեղնար Գազանճեան – Պէրղուտեան*


Հյուսիսային Էմիրությունների Ազգային վարչության հրավերով, նախորդ երկու շաբաթներին, Շարժայի հայ համայնքի հյուրն էր Երևանի պետական մանկավարժական համալսարանի փրոֆեսոր՝ տիկ. Ջուլիետա Գյուլամիրյանը:


Հրավերի նպատակն էր օգտվել տիկ. Գյուլամիրյանի խորը գիտելիքներից, մասնագիտական փորձից եւ խորհուրդներից միօրեա դպրոցի աշխատանքների կազմակերպման եւ զարգացման համար:


Դասախոսը իր այցելության ընթացքում? հանդիպումներ ունեցաւ ոչ միայն միօրեա դպրոցի ուսուցչական կազմի այլեւ ծնողների? հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին Արաբական Միացյալ Էմիրութիւնների հայ գաղութի ծնողներին եւ ուսուցիչներին հուզող հարցեր: Խոսվեց ընդհանրապես երեխայի դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների եւ դաստիարակության վրա ազդող գործոնների մասին եւ այդ ամենի տեղայնացումը մեր համայնքում:


Տիկ. Ջուլիետան ուսուցիչներին փոխանցեց մանկավարժների ուսումնասիրությունների նմուշներ, ըստ որի դասարանային աշխատանքը պետք է լինի երեխայակետրոն, հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները, ինչպես այդ մասին ասել է ամերիկացի մանկավարժ Թրեշըրը, երեխային ժամանակից առաջ չպետք է գցել: Ծնողների եւ ուսուցիչների ուշադրությունը հրավիրեց մայրենի լեզվի ուսուցման անհրաժեշտության վրա նախքան օտար լեզվին անցնելը,? ինչպես Էդիլյանն է ասել, մարդը պետք է առաջինը մայրենի լեզվին տիրապետի, հետո օտար լեզուն սովորի:


Հատկապես ուշադրության արժանի է այն միտքը, որ լեզուի ուսուցման առաջին քայլը տառերի ուսուցումը չէ: Դա կարելի է իրականացնել միայն երբ երեխան արդեն 6 տարեկան է,? որովհետեւ այդ տարիքում երեխան պատրաստ է տառեր սովորելու եւ այն կյուրացնի շատ ավելի արագ քան 3 տարեկանում, երբ դեռ պետք է նրա հնչյունային լսողությունը զարգացնել: Այս տարիքում երեխայի խոսքը նույնիսկ լիարժեք ձևավորված չէ:


Ակնհայտ է որ մենք բոլորս ունենք պահանջմունքներ, որոնք ըստ մանկավարժների և հոգեբանների նույնն են թե փոքրերի և թե մեծերի մոտ, փոխվում են միայն չափերը: Այդ պահանջմունքների մասին ?Մասլոուի՝ պահանջմունքների ստորակարգությունը? ուսումնասիրությունը մեզ փոխանցեց դասախոսը, այն է.


– Ֆիզիոլոգիական պահանջմունք
– Անվտանգության պահանջմունք
– Պատկանելիության պահանջմունք
– Հարգանքի պահանջմունք:
– Իմանալու և հասկանալու պահանջմունք
– Գեղագիտական պահանջմունք
– Ինքնադրսեւորման և ինքնագերազանցման պահանջմունք


Ըստ Մասլոուի, առաջին չորս պահանջմունքներից որևէ մեկի չբավարարման դեպքում, խանգարվում է հաջորդող պահանջմունքների ամբողջականությունը: Ցանկացած անհաջողության հիմքը, լինի դա անկարգություն, անհնազանդություն կամ ծուլություն պետք է փնտրել առաջին չորս պահանջմունքների մեջ:


Ապրելով սփյուռքում մենք ունենք մեր գաղութին հատուկ որոշակի պայմաններ՝ ընդամենը միօրեա դպրոց, պարտադիր հանրակրթական ծրագիր. այդ պատճառով մեզ անհրաժեշտ է հայոց լեզվի ուսուցման որոշակի ծրագիր, ինչի համար էլ մեր ուսուցիչները յուրաքանչյուր առիթ օգտագործեցին հանդիպելու Տիկ. Ջուլիետային, նրա հետ մշակելու յուրաքանչյուր տարիքային խմբին հատուկ մեթոտիկա:


Տիկ. Ջուլիետայի յուրաքանչյուր դասախոսություն հաջող դասապահի աշխատանքային նմուշ էր: Մենք սովորեցինք ինչպես մեր դասապահը դարձնել հետաքրքիր ու մեր աշխատանքը արդյունավետ, որպեսզի մեր փոքրիկ ընկերները, մեր ապագա սերնդի? ներկայացուցիչները, դառնան լիարժեք հայեր՝ խոսեն հայերեն, գրեն ու կարդան իրենց մայրենի լեզվով, և ամենակարեւորը իրենց հայ զգան: Սովորեցինք ինչպես սովորեցնել հայոց լեզվի տառերը, ինչպես կարդալ և գրել հայոց լեզուն, ինչպես ընթերցանությունը դարձնել հաճելի և մշակել գրավոր խոսքը:


Ուսուցչի աշխատանքի հաջողությունը պայմանավորված է նյութի լիարժեք մատուցմամբ և ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությամբ.


– Նյութի լիարժեք մատուցում
Անդրադառնանք Դեյլ-ի ?Փորձառության բուրգ?-ին. ըստ որի մարդը հիշում է կարդացած նյութի 10%-ը, լսածի 20%-ը, ընկալումը կհասնի 50%-ի եթե ուղեկցվի նկարներով և ֆիլմերով, 70-90%-ի, եթե սովորողները գնում են? արշավերի, պատրաստում են ներկայացումներ, քննարկումներ և հանգում եզրակացությունների, ինչը նպաստում է նյութի լիարժեք յուրացմանը:


– Ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություն
Մարդը ծնվում է արյան բաղադրության մեջ ադրենալինի (adrenaline) որոշակի քանակությամբ, որը լինում է բարձր երբ նա փոքր է և գնալով պակասում է մինչև մահ: Ադրենալինի տոկոսը տարբեր է յուրաքանչյուր մարդու մոտ և հաստատուն չէ նույն մարդու մոտ կապված հուզական վիճակների հետ: Այն ավելի բարձր է տղամարդկանց մոտ, այդ պատճառով տղաները ավելի ակտիվ են: Տարբեր մարզաձևերը, պարը, երաժշտությունը օգնում են երկու սեռերին? սպառել կուտակված էներգիան (energy):? Ադրենալինի տոկոսը կարող է բարձրանալ անոթությունից, վախից ինչպես նաև որոշակի ուտեստներից՝տուրմ(chocolate), նուշ, ընկույզ, սուրճ, քաղցրավենիք:


Ակտիվ երեխաները դասարանի մեջ կարող են ստեղծել գերաշխուժություն, որը կխանագարի ուսուցչի աշխատանքին: Հետևելով ուսուցիչ-աշակերտ բախումից խուսափելու տաս պատվիրաններին, և դասապահը դարձնելով հետաքրքիր կարելի է հասնել ցանկալի արդյունքի:


Ուսուցիչ- աշակերտ բախումից խուսափելու?տաս պատվիրան՝


1. Աշակերտներու հետ ունեցած բախումից ձերբազատվելու լավագույն միջոցը բախումից խուսափելն է:
2. Յարգանքով մոտենալ աշակերտների կարծիքին:
3. Ընդունենք մեր սխալը:
4. Բարեկամական վերաբերմունք ունենալ իրար հանդեպ:
5. Երկխոսությունը սկսել երկուսին համամիտ մտքերով:
6. Առիթ տալ, որ երեխան խոսի, արտահայտվի:
7. Զգացնել երեխային, որ մենք հավատում ենք իրեն և իր կարողության:
8. Մտնել երեխայի մաշկի մեջ:
9. Ապրումակցենք աշակերտին:
10. Խոսակցության ընթացքին նստել աշակերտին մոտիկ և նայել աչքերի մեջ:


?խելացի ուսուցիչը ելք կգտնի պատահած բոլոր իրադրություններից: Իմաստունը այդ դրության մեջ չի մտնի?:


*Նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ուսուցիչ: Ներկայումս բնակվում է ԱՄԷ-ում:


Լուսանկար՝? տիկ. Ջուլիետա Գյուլամիրյանը Շարժայի վարժարանի ուսուցիչների հետ (Փետրվար 2009):

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostMorgenthau vs. Genocide
Older PostLearnings from the Sari Gelin Case

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Liana Ghaltaghchyan is the new Managing Director at the Children of Armenia Fund

January 10, 2023
item-thumbnail

Indian Journalist Venkatesh Remakrishnan mentions the Armenians of Chennai

October 30, 2022
item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

December 1, 2021
item-thumbnail

Nobel Prize winner Ardem Patapoutian

October 7, 2021
item-thumbnail

Armenian Church of the Virgin Mary in Basra, Iraq

August 30, 2021

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • Genocide
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Rural Armenia
  • Science
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

Անցկացվեց հայ կինոյի զարգացման ռազմավարություններին ուղղված կոնֆերանս

item-thumbnail

Kevork Mourad’s work exhibited in Dubai

item-thumbnail

Discrete Video Modeling for children with special needs in Armenia

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Search this website

© 2023 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll