• Home
  • About
  • Contact
  • Social Media
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • Pan-Armenian News
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • القسم العربي
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Սարդարապատ շարժման նախաձեռնող խումբ

September 24, 2011
A+ A-
Email Print

 


Sardarapat Movement blames the successive authorities in Armenia in failing to introduce substantial changes in the old Soviet administrative and governing styles. 


The movement accuses the current authorities in staging great parades at various national occasions in order to cover the actual deteriorating economic and social situation of the country. It characterizes these activities as “throwing parties at a time of plague”. 


ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Անկախության հանրաքվեի և Հայաստանի հանրապետության 20-ամյակը պատեհ առիթ է հասկանալու համար հայոց պետականության ներկա վիճակը և հեռանկարները:


Երրորդ հանրապետությունը լույս աշխարհ եկավ դառնալու համար այն անցումային միավորը, որը պետք է խորհրդային կայսրության փլատակների տակից հաներ Խորհրդային Հայաստանը, ստեղծեր հայկական բանակ և ազատագրեր Արցախը,` դարձնելով Հայաստանը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ:


Սակայն Հայաստանի Հանրապետության իրար հաջորդող վարչախմբերը միայն արտաքնապես ձևափոխեցին խորհրդային կառավարման համակարգը, և ոչ միայն չմաքրեցին երկիրը կոռուպցիայի ժանգոտ շերտից, այլև այն զարգացնելով հասցրեցին բարոյա-հոգեբանական ?փտախտային? վիճակի` կանգնեցնելով ժողովուրդը վերոհիշյալ պատմական ձեռքբերումների ճակատագրական կորստի իրական վտանգի առջև: Արդյունքում, հանրապետությունը այս տարելիցը նշում է ոչ որպես ուժերի ծաղկման շրջանում գտնվող ?երիտասարդ?, այլ որպես ?զառամյալ ծերունի?, որի  ?վայ? վերնախավը ոչ միայն  անկարող գտնվեց անկախ երկիր ստեղծելու, այլև  իր հանցավոր կառավարմամբ հայրենիքը հասցրեց  սնանկության այնպիսի մի եզրի, որից փրկվելու միակ միջոց է թվում Հայրենիքից արտագաղթ-փախուստը:


Մեծ հաշվով ամբողջ հայրենաբնակ ժողովուրդը պատրաստ չեղավ դիմագրավելու մահաբեր ճառագայթների նման անտեսանելի և գլոբալիզացիացման նոր ?շորեր? հագած հին թշնամուն` նյութապաշտությանը: Այդ պայմաններում ազգային արժեքային ավանդական համակարգը դրսևորեց իմունային անբավարարություն և չկարողացավ պայքարել վայրի ընչաքաղցության, անմարդկային դաժանության և մարտնչող տգիտության վարակների դեմ: Արդյունքում Հայաստանի հասարակությունը ոչ միայն չհասավ  իրական անկախության, այլև գլորվեց օտարման ?ճահիճը?`  քաղաքա-տնտեսական ?վերնախավի? օտարում երկրից, պետականությունից և ժողովրդից, հասարակության օտարում իշխանությունից, հասարակության անդամների օտարում մեկը մյուսից եւ ի վերջո ամենավտանգավորը` հասարակության օտարում իր հայրենիքից։


Սակայն այլընտրանքային նոր որակի գործընընթաց սկսելու համար ասպարեզ են գալիս նոր ուժեր: Նոր ուժեր, որոնք արտահայտվում են օրեցօր ավելացող և թափ հավաքող բազմազան քաղաքացիական նախաձեռնությունների տեսքով, որոնց հաջողությունները վկայում են Չորրորդ հանրապետությամբ հղի նոր իրականության մասին: Այս նոր որակը շեշտակիորեն հակադրում է իրեն նյութապաշտության, հակամարդկայնության և ապազգայնության մարմնավորում դարձած` քրեածին օլիգարխներից բաղկացած, և դրսերում օտար հովանավորող փնտրող  իշխող խառնուրդին:


Երրորդ հանրապետության ?խավարի? խտանալուն հետևելու է նրա ?ձմեռվա? ավարտը: Ու ծնվելու է Չորրորդը և դեռ գերելու է իր ծննդյան ?գարնանային? ողջ հմայքով և  մեր ժողովրդի նորանալու հավերժական կարողությամբ, վերջ տալու համար արտագաղթին, տնտեսական անկմանը, և հալածանքներին: Չորրորդ հանրապետության ժողովուրդը ոչ միայն ազատվելու է իր վզին փաթաթվող ճորտի կարգավիճակից, այլև ներշնչվելով իր մոտ և հեռու անցյալի լավագույն զավակների ցուցաբերած արծվային վարքով` լինի դա Արցախյան հերոսամարտ, Սարդարապատ թե Ավարայր, տեր է դառնալու  իր նորացող երկրին ուղղակիորեն մասնակցելով իր ճակատագրին առընչվող բոլոր որոշումների կայացմանը: Հայը, լինի նա հայրենաբնակ թե աշխարհասփյուռ, իրավամբ հյուր չի լինելու իր հայրենիքում, և իր ճակատագիրն ինքն է որոշելու ?


Շնորհավորելով Հայաստանի և սփյուռքի բոլոր առողջ ուժերին անկախության 20-ամյակի կապակցությամբ այդուհանդերձ դատապարտում ենք ներկա ողբերգական վիճակից ուշադրությունը շեղող և տոնակատարությունը ?ժանտախտի ժամանակ խրախճանքի? վերածող բոլոր փորձերը և կոչ ենք անում ընդլայնել պայքարը կեղեքող իշխանավորների դեմ` հասնելու համար նրանց հեռացմանը։


ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՇԱՐԺՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ
19 սեպտեմբեր 2011թ.
Երևան
Email


 

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostPresident Serzh Sargsyan's address to the 66th United Nations General Assembly
Older PostVisit to Nakhichevan

POPULAR

item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Discrete Video Modeling for children with special needs in Armenia

February 23, 2016
item-thumbnail

Nana Aramyan’s art and her exceptional inspiration

September 12, 2015

LATEST

item-thumbnail

تواصل تركيا سياستها التقليدية بتبرير الإبادة الأرمنية والتهديد

August 11, 2020
item-thumbnail

Ptit: Armenian language website for children and teenagers

June 20, 2020
item-thumbnail

Vartine Ohanian Minister of Youth and Sports in the New Lebanese Government

January 22, 2020
item-thumbnail

Հայաստանի լեռնահարստացման կոմբինատը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն պատրաստվում է մեծամաշտաբ ծրագիր իրականացնել

January 21, 2020
item-thumbnail

Traditional Armenian Pilgrimage in Chinsurah

January 15, 2020

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Chinese Armenians
  • Cyprus Armenians
  • Egyptian Armenians
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Lebanese Armenians
  • Music
  • Pan-Armenian News
    • Art
    • Books
    • Business
    • Celebrations
    • Courses and Camps
    • Documentaries
    • Education
    • Energy
    • Festivals
    • Genocide
    • History
    • Interviews
    • Language
    • Poetry
    • Politics
    • Tourism
  • Religion
  • Syrian Armenians
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին
  • القسم العربي

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact
  • Social Media

RANDOM POSTS

item-thumbnail

Dancing Queen… a tribute to ABBA music

item-thumbnail

UAE Armenians and other Diaspora topics

item-thumbnail

Traditional Armenian Pilgrimage in Chinsurah

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Krikor Jabotian Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Azad-Hye on FLICKER

© 2021 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll