
Arthur Abraham (born Avetik Abrahamyan on February 20, 1980 in Yerevan, Armenia) is an Armenian-German professional boxer residing in Berlin, Germany. He was an IBF middleweight champion from 2005 to 2009, making ten successful defences of his title. As of the end of 2009, The Ring has ranked Abraham as the 14th best boxer in the world. On March 5, 2010, Abraham was ranked #8 in the world by Yahoo! Sports.
Personal life
Arthur Abraham was born on February 20, 1980, in Yerevan, Armenia to parents Grigor and Sylvia Abrahamyan. His little brother, Alexander, is also a professional boxer and his older brother, Christian, owns a furniture shop. He moved to Germany with his parents and brothers at the age of 15. He became a citizen of Germany in August 2006.
As a teenager, Abraham showed an interest in cycling. He became the North Bavarian and Franconian Youth Champion. However, after watching an exciting Mike Tyson fight, Arthur was inspired by Tyson's intensity and wanted to become a boxing star too.
In 1999, Arthur and his brothers returned to Armenia for military service. After 2002, all the brothers had finished their military service and returned to Germany in 2003.
Abraham plans on opening a boxing school in Armenia following his future retirement. He will also have foreign language classes for students at the boxing school, such as English and German. “If a boxer knows no foreign language, he cannot have success internationally,” Abraham noted.
Abraham started his professional career in 2003.
Professional boxing record:
32 wins (26 knockouts, 6 decisions), 3 losses (0 knockouts, 3 decisions), 0 draws
On September 21, 2008, Abraham and fellow boxer Vic Darchinyan were honored by Armenian President Serge Sargsyan during a 20th anniversary celebration of the nation's independence. Both men were awarded with medals “For the great services for Armenia” of the first degree.
Source: Widipedia
Armenian text about Arthur Abraham written by Meri Martirosyan specially for Azad-Hye
Մերի Մարտիրոսյան
Ազատ-Հայ
Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին Երեւանում: Ներկայում ողջ աշխարհում հայտնի բռնցքամարտիկներից մեկն է: Մանուկ հասակից հետաքրքրություն է ցուցաբերել տարբեր սպորտաձեւերի նկատմամբ: Սկզբում զբաղվել է հեծանվասպորտով եւ դարձել է Հայաստանի չեմպիոն, բայց 1995 թվականին ընտանիքը տեղափոխվել է Գերմանիայի Բամբերգ քաղաք, եւ այնտեղ Արթուրը որոշել է կենտրոնանալ բռնցքամարտի վրա: 90-ականների վերջին նա երբեմն կարճ ժամանակով վերադառնում էր Հայաստան, որտեղ շարունակում էր զբաղվել բռնցքամարտով:
1999-ից 2003 թվականների ընթացքում Աբրահամը դարձել է Հայաստանի սիրողական մրցաշարերի եռակի չեմպիոն: Այդ տարիներին անց է կացրել ծառայությունը բանակում, իսկ հետո ստացել բարձրագույն իրավաբանական կրթություն:
2003 թվականին Արթուրը կրկին վերադառնում է Գերմանիա եւ ստորագրելով պայմանագիր հայտնի մարզիչ Վիլֆրեդ Զաուերլանդի հետ` սկսում է պրոֆեսիոնալ կարիերան: Առաջին մենամարտը եղել է գերմանացի Ֆրանկ Կարի Ռոտայի հետ: Կարիերայի սկիզբն Արթուրի համար հաջող է եղել. առաջին իսկ մենամարտի ժամանակ հաղթանակ է տարել` երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին:
2005-ի դեկտեմբերի 10-ին մարզիկը դարձել է միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն: Հաջորդ տարի նա առաջին մարտն է անցկացրել` պաշտպանելու համար աշխարհի չեմպիոնի գոտին: Արթուրը տասն անգամ պաշտպանել է այդ գոտին: Չորս տարի շարունակ պահպանել է այդ գոտին, այնուհետ` 2009 թվականին, նա որոշում է կայացրել տեղափոխվել ավելի ծանր քաշային կարգ:
Հատկանշական է, որ միջին քաշային կարգում Աբրահամը ոչ մի պարտություն չի կրել եւ երկար ժամանակ չեմպիոնական գոտին իրեն է պատկանել: Վերջին շրջանում նա դադարեցրել էր մենամարտերը, սակայն դրանք շուտով վերսկսվելու են: ?Հունվարին կլինի իմ վերադարձը?, նշում է սիրված մարզիկը: Ճիշտ է` դեռ ոչ թե միջին քաշային կարգի շրջանակում, այլ մինչեւ 75 կիլոգրամների: Այդ քաշը համաձայնեցվելու է հակառակորդի հետ, որ դեռեւս հայտնի չէ, սակայն անշուշտ կլինի ուժեղ եւ հանրահայտ, համաշխարհային լավագույն առաջին տասնյակի մարզիկներից մեկը:
?Հաջորդ տարի ես կրկին չեմպիոն կդառնամ?, նշում է Արթուրը:
Թեեւ մարզիկն արդեն 31 տարեկան է, սակայն չի շտապում լքել մեծ սպորտը: Նա դեռ բազմաթիվ ծրագրեր ու նպատակներ ունի` կապված ապագայի հետ. նախատեսում է մի շարք նոր մենամարտեր, որոնց ժամանակ պատրաստ է հաղթանակներ տանել եւ գեղեցիկ ակնթարթներ պարգեւել իր բոլոր հավատարիմ երկրպագուներին:
Թեեւ մենամարտում է Գերմանիայի դրոշի ներքո, սակայն հաճախ է այցելում Հայաստան: Ավելին, Աբրահամը նպատակ ունի նաեւ սեփական բռնցքամարտի դպրոցը հիմնել հայրենիքում` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ պատրաստելու նպատակով:
Ինչեւէ, հաջողություն մաղթենք սիրված ու համաշխարհային ճանաչում ձեռք բերած մարզիկին` հավատալով, որ արտերկրում գտնվող հայազգի բոլոր մարզիկները մի օր հանդես կգան սեփական երկրի դրոշի ներքո` բարձր պահելով հայրենիքի պատիվը: