About the author:
– Born in
– Graduated from
– Has been working as a teacher of Armenian Literature and language for many years.
– During the last 5-7 years she has written?2 books (awaiting publication)
– She has signed many articles in newspapers and magazines in
3 Poems in Armenian language:
?
The refugee?s wife, nostalgia and In Armenia
ՊԱՆԴՈՒԽՏԻ ԿԻՆԸ
Խոտի արտում մնաց խոտս,
Շնկշնկան հովը հնձանում մնաց,
Անկողինս մնաց դատարկ,
Ուրիշ երկիր գնաց մարդս,
Ուրիշ արտում խոտ է հնձում,
Ախ իմ խոտը մնաց արտում:
??????? Ուրիշի անկողինը լցվեց,
??????? Ավաղ իմը մնաց դատարկ:
??????? Ուրիշ երկրում, ուրիշ հողում,
??????? Ծառ է տնկում, տուն է շինում,
??????? Ավաղ տունս մնաց դատարկ:
Այգում խաղողը մնաց,
Արտում ցորենը մնաց,
Հնձանում դարմանս մնաց,
Տունս դատարկ մնաց,
Ձմեռը անկրակ մնաց,
Կովս, հորթս անխոտ մնաց:
ԿԱՐՈՏԱԽՏ
Ի՞նչ է այդ բառը կարոտ,
Մայրական սրտի կարոտը անհագ,
Մայրական հոգին հզոր,
Կարոտը մկնիկ, մի մկնիկ թափի մեջ է այդ,
Որ կրծում, կրծում, հոգին թուլացնում,
Որ կուրացնում, կծկում, դարձնում շյուղ,
Ցորենի մի շյուղ, փոքրիկ մի հատիկ,
Հոգու մեջ հողի անհետանում, կորչում է անտես:
Էլ չկա, չի եղել?
Չեն հասկանում այդ մեկ հատիկ,
Պստիկ ցորենը ծիլ տվեց, դարձավ մի հասկ,
Ու ցորեն տվեց:
Ցորենն աղացվեց ու դարձավ ալյուր,
Ալյուրն շաղախվեց ու դարձավ լավա՜շ,
Թխելը՝ թխվեց, ուտելը՝ կերան,
Ու դարձան պանդուխտ, ու դարձան կարոտ, կարոտած Հայեր:
Հայեր կարոտած ամբողջ աշխարհի,
Հագան “կարոտախտ” շորը գեղեցիկ,
Տարբեր գույների, տարբեր ձևերի,
Կարոտած հայեր անդարձ, գնացած,
Դարձան կարոտախտ, կարոտախտուհի,
Որ չունեն տուն, չունեն երդիկ,
Որ չունեն մեծ մայր,
Որ չունեն հին երգ,
Որ չունեն մեծ հայր,
Որ չունեն հին հիմք,
Որ չունեն մեծ հենք,
Որ չեն հասկանում՝ երկրորդ ծնունդն արդեն էլ հայ չէ,
Որ հորովելը արդեն էլ այն չէ՝ չի երգվի այնպես,
Ինչպես այստեղ է:
Չունի հաց, չունի աշխատանք,
Չունի կյանք՝ հանդարտ, հանգիստ քուն չունի,
Հո բոլորը չէ, որ տան ու առնեն,
Բոլորը չէ, որ առևտուր անեն,
Խաբեն կամ հող մշակեն,
Կամ թե գիրք գրեն,
Կամ կարողանան նայել աչքերիդ,
Շողշողուն, փողով, արհամարհական
Հայացք գցեն քեզ,
Թե ես փող ունեմ,
Ես ապրուստ ունեմ,
Ես գեր եմ, գեր եմ,
Փոր ունեմ անհագ:
Դու ի՞նչ ես մեղու
Կամ էլ թե մրջյուն:
Ի՞նչ ես ընկնում ոտքերիս տակ,
Որ մի հարվածով նետեմ քեզ փոսը
Խանգարող քարի նման:
Այսքան բանը թող չլինի,
Ես կհագնեմ ծիրանագույն, շողշողուն զգեստը,
Կբարձրանամ ու կպարեմ
Աշխարհի բեմերում
Իմ շալախոն, քոչարին,
Որ ցույց տամ հոգուս կարոտն
Աշխարհին:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Կկարողանա՞մ պարել բեմերում օտար,
Պարել իմ ուզունդարան, քոչարին,
Այնպես, ինչպես պարում եմ ես
Հայաստանում:
Կկարողանա՞մ օտար տաշտերում
Խմորն անել այնքան սիրով
Ու հաճույքով լավաշ, լավաշ թխել,
Կլոճ անել լավաշից հետո, կլոր,
Կարմիր, համով, համով,
Այնպես, ինչպես Հայաստանում:
Կկարողանամ զավակիս ասել,
Վիճել, խոսել, ցույց տալ,
Գոռալ, մռնչալ, լռել օտար տան մեջ,
Կամ աղմկել, որ կինս գրկի ինձ
Ու չթողնի, որ խենթանամ,
Ափերից դուրս գամ, կամ
Գոնե հասնեմ ափերին հանդարտ
Այնպես, ինչպես Հայաստանում:
Թե՞ լռեմ, զարմացած նայեմ շուրջս,
Կորցրեցի, գտա, կամ, կամ, կամ՝ չկամ,
Սուս, սուս, սուս, բայց մեկ է
Այնպես, ինչպես Հայաստանում:
Թող, թող կորչեմ, հալվեմ,
Անհետանամ, տանեմ ինձ հետ
Ցավերս, վերքերս, թող ոչ ոք չհիվանդանա,
Կկարողանամ ապաքինվել, ժպտալ,
Քայլել հաստատ, քայլել
Այնպես, ինչպես Հայաստանում: