Song by: Shoushan Bedrossian and team
Lyrics in Armenian (see below)
Listen to the song by clicking the link at the end of the lyrics
Քարերի Ամրոց
Ճանապարhն է տանում
սարերով ձորերով
ծաղկազարդ դաշտին
ու հաւքն իմ երկնի
բոլորին լոյս բարի
ցորենին ոսկին ու արծաթ հասկին
արտերին մեր բարի։
Արեւոտ դաշտերում
ցորեններն են պարում
հնձուորներն են երգում հոռովել
ու օրհնում հողը մեր
խաղողներ են մեղրահամ հոսում
ու դառնում գինու գետեր։
սէ՜ր
սէ՜րն առ հայրենիք
մեր դպրոցին մեր գրերին
սէ՜րն առ հայրենիք
մեր հաւատքին մեր վանքերին
կրկ.- հայութեան դու լոյս ակունք
լեռներով շղթայուած
քարերի ամրոց մեր երկիր հայոց Հայաստան։
Ծուխը տան բարձրանայ
հայ տան սիւնն ամուր մնայ
ու դառնայ տուն ափերից օտար
գիտունները գիւտարար
եւ դառնան ճամբեքից ցուրտ օտար
մեր ուստէքը շինարար։
Մեր շահած պահած երկիր
պապերիդ ոգուն մատաղ
մայրերին հայոց խոնարհումը մեր
ու երկինքն էլ խաղաղ
հայ արծիւ զինուոր քաջութեան պատուով
միշտ պահիր երկիրն խաղաղ։
սէ՜ր
սէ՜րն առ հայրենիք
մեր դպրոցին մեր գրերին
սէ՜րն առ հայրենիք
մեր հաւատքին մեր վանքերին
կրկ. հայութեան դու լոյս ակունք
լեռներով շղթայուած
քարերի ամրոց մեր երկիր հայոց Հայաստան։
արտ. ամրոցն ես հայութեան
ողջաց գլխոցն ես նարեկեան
ու օրհնութիւնը կողիդ մեզ պահապան
Նոր արեւ գիշեր լուսին
ռանչպար մշակ ուս–ուսի
շէն պահենք մենք մի բուռ հայրենիք
մենք մեր խիղճը միասին
ծիրանի ծով ծիրանու երկինք
հեռու մօտ մեր հայրենիք
հեռու մօտ մեր Հայաստան։
Link:
http://www.azad-hye.net/downloads/songs/kareri-amrots.mp3
The page is prepared by Liza Karajian