Ani Amiraghyan: An Armenian tennis star

Ani Amiraghyan: An Armenian tennis star

Interview with the best woman tennis player in Armenia


Azad-Hye


By Meri Martirosyan


Ani, would you please tell us how you appeared in the world of sports, and particularly in tennis?


All started when I was at a tender age. Until 5 years old I was involved in tennis classes, then I had an interval of several years until I returned back to the game at the age of 8. A year later I was a winner in a tournament for the first time.


According to your view, how developed is this kind of sport in Armenia?


Unfortunately it is not much developed. I do not know the reason, but there is no attention towards this game.


We would like to know more about your achievements.


In the category of 14-16 years old I have won in 5 European Tennis Association (ETA) tournaments, despite my limited participation. On the ranking list of young tennis players in Europe I have achieved the 19th position. At the age of 13 I have received two grants by the International Olympic Committee to be trained in Spain. I have been part of the European young talents' team for 3 consecutive years. At the age of 15 I started participating in international competitions and until the age of 18 I achieved two wins. Last year (2011) I began my professional career with ITF PRO tournament. It is worth mentioning the tournaments in Fujairah (UAE) and in Aintab (Turkey).  


How tennis influences the outer appearance of a girl?


It can have a negative impact. Usually all athletes suffer from such impacts, although at the same time the body maintains a good physical shape.


Is the tennis player obliged to follow a certain diet?


Yes, certainly. I usually consume food rich in albumen and use prescribed medicine. The human body is not prepared to undergo athletic pressure, a lot of damage can occur. For that reason, magnesium and calcium is consumed to keep the heart in good shape. 


At what level is your career now?


I occupy currently position 523 on the ranking of tennis players worldwide. This is the highest for an Armenian athlete. In the past there were 2-3 Armenian tennis players who have reached closer positions, but in recent times, there were no Armenian athletes in this domain.


***


Despite Ani's achievements and victories, she is in a difficult situation. In order to push forward her professional career, she lacks proper funding. Her family has always supported her but now Ani needs further support in order to take part in tournaments in different locations and to move higher in her career.


Ani's coach is her own father, who has been mastering the art and techniques of tennis coaching. We had the following conversation with Ani's father Ruben Amiraghyan:


What are the difficulties that young Ani faces at this stage of her sports career?


The difficulties were numerous, mostly not related to physical fitness. Until this moment we have secured the presence of Ani in international tournaments through our own means. It is true that some individuals helped us in this regard, but it was less of financial nature. Funding is necessary for an athlete to progress in international course. As the athlete grows the funding grows too. It is regretful to see that without financial support Ani would be deprived from the results achieved through hard training.


Ruben, is the Armenian Tennis Federation offering any assistance?


Unfortunately, no. Every year several athletes are sent outside for tournaments by the Federation. A while ago a certain “budget” was assigned to Ani, but this has been very minimal for any international participation. Let me bring you an example. One box of tennis balls costs US 10 dollars. Each ball is used for a certain time after which it becomes useless. The training expenses are so high that participating in any international tournament becomes like a dream.


Aren't there tennis tournaments inside Armenia?


Two tournaments were organized recently. Ani took part in the last year's tournament but it is not clear if there would be any tournament this year.


***


Ani Amiraghyan also takes part once a year in team games abroad. That is the only tournament covered by the Armenian Tennis Federation. This year the games are taking place in Egypt.


It is really important to find an individual or an association that could assist Ani Amiraghyan who has done a lot in keeping the name of Armenia high in international arena. We hope that people will read this and react. Azad-Hye wishes further success to the young athlete.


To follow the ranking of Ani Amiraghyan and other tennis players according to the international criteria, visit the official website www.wtatennis.com, where each athlete has his/her own page.


Ani's preferences:                                                           


Most liked season: Summer
Most liked athletic brand: Wilson
Most liked wearing style: Sportive
Preferred cuisine: Armenian and Georgian
Most liked car: BMW x5
Best hobbies: Skating and photography
Biggest dream: To be top 10 tennis player






                            
TEXT IN ARMENIAN


Անի Ամիրաղյան՝ Նպատակները շատ են, միջոցները քիչ


Հարցազրույց Հայաստանի լավագույն թենիսիստուհու հետ                                   


Ազատ-Հայ


Մերի Մարտիրոսյան


Անի, մի փոքր պատմիր, թե ինչպես հայտնվեցիր սպորտի, մասնավորապես` թենիսի աշխարհում:


Ամեն ինչ սկսվեց փոքր տարիքից: Մինչեւ 5 տարեկան հաճախում էի թենիսի դասերի, հետո որոշ ժամանակ դադարեցրի պարապմունքներս, իսկ հետո էլ վերսկսեցի 8 տարեկանում:  Մեկ տարի անց հաղթեցի իմ առաջին մրցաշարում:


Քո կարծիքով, Հայաստանում որքանով է զարգացած այս սպորտաձեւը:


Ցավոք, ընդհանրապես զարգացած չէ: Չգիտես ինչու, այս սպորտաձեւին այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձվում:


Կխնդրեի պատմես նաեւ քո նվաճումների մասին:


14-ից  մինչեւ 16 տարեկանների ETA (European Tennis Association) մրցաշարերում, թվով քիչ մասնակցության պայմաններում հաղթել եմ 5 մրցախաղերում: Եվրոպայի պատանի թենիսիստների դասակարգման աղյուսակում եղել եմ 19-րդը: 13 տարեկանում համաշխարհային օլիմպիական կոմիտեի կողմից երկու անգամ գրանտ եմ շահել` Իսպանիայի թենիսի ակադեմիաներում մարզվելու համար, ինչպես նաեւ երեք տարի անընդմեջ եղել եմ եվրոպայի տաղանդավոր երեխաների հավաքականում:  15 տարեկան հասակում, մասնակցելով համաշխարհային, մինչեւ 18 տարեկանների մի քանի մրցաշարերի, երկու անգամ հաղթող եմ ճանաչվել: Իսկ անցյալ տարվանից արդեն մուտք եմ գործել ITF PRO մրցաշար, այդպիսով մեկնարկելով պրոֆեսինոալ կարիերաս: Հիշարժան էր Ֆուջեյրայում տեղի ունեցած մրցաշարը, Թուրքիայում եմ նաեւ հանդես եկել, եւ հետո պարզեցինք, որ այն քաղաքը, որտեղ գտնվում էինք`Այնթափն էր:


Ինչպես է ազդում թենիսը աղջկա արտաքինի վրա:


Միանշանակ, բացասական:  Ցանկացած սպորտաձեւ այդպիսի ազդեցություն է ունենում, բայց միեւնույն ժամանակ կոփում է եւ միշտ ֆիզիկապես լավ վիճակում պահում:


Իսկ թենիսիստուհուն հարկավոր է հատուկ սննդակարգ:


Անշուշտ: Ես հիմնականում սպիտակուցներով հարուստ սնունդ եմ օգտագործում, ընդունում եմ նաեւ հատուկ դեղեր: Մարդու օրգանիզմն այսպիսի ծանրաբեռնվածության համար նախատեսված չի, լինում են նաեւ բազմաթիվ վնասվածքներ, այդ իսկ պատճառով սրտի սնուցման համար մագնեզիում ու կալսիում եմ օգտագործում:


Ներկայում ինչ աստիճանի վրա է գտնվում կարիերադ:


Այժմ ես աշխարհի վարկանշային աղյուսակում 523-րդ տեղում եմ: Սա չլսված ցուցանիշ է հայազգի մարզիկի համար: Մինչ այժմ Հայաստանի թենիսիստներից երկու, երեք հայտնի անուններ են եղել, որոնք կրկին լավ հորիզոնականում են եղել: Սակայն վերջին տարիներին ոչ մի հայազգի մարզիկ ասպարեզում չի եղել:


***


Չնայած բազմաթիվ ձեռքբերումներին ու հաղթանակներին, Անին այժմ կանգնած է անելանելի վիճակի առջեւ: Պրոֆեսիոնալ կարիերայում առաջ գնալու համար անհրաժեշտ են ֆինանսներ, որոնք բացակայում են: Ընտանիքն ամեն կերպ սատարել է Անիին, սակայն միջոցներն արդեն սպառվել են, անհրաժեշտ է կոնկրետ օգնություն` առաջ գնալու, տարբեր երկրներում նոր մրցաշարերի մասնակցելու համար, ինչպես նաեւ` ձեռք բերած վարկանիշը պահելու ու բարձրացնելու համար: 


Անիի մարզիչն իր հայրն է, ով ուսումնասիրել ու սովորել է թենիսի բոլոր նրբություններն ու այժմ հրաշալի իրականացնում է մարզչի աշխատանքը: Այն հարցին, թե ինչ դժվարությունների է հանդիպել իր ճանապարհին պատանի մարզուհին, Ռուբեն Ամիրաղյանը պատասխանեց.


Դժվարություններ շատ են եղել, սակայն ոչ թե կապված ֆիզիկական պատրաստվածության ու սպորտին տիրապետելու հետ, այլ` զուտ ֆինանսական: Մինչ այժմ սեփական միջոցներով ենք ապահովել Անիի` մրցումներին մասնակցությունը: Այդ ճանապարհին, ճիշտ է, եղել են անհատներ, ովքեր օգնել են, սակայն հիմնական ֆինանսավորում չի եղել: Իսկ ներկա պայմաններում մարզիկի համար աշխարհի մասշտաբով առաջ գնալու համար գումարներ են անհրաժեշտ եւ որքան մարզիկը մեծանում է, այնքան ավելի մեծ գումարների անհրաժեշտություն է զգացվում:  Արել ենք ամեն ինչ, որպեսզի Անին առաջ գնա, մեծ հաղթանակներ ունենա, սակայն այժմ միջոցները սպառվել են, եւ չափազանց ցավալի է, որ ֆինանսի պատճառով նա կարող է զրկվել մինչ այժմ դժվարությամբ ու քրտնաջան աշխատանքի արդյունքում ձեռք բերած նվաճումներից:


Ռուբեն, իսկ Հայաստանի թենիսի ֆեդերացիան որեւէ աջակցություն ցուցաբերո՞ւմ է:


Ցավոք, ոչ: Տարվա մեջ մեկ անգամ ֆեդերացիայի կողմից մի քանի թենիսիստ մեկնում են մրցաշարի: Որոշ ժամանակ առաջ Անիին նշանակվել է, այսպես ասած, թոշակ, որը չափազանց փոքր գումար է` որեւէ երկրի մրցաշարի մասնակցություն ունենալու համար: Բերեմ հասարակ օրինակ. թենիսի մեկ տուփ գնդակն արժե 10 ամերիկյան դոլար, իսկ ամեն գնդակն օգտագործվում է հաշված անգամներ եւ շատ արագ դառնում ոչ պիտանի: Այնպես որ միայն պարապմունքների համար անհրաժեշտ ծախսերն այնքան մեծ են, որ արտերկրում որեւէ մրցաշարի մասնակցելը երազանքի է նմանվում:


Իսկ մեր երկրում թենիսի մրցաշարեր անցկացվո՞ւմ են:


Այո, տարվա մեջ երկու մրցաշար է անցկացվում: Անցյալ տարի Անին մասնակցել է, իսկ այս տարի մրցաշար կլինի, թե ոչ` դեռեւս պարզ չէ:


***


Անին ամեն տարի արտերկրում մասնակցում է նաեւ թիմային մեկ մրցաշարի: Դա միակ մրցույթն է, որին մասնակցությունն ապահովում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Այս տարի մարզուհին Եգիպտոսում անցկացվող թիմային մրցաշարին է մասնակցելու: Ներկայում հույժ կարեւոր է, որպեսզի գտնվի մի անհատ կամ կազմակերպություն, որն էլ կաջակցի Անի Ամիրաղյանին, ով մինչ այսօր բարձր է պահել Հայաստանի անունը` ներկայանալով տարբեր մրցաշարերում:


Հուսանք, որ կգտնվեն մարդիկ, ովքեր գիտակցելով այս մարզաձեւի կարեւորությունն ու Անիին սպասող մեծ ապագան` կաջակցեն նրան: ?Ազատ հայ? կայքն ի սրտե հաջողություն է մաղթում երիտասարդ մարզուհուն:


Բոլոր ցանկացողները կարող են այցելել www.wtatennis.com պաշտոնական կայք եւ ծանոթանալ Անիի ու մյուս համաշխարհային թենիսիստուհիների վարկանիշերին: Մարզուհիներից յուրաքանչյուրը կայքում իր առանձին էջն ունի:


Սիրած եղանակը` ամառ
Մարզաշապիկի սիրած բրենդը`Wilson
Հագուստի սիրած ոճը` սպորտային
Նախընտրած խոհանոցը` հայկական ու վրացական
Մեքենայի սիրած մակնիշը` BMW x5
Ազատ ժամանակի զբաղմունքը` չմուշկ քշել, լուսանկարվել
Ամենամեծ երազանքը` դառնալ թենիսի Թոփ 10-ի խաղացող