Archbishop Francisco Javier Martínez Fernández: The World must know the truth

Archbishop Francisco Javier Martínez Fernández: The World must know the truth

By Arthur Ghukasian


Azad-Hye Special


A very good friend of Armenians, Jos? Antonio Gurriar?n has always contacted us with the latest and most amazing news from Europe. This time wasn?t an exception either, he called to let us know that on 31 May 2010, Archbishop Francisco Javier Mart?nez Fern?ndez, Archbishop of Granada (Spain) had undertaken the opening of an exhibition titled ?Armenia, the Solemn Cross -1915-1918?. The exhibition was obviously dedicated to the commemoration of the innocent victims of the Armenian Genocide.


The Archbishop was kind enough to sit down with us for the following interview:


Your Holiness, how did you come up with the idea of the exhibition?


It all started back in 1977 when I was sent to Jerusalem to further my spiritual studies and had the chance to meet with the local Armenian community. It hit me that I should find a way to present the existence of the unknown Christian nations of the East in my country (I used the word unknown since the press in Spain does not really tackle issues related to them). So, I considered it to be my mission.


I visited Armenia a few years ago and during the visit, the idea of establishing an institute that specializes in the Christian East studies came up.


Our funding is modest, but what helps us is our aim to present the rich history of the Christian nations of the East to the Spaniards.


What kind of work was displayed during the exhibition?


The displayed items were mainly samples of the Yerevan Genocide museum photographs (copies). We also had reproduction paintings by the famous and talented artist Jansem. Allow me to express my personal opinion about the artist?s work; although they represent the atrocities of the genocide, you can?t sense any hatred or grudge in the faces of those portrayed, on the contrary, they strike you as highly dignified people who make me feel like kneeling down in front of them every time I take a look.


While organizing for the event, did you know that there were more than 50.000 Armenians living in Spain? Were any of them present on the opening day?


Dear God, I had no idea that this many Armenians live here. No Armenian partook in the preparation phase. The event was exclusively initiated by a group of Spaniards who visited Armenia and later established the Christian Middle East studies institute. Earlier this year, we had had another exhibition, where we displayed photos of cross-stones that we had brought along from Armenia, we wanted to invite at least one Armenian diplomat, but no one had any information, so we had to turn to Paris. Anyhow, now we know that there?s an Armenian embassy in Spain and there is also a big number of Armenians, with whom we will definitely try and establish firm relations and learn from them what we are still ignorant about.


What about the other visitors? Any reactions you would like to share?


Besides the quality of the items  displayed, which  appealed to all visitors, everyone agreed that we do not know enough about the Armenian Genocide, some of us never heard of it before. Everyone agreed that this is an exhibition that the whole world should see.


What can the world learn from the Armenian Genocide?


The Armenian Genocide goes hand in hand with the Assyrian Christians annihilation. Nothing heals such pain. The only thing we can do is learn from the experience, we should change something in our mentality; we should keep in mind that we have to protect the dignity of all nations, whether living on their own land or a foreign one.


More than 20 governments have acknowledged the Armenian Genocide. Spain on the other hand has abstained from even talking about it. Why is that?


I think the press in Armenia should not miss any chance to report Armenian-related issues to Europe, be that about the Armenian architecture, art or any other domain. People have the right to know the truth. The Armenians of Spain should also be more active regarding this. The acknowledgment of the historical truth contributes to Genocide prevention.


We?re trying to tour many major Spanish cities with this exhibition. We will do our best to present your rich culture to the Spanish people.


Any additional thoughts?


I believe that the world would be thrilled to learn about the history of your nation. Peoples would be pleased to learn about the miraculous Armenian Church.  We should do our best to establish a stable relation between our nations and make sure it stays on solid ground.


Text translated by Nanor Mikayelian.





ԽԱՎԻԵՐ ՄԱՐՏԻՆԵՍ ՖԵՐՆԱՆԴԵՍ. ?ԱՇԽԱՐՀԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ?


Արթուր Ղուկասյան


Միշտ է հաջողվել հայ ժողովուրդի հրաշալի բարեկամ Խոսե Անտոնիո Գուռիարանին զարմացնել ինձ իր նորություններով, որոնք կարճ կամ երկար հաղորդագրությունների միջոցով հասցնում է մեզ պարբերաբար: Այս անգամն էլ բացառություն չէր կազմում. զանգել էր տեղյակ պահելու բոլորիս անակնկալի բերած մի իրողության մասին, որի կապակցությամբ ոչ ոքս գաղափար չուներ անգամ: Պարզվել էր, որ այս տարվա մայիսի 31-ին իսպանական Գրանադայում տեղի կաթոլիկ եկեղեցիի առաջնորդ Խավիեր Արքիեպոսկոպոս Մարտինես Ֆերնանդեսի նախաձեռնությամբ ?Փառավորյալ Խաչ Հայաստան. 1915-1918? անունով մի ցուցահանդես էր բացվել: Ինչպես վերնագիրն ինքն է հուշում ՝ Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին նվիրված: Անսպասելին ու յուրաքանչյուրիս համար զարմանալին այն էր, որ Սրբազանը տեղյակ չէր նույնիսկ, թե որքան շատ հայեր են բնակվում Իսպանիայում այսօրվա դրությամբ: Դա այնքան էլ էական չէր իր համար: Վաղուց նման բաներին սովոր ու հանկարծակիի չեկող Գուռիարանն խոստովանեց, որ այդ դեպքով ցնցված էր այնուամենայնիվ: Ցնցված էր ամեն մեկն, ով հոկտեմբերի վերջին կայացած փակման արարողության նախօրերին միայն տեղեկացավ պատահածի մանրամասություններին:


Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Խ. Մարտինես Ֆերնանդեսի եւ Մամուլի Միջազգային Համաժողովի միջեւ, որպեսզի նույն ցուցահանդեսը իրականացվի նաեւ Մուրսիայում: Ընդառաջ գնալով խնդրանքիս, Գրանադայի Արքիեպիսկոպոսը մեծ սիրով համաձայնվեց պատասխանել ընթերցողների ուշադրությանը ներկայացվող հարցերին:


Սրբազան, ինչպե՞ս ծագեց այս ցուցահանդեսն կազմակերպելու գաղափարը:


Ամեն ինչ սկսվեց տակավին 1977 -ին, երբ ինձ հոգեվոր ուսման կատարելագործման համար Երուսաղեմ ուղարկեցին եւ այդտեղի հայ համայնքի միջոցով հնարավորությունն ունեցա ծանոթանալու այդ ժողովուրդի գոյության մասին: Հետո Սանտյագոյի Մայր Տաճարում առաջին անգամ լսեցի հայկական հրաշագույն պատարագը, որի ընթացքում ծնվեց միտքն, որ պետք է ներկայացնեմ Իսպանիայում, որտեղ ապրում եմ, երկրիս մեջ միանգամայն անծանոթ Արեւելքի քրիստոնյա ազգերի աշխարհը: Անծանոթ, քանզի պաշտոնական լրատվությունն այստեղ չի լուսաբանում գրեթե նրանց վերաբերվող նյութերը, իսկ պարզաբանման դեպքերում էլ՝ շատ յուրօրինակ ձեւով է մատուցում դրանք: Այդ պահից էլ զգացի ահա, որ կյանքս նշանավորվել էր մեծագույն սիրով հանդեպ այդ ժողովուրդները ու մեծագույն ցանկությամբ՝ նրանց գոյությունը ներկայացնելու: Ասել եմ ուզում, որ նման հանգամանքների ներքո հոգուս մեջ զարթնած գաղափարը իմ կողմից չէր դիտվում որպես լոկ ձգտում՝ ես ընկալեցի հանկարծ, որ մեր շրջանում կատարելապես անհայտ կամ քիչ հայտնի քրիստոնեական ազգերի շուրջ խոսելն իմ առաքելություններից մեկն էր այս կյանքում դառնալու: Բազում հրաշագործություններ, բազում չարչարանքներ եւ ողբերգություններ են կապված նրանց պատմության ու ներկա օրերի ժամանակագրության հետ:


Եվ մի առ ժամանակ անց երբ Արքեպիսկոպոս նշանակվեցի Գրանադայում, հասկացա, որ Միջին Արեւելքի հետ այդքան հաջող փոխհարաբերություններ հաստատած այս վայրը ամենա հարմարագույնն էր մոռացության տրված քրիստոնեական հասարակություների մասին ձայն բարձրացնելու իմատով:


Տվյալ ենթանյութի շրջանակում գործնական առաջին քայլերից մեկն, ուրեմն, սրանից մի քանի տարի առաջ դեպի Հայաստան կազմակերպված այցելությունն էր հանդիսացել, որի ընթացքում էլ հենց առաջացավ ցուցահանդես բացելու այս իրականցված գաղափարը: Ձեր հայրենիքն այցելելուց հետո մենք նախ Քրիստոնեական Արեւելքի ուսումնասիրման մի ինստիտուտ ստեղծեցինք նույն Գրանադայում եւ վերոհիշյալ հաստատության ամենօրյա աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու մտահոգությամբ, զարկ տվեցինք համապատասխան գրադարանի հիմնադրման գործին: Այս ամենն չի նշանակում անշուշտ, թե մենք միանգամայն լայն հնարավորությունների տեր ենք, բայց եւ այնպես, չենք դադարում հնարավորինս չափ արդյունավետ անել այն ամենն, ինչ գալիս է մեր ձեռքով, որպեսզի հանրությունն այստեղ իր ուշադրությունն մի պահ մոլորակի այն մասում ապրող եւ հարուստ իր պատմությունը ստեղծած ազգերի վրա դարձնի:


Ի՚նչ աշխատանքներ էին ներկայացվել ?Փառավոր խաչը? ցուցահանդեսի շրջանակում:


Ցուցադրված աշխատանքներն ըստ էության, Երեւանի Ցեղասպանության թանգարանի նմուշները կազմող լուսանկարներ են: Այսինքն, այդ իսկ թանգարանի որոշ բնօրինակների պատճենահանումները: Բացի դրանից, տեղադրված են նաեւ տաղանդավոր նկարիչ Ժան Ժանսեմի վրձինին պատկանող ստեղծագործությունների բնական ու թե ավելի փոքր չափսերի վերարտադրություններն: Հիրավի, այդ նկարչությունն առաջին հերթին հենց ինձ վրա արտակարգորեն մեծ տպավորություն ստեղծեց: Ասես, սրբացած պատկերներ լինեն՝ համարյա պատարագային մի շունչ կա նրանցում: Թեեւ հանձ էր առել ահռելիորեն այդչափ այդ մեծ ողբերգությունը փոխանցելու, չես նկատի այդուհանդերձ, հայ նկարչի գործերում ատելության եւ ոխի որեւէ արտահայտություն: Ուշադիր դիտելու պարագայում, նկատում ես, որ կտավներից մեզ նայող մարդիկ փոխանցում են ավելի մեծ բաների համար իրենց սպասումները: Զարմանալի՜ է. դեմքերը՝ թե՛ սպանված արդեն եւ թե՚՛ցեղասպանությունից փախուստի դիմող կերպարների, նվաստացած չեն բնավ: Ճիշտ հակառակը՝ նրանք անսահման մի արժանապատվության տեր անհատներն են: Խոստովանում եմ, որ այս բացահայտումն ինձ հանկարծակիի բերեց: Ավելին. Ժանսեմի նկարների որոշ կերպարներն ինձ նույնիսկ ? սրբապատկեր են թվում եւ չեմ ուզում գաղտնիք պահել, որ նրանց տեսնելով, մոտս մինչեւիսկ ծնկի գալու փափաքն է առաջացել:


Երբ կազմակերպում էիք այս ցուցահանդեսը, գիտեի՞ք արդյոք, որ Իսպանիայում ավելի քան 50 հազար հայություն է ապրում: Որեւէ մեկն իմ հայրենակիցներից բերե՞լ է իր ստույգ մասնակցությունն այս ձեռնարկի բացման արարողությանն:


Աստվա՜ծ իմ, մի՞թե իրոք այդքան հայեր կան այստեղ… Մենք վստահաբար անտեղյակ էինք այդ տվյալներին եւ պատրաստական աշխատանքների փուլում որեւէ հայ, բնականաբար, չի մասնակցել: Ինչպես քիչ առաջ ասացի արդեն, սույն նախաձեռնությունն պատկանում է բացառապես Քրիստոնեական Միջին Արեւելքի ուսումնասիրման ինստիտուտի Հայաստան այցելած մի խումբ իսպանացիներին: Ի դեպ, խորապես ներազդված այն ամենով, ինչ մենք տեսանք ձեր Հայրենիքում, այս ցուցահանդեսից մի քանի ամիսներ առաջ դեռեւս մենք մեկ ուրիշն էինք կազմակերպել, ներկայացնելով այցելուներին մեզ հետ ձեր երկրից բերված խաչքարերի լուսանկարները: Բացման արարողությունից առաջ փնտրում էինք, որպեսզի գոնե մի հայ դիվանագետի ներկայությունն ապահովենք, բայց քանի որ ոչ ոք որեւէ ստույգ տեղեկություն չուներ, մենք ստիպված Փարիզ դիմեցինք: Ինչեւէ. հիմա գիտենք հստակ, որ Մադրիդում գոյություն ունի հայկական դեսպանատուն եւ իմացանք նաեւ, որ երկրով մեկ սփռված հայություն կա: Հուսամ, որ այս իսկ ցուցահանդեսը մի յուրօրինակ կապի միջոցի վերածվի՝ մեր ծանոթության ու համագործակցության նպատակով: Ի վերջո, չէ՞որ հայկական մշակույթն ու հայերեն լեզուն չեն հետքրքրում մեզ որպես անցյալին պատկանող թանգարանային նմուշներ: Մեզ անհրաժեշտ է շփումը իրենց լեզվով խոսող եւ իրենց գեղեցիկ ավանդույթները կրող կենդանի մարդկանց հետ: Այդ իմաստով, հապա, կկամենայինք որքան հնարավոր է շատ մարդկանց հետ ծանոթության կամուրջներ հաստատել, սովորելով նրանցից այն ամբողջը, ինչ մենք տակավին չգիտենք:


Շա՞տ մարդիկ են տեսել ցուցահանդեսը: Ինչպիսի՞ տպավորություններով են այցելուները դուրս եկել սրահից: Որեւէ մեկնաբանություններ թողե՞լ են:


Հաստատպես չեմ կարող այցելուների ճշգրիտ թիվն հաղորդել: Այսուհանդերձ հավաստիացնում եմ, որ մենք այդ ուղղությամբ քիչ բան չարեցինք: Բավարար է նշել, որ ցուցահանդեսի սրահը քաղաքում զբոսաշրջիկների առավելագույն քանակն ապահովող կենտրոնական թաղամասում է գտնվում: Բացի դրանից, Իսպանիայի եկեղեցիին պատկանող ?Ալֆա ի Օմեղա? ամսագիրն նույն ձեռնարկի կապակցությամբ բավականին ընդարձակ մի անդրադարձ կատարեց: Ասեմ, որ անձնապես ինձ հետ շփված այցելուներն խոստովանում էին. տեսածն իրենց համար՝ միանգամայն անակնկալ էր: Ըստ իս, հիմնավոր երկու բացատրություններ կան այս պարագայում: Առաջինը, որ Հայոց Ցեղասպանության փաստն, ինչ էլ ասելու լինենք, անտեսված ու անծանոթ իրողությունների շարքին է այնուամենայնիվ պատկանում եւ բոլորն էլ այն կարծիքին էին, որ սրահի մեջ ներկայացված գործերն ամբողջ աշխարհը պետք է տեսնի: Երկրորդ՝ ու ոչ պակաս կարեւոր, հանգամանքն էլ՝ սրահում տեղ գտած նկարների որկան է: Ասել է թե. ա՚յն արտահայտչականությունն, որն պարփակված է առկա լուսանկարների մեջ, բայց մանավանդ՝ Ժանսեմի գործերում, եւ ավելորդ մեկնաբանությունների կարիքը չունի:


Ի՞նչ է, Սրբազան Հայր, համայն աշխարհին Հայոց Ցեղասպանության իրողությունն ուսուցանում:


Իմ տկար կարծիքով, բարձրացված խնդրո լույսի ներքո տարբեր փաստերից զատ հարկ է ընդգծել նախ երկու երեւոյթները. արդիականության փաստարկը եւ տվյալ արդիականության համար ստույգ տարածքները մենաշնորհած պետությունների եւ ազգերի որդեգրած սկզբունքները: Նշված սկզբունքների ներմուծումներն ու հատկապես Միջին Արեւելքի տարածքի մեջ նրանց վերարտադրելու փորձն բազմաթիվ ողբերգությունների կուտակման պատճառն էր դարձել եւ մինչ օրս էլ իրենց մասին զգացնել են տալիս (օրինակ, Պաղեստինի շրջանում): Երբ ի հայտ է գալիս պետության ընկալման մեկ եղանակը եւ մեկ ուրիշ եղանակն էլ՝ քաղաքանության ընկալման համար, նման վիճակն ժողովուրդներին անխուսափելիորեն բնաջնջման եզրի առջեւ է կանգնեցնում: Հայերի ցեղասպանությունն՝ չմոռանանք, ուղեկցվում էր զուգահեռաբար նաեւ քրիստոնյա ասորիների ոչնչացման իրողությամբ, որոնց զոհերի թիվը Թուրքիայի հարավ-արեւելքում հասնում էր, եթե չեմ սխալվում, 250 հազարի: Ահա, այդ կետից է սկսվում XX-րդ դարի նախապատրաստված եւ իրագործված մյուս եղեռնագործությունների պատմությունը: Քանզի նրանց գաղափարախոսներն վստահ էին այլեւս, որ կարող են կոտորել ու անպատիժ մնալ:


Չկա որեւէ դեղամիջոց նման ահավոր դեպքերի համար: Գոյություն չունի: Սակայն, պարտավոր ենք դասեր հանել այս հրեշավոր ծրագրերի ի գործ դրված տանջամահությունների օրինակներից: Մարդկային հասարակության կատարելագործման ճանապարհին մեր մտածելակերպի մեջ պետք է անպայման ինչ-որ բան փոխել եւ գիտակցությունն առաջին հերթին այն մտքով զինել, որ պարտավոր ենք լրջորեն մոտենալ սեփական ու օտար վայրերում ապրող ազգերի արժանապատվության պաշտպանության հարցերին:


Թվով ավելի քան քսան պետություններ պաշտոնապես ճանաչել են արդեն այսօրվա դրությամբ Հայոց Ցեղասպանությունն: Մինչդեռ Իսպանիան դեռ շարունակում է մնալ այն երկրների շարքում որոնք անգամ քննարկել չեն ցանկանում այս խնդիրը: Ինչո՞ւ:


Ես կարծում եմ, նախ եւ առաջ լրատվության պակասության պատճառով: Խիստ անհրաժեշտություն է Հայաստանի մշակույթի եւ պատմության՝ այդ թվում նաեւ ցեղասպանության հետ կապված նյութերը Իսպանիայի ժողովուրդին մատուցելը: Որքան հնարավոր է, ավելի լայն պետք է տարածվեն ձեր ազգային ավանդույթներին վերաբերվող ծանուցումներն ու տեղեկությունները: Պետք չէ կորցնել եւ ոչ մի առիթ, երբ կարող եք խոսել ձեր ճարտարապետության մասին ասենք եւ կամ՝առհասարակ արվեստի: Ձգտել ըստ արժանվույն ներկայացնելու ամենայն ինչ հայկականը, որպեսզի մարդիկ ճանաչեն ճշմարտությունն: Իսկ այդ ուղղությամբ, ինչ խոսք, սկզբից այստեղ հաստատված ձեր համահայրենակիցներն են պարտավոր ոչ մի ջանք չխնայել, որոնց հապա, միանում ենք նաեւ մենք՝ հայկական ծագում չունեցող անհատներս, որոնք պատմական ճշմարտության վերահաստատումից բացի որեւէ այլ հետքրքրւթյուններ չեն հետապնդում: Հավատացեք, որ պատմական ճշմարտության վերականգնումը արդյունավետորեն նպաստում է այն գորընթացին, որի նպատակն է ցեղասպանության արգելումը:


Խոսե Անտոնիո Գուռիարանն առաջարկեց Ձեզ այս ցուցահանդեսը շրջիկ դարձնելու, որպեսզի այն անցնի Իսպանիայի բոլոր խոշոր քաղաքներով: Ընթացք տրվելո՞ւ է այդ առաջարկին:


Եթե ինձանից կախված լիներ՝ մեծ հաճույքով: Ուրախ կլինենք միայն, թե նման մի հնարավորություն ստեղծվի: Նշեցի, որ մեր անձնական միջոցներն շատ քիչ են: Ինչ էլ, որ արվել է ցայժմ՝ արել ենք մեծ սիրով հանդեպ հայ ժողովուրդն ու նրա հարուստ մշակույթը:


Ի՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում:


Համոզմունքս կցանկանայի արտահայտել: Առ այն, որ մեր ավանդույթներն արդեն իսկ իրենց արմատների խորքերից են մեկս մյուսին մոտ լինելու փաստն ու իրականությունն հաստատում: Դա պարտադրում է փոխադարձորեն, որպեսզի մեր կապերն ավելի ամուր լինեն ու իսպանացիներս ճանաչողի աչքերով գնահատենք մի այնպիսի հրաշալի եկեղեցի, որպիսինն հայկականն է ու բազում իրադարձություններով լի մի այնպիսի պատմություն, որն դուք եք կրում: Հայության համար բարի է անշուշտ, ծանոթությունն այդ ամբողջի հետ, բայց ողջ մարդկության համար էլ է անսահմանորեն մեծ մի բարիք ձեր ազգի անցյալից ու ներկայից գաղափար ունենալը:


 


  1. Համայն հայության անունից պետք է շնորհակալություն հայտնել այս ազնիվ մարդուն, անհատականությանը, իսպանացի հոգեւորականին, ով այդպես անկեղծ, այդպես անսպասելիորեն, այդպես… ի սրտե լրացրել է այսօր հայասերների շարքն ու ցուցակը: Նմանները նաեւ դաս են տալիս մեզ բոլորիս իրենց սեփական օրինակով:
    Արթուր Ղուկասյան

Comments are closed.