Avo Khalatyian: I do not have a specific formula for happiness. I just love life

Avo Khalatyian: I do not have a specific formula for happiness. I just love life

An interview with the beloved Armenian actor Avo Khalatyian


By Meri Martirosyan


Azad-Hye


Actor Avo Khalaltyian was born on the 23rd of September, 1981. He has graduated from the Yerevan State Institute of Theatre and Film, Department of Dramatic Actors.


His leisure activities are swimming, cycling, music and computer.


He drives a Volkswagen Touareg.


His favorite season is the rainy season.


How long have you been performing on stage and what?s the most appealing part of being an actor?


I?ve been performing since 2002. I like the direct contact with the spectators the most.


Where did you inherit your love of acting from?


I fell in love with the stage and became an actor because of my mom. I?ve been to theatres and watched performances since I was a child; I was impressed right away.


Is there an aspect in art that concerns you?


Yes, there is. For instance, I?d like drama to receive a bigger attention, I?d like to see more and more people visit the theatres, stage actors to have greater numbers of fans. Too bad all the attention is focused on singers nowadays.


Nowadays, many actors are also starring in series but you are not one of them, why is that?


Well, I have received many offers but I turned them all down, because the roles they offer are not appealing. I don?t like serials in general, I rarely watch them. I?d like to see more quality and see the characters have more depth. Serials are being produced and broadcasted so fast, there?s no time left for quality check.


Do you consider yourself a happy person and do you have a certain formula?


Yes I am very happy because I have a nice family, a wonderful wife, a lovely child, good friends and a job that I adore. I don?t have a certain formula. Maybe that?s why I love life and life returns my love.


What about your upcoming projects?


There?s a new play, a comedy named ?Act one: Love mess, Act two: Further mess?. The name of the character I?m playing is ?Bernard?.


Have you been to other countries for performances?


Yes, I?ve been to Canada and recently we went to Poland to take part in the ?Shakespearean Festival? there.


What makes you mad or sad?


Anything that would normally upset any human being, like any negative incident.


What is patriotism in your opinion?


To be proud of being Armenian; to love your parents and feel nostalgic when you are away and wish to return back immediately. To love your country, your army and your compatriots. To do your best to protect your people from getting hurt. To have so much love for your homeland that you will do anything for its sake.


Translated by Nanor Mikayelian





Հարցազրույց  սիրված  հայ  դերասան  Ավո  Խալաթյանի հետ                                         


Ավո Խալաթյան՝ Սիրում եմ կյանքը


Մերի Մարտիրոսյան


Ազատ-Հայ


Ծնունդը` 1981թ. սեպտեմբերի 23-ին


Կրթությունը` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի և կինոյի դրամատիկ դերասանի բաժին


Ազատ ժամանակի զբաղմունքը` համակարգիչ, լող, հեծանիվ, երաժշտություն


Վարած մեքենան` VW Touareg


Սիրելի եղանակը`անձրևային


Ավո, քանի՞ տարի է, որ բեմում եք և ի՞նչն է ամենից շատ գրավում դերասանական արվեստում:


2002 թվականից, այսինքն` 9 տարի է: Շատ բաներ են գրավում. հետաքրքիր պիեսները, հանդիսատեսի հետ շփումը, ծափերը և այլն:


Ձեր հարազատների մեջ կա՞ն դերասաններ, որտեղի՞ց այդ սերը բեմի հանդեպ:


Այո, մայրս է և կարող եմ ասել, որ հենց նրա շնորհիվ առաջացավ այդ սերը բեմի հանդեպ: Փոքրուց հաճախել եմ թատրոն, շփվել բեմի հետ և այդ ամենը թողեց իր ազդեցությունը:


Քանի՞ դեր եք խաղացել մինչ այժմ, կնշե՞ք կարևորները:


Շատ են եղել: Կարևոր դերերից են Աղասի Այվազյանի ?Չարենցի ուղղիչ տունը? ներկայացման մեջ հենց Չարենցի դերը: Այս ներկայացումը բեմադրել էր Երվանդ Ղազանչյանը: Մյուսը Արթուր Սահակյանի ?2 ընկեր, չհաշված կյանքը?, որտեղ խաղացել եմ  դերը: ?Փարիզի աստվածամոր տաճարը? մյուզիքալում Կլոպենի դերը, բեմադրիչ` Արմեն Մելիքսեթյան: Բերթոլդ Բրեխտի ?3 գրոշանոց օպերա?-ում Մակի կերպարը:


Կա՞ արվեստում մի խնդիր, որը ձեզ մտահոգում է:


Այո, շատ են, բայց նշեմ մեկը. կուզեի, որ թատրոնին ավելի մեծ ուշադրություն դարձվեր, մարդիկ շատ այցելեին, ունենային սիրված դերասաններ, այլ ոչ թե միայն երգարվեստին ուշադրություն դարձվեր:


Ներկայումս թատրոնի դերասաններից շատերն են նկարահանվում սերիալներում, իսկ դուք` ոչ: Հետաքրքիր է` ինչո՞ւ:


Ասեմ, որ առաջարկներ շատ են լինում, բայց միշտ հրաժարվում եմ, քանի որ այդ դերերն այնքան էլ գրավիչ չեն ինձ համար: Ընդհանրապես, սերիալներ չեմ սիրում, շատ քիչ եմ կյանքում սերիալ նայել: Կուզեի, որ դրանք ավելի որակյալ լինեին, կերպարների մեջ ավելի շատ խորություն լիներ, այլ ոչ թե ամեն սերիա արագ նկարահանվեր և եթեր տրվեր:


Համարո՞ւմ եք ձեզ երջանիկ մարդ և  ունե՞ք երջանկության  բանաձև:


Այո, շատ երջանիկ եմ, քանի որ ունեմ լավ ընտանիք, հրաշալի կին, համով բալիկ, լավ ընկերներ, սիրված աշխատանք: Չունեմ երջանկության բանաձև, երևի նրանից է, որ սիրում եմ կյանքը, կյանքն էլ ինձ է սիրում:


Ի՞նչ նորություններ են սպասվում:


Կա նոր ներկայացում, կատակերգություն, որը կոչվում է ?1-ին գործողություն. սիրային իրարանցում, 2-րդ գործողություն. Էլի իրարանցում?: Խաղում եմ Բերնարի կերպարը:


Հայաստանից դուրս ներկայացումներով հանդես եկե՞լ եք:


Այո, եղել եմ Կանադայում, վերջերս թատրոնի հետ եղանք Լեհաստանում, մասնակցեցինք Շեքսպիրյան փառատոնին:


Ի՞նչը կարող է ձեզ զայրացնել, տխրեցնել:


Այն ամենը, ինչը ցանկացած մարդու էլ զայրացնում ու տխրեցնում է, բոլոր բացասական երևույթները:


Հայրենասիրությունը ձեր պատկերացմամբ:


Ըստ իս` նախ պետք է հպարտ լինես, որ հայ ես, սիրես ծնողներիդ, ունենաս կարոտ դեպի հայրենիքդ, այսինքն` երբ հեռու լինես, անմիջապես կարոտես, ցանկանաս վերադառնալ: Պիտի սիրես քո պետությունը, բանակդ, դիմացի մարդուն և հնարավորության սահմանում չթողնես, որ քո ազգը նեղություն կրի, տխրի: Այնքան սեր պետք է ունենաս հայրենիքիդ հանդեպ, որ հանուն նրա ամեն ինչի պատրաստ լինես: