Margarita Hovhannisyan: New forms of patriotism

Margarita Hovhannisyan: New forms of patriotism

By Margarita Hovhannisyan


Azad-Hye


With the introduction of the Armenian-Turkish protocols the number of activists in our reality increased like the spring mushrooms. Many representatives of this new breed of activists undertook the mission of clarifying Diaspora issues by expressing overstressed but basically artificial worries. 


They are using all possible opportunities to provide every kind of analysis about Diaspora, most of the times wasting time in inventing the wheel again.


They are pointing to the fact that Diaspora Armenians have an issue of preserving national identity, as if they were the first to notice that.
While many populists try to impress us with their beyond the borders analysis they forget or try to ignore that there is danger of preserving Armenian identity right inside Armenia, right in front of their eyes. A look at the shop windows, street announcements, TV serials will reveal the scope of the danger.


Although Armenia is normally geared towards supporting “abroad” Armenians in their quest for preserving their roots, this should not divert the Armenians inside from applying measures in keeping themselves closer to the Armenian values.


We have many issues related to the way we perceive Diaspora. We are still under the stereotypical view that the Diaspora Armenian is the Armenian who has money to spare. Many of us remember the Diaspora Armenians only at the time of fundraising marathons.


Instead of correcting our mistakes we are heading from non-existing patriotism to excessive expression of national fondness. All through eloquent speeches.   


In order to face the current internal and external issues, Armenia needs unity of efforts and honest patriotism. Unfortunately not always both are available.


Shahan Shanour's words are still valid: “Armenians have good painters but not a school of painting, they have good actors but not theatre, they have respective revolutionaries but not revolution, they have tireless travelers but not leaders”


Every Armenian should reflect on these issues. We need to overcome this verbal patriotism and move into practical forms of patriotism. Before painting the Armenian tricolor on our cheeks or wearing T-shirts with the Ararat photos on, we need to understand the spirit that William Saroyan left on the mountains; we need to understand how to be Armenian by spirit. 


We are expecting solutions from “men in charge” without exploring the fact that we are all in charge.


Did we seriously think about what an average patriotic Diaspora Armenian knows about Armenia, besides the downtown Yerevan? Did we seriously think what a nation-loving citizen of Armenia knows about the Diaspora Armenians, besides the annual fundraising marathons? How deep such a person could be interested in Diaspora Armenians?


We are demanding a just solution for the Armenian cause without looking into each others eyes. We are spending time in speeches, speeches, speeches up to the point that we have elevated patriotism to the level of complete affection, but in theory only.





TEXT IN ARMENIAN


Նույնիսկ ?հայրենասիրահար? ենք


Մարգարիտա Հովհաննիսյան


Ազատ-Հայ


Հայ-թուրքական արձանագրություների թեմայի մեջտեղ գալու օրերից սկսած` գարնանային սնկերի նման աճել սկսեց ?հայրենապաշտ? ու ?հայրենասիրահար? քաղաքական, մշակութային եւ այլ գործիչների թիվը: Որպես հայրենիքի հանդեպ սիրո ապացույց ու դրսեւորում`շատերն իրենց պարտքն համարեցին քննարկումների ասպարեզ բերել նաեւ Սփյուռքը` ըդգծված, բայց շինծու մտահոգություն արտահայտելով վերջինիս խնդիրների շուրջ: Ամեն հարմար կամ անհարմար առիթի ?գույն-գույն? ճառեր են արատասանում` գյուտարարական շեշտադրումներով եւ հաճախ եզրափակում` հեծանիվ հայտնագործածի ինքնաներշնչմամբ:


Նման ?հայտնաբերումների? ժամանակ  նորից ու նորից արտասանվում է, որ սփյուռքահայ համայնքներում կա ազգային ինքնության պահպանման խնդիր`թեեւ ավելի քան պարզ է` խնդիրը կա ու ցավալի է, բայց  ո'չ զարմանալի, ո'չ նորություն: Հերթը կարծես լուծումների  իրատեսական  ուղիներ մշակելունն է?


Իսկ մինչ հասարակական-քաղաքական իրավիճակից փորձում են օգտվել շատ ու շատ  շաղակրատ պոպուլիստներ, չենք նկատում կամ նկատել չենք ուզում, որ ազգային ինքնության կորստի վտանգը սպառնում է նախ բուն Հայաստանին: Մի՞թե հայոց լեզուն պահպանում ենք փողոցներն ու հասարակական կենտրոնները ողողած օտարագիր ցուցանակներով, պաստառներով, գրառումներով? Մի՞թե մշակույթը պահպանում ենք օտարներից նմանելով, սակայն այդպես էլ չմարսած նիստուկացով, երգ ու պարով: Գուցե հայոց պատմությունն էլ պիտի սերտենք հայեցիությունից այնքա՜ն հեռու մեր հեռուստաեթերներո՞վ?


Ու թեեւ Հայաստանը միտված է զորավիգ լինել ?դրսի? հայերին` հնարավորիս մոտ պահել արմատներին, այդուհանդերձ չէր խանգարի նաեւ այս գործընթացը կիրառեինք հայաստանցիներիս նկատմամբ` մեզ մոտոցնելով ազգային արժեքներին, որովհետեւ Սփյուռքի մերոնց հայ պահելուց առաջ  հենց շատերս հայ լինելու խնդիր ունենք: Մենք շատ այլ խնդիրներ էլ ունենք` նախ Սփյուռք կոչվածի ընկալման հետ կապված: Միայն ափսոս` ինչ-որ բան ինչ- որ տեղ հաստատ սխալ է, որովհետեւ Հայաստանում շատերը Սփյուռքին միայն դրամահավաքի մարաթոններին են հիշում: Մինչդեռ մենք սխալներ շտկելու փոխարեն` չունեցած հայրենասիրությունից դեպի ?հայրենասիրահարության? թռիչք ենք կատարում` անշուշտ  ճառերով:



Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրադրությունը պահանջում է մեծ համախմբվածություն ու անկեղծ հայրենասիրություն, բայց  միշտ էլ կամ մեկի պակասն ենք զգացել, կամ` մյուսի…


Ցավոք նորից այնքա՜ն արդիական է Շահան Շահնուրի` մեր անկազմակերպության մասին ժամանակին տրված բնորոշումը. ?Հայը ունի լավ նկարիչներ, բայց ո'չ նկարչություն, հայը ունի լավ դերասաններ, բայց ո'չ թատերգություն, խնկելի հեղափոխականներ, բայց ո'չ հեղափոխություն, հոգնիլ չգիտցող ճամփորդներ` բնավ նավապետ?:


Խորհելու շատ հարցեր ունենք` ամեն հայ իր մեջ ու իր մասին:  ?Ճառային? ու ?գործնական?  հայրենասիրությունները տարբերակելու կարիք էլ ունենք: Հայկական եռագույնը այտերին գծելուց կամ ?Արարատով? շապիկ հագնելուց առաջ`Վիլյամ Սարոյանի ?Լեռներում? թողած սիրտը հասկանալու ու գոնե հոգով ՀԱՅ լինելու անհարաժեշտություն ունենք?


Գերագույն հաճույքով քննադատում ենք Հայաստան կամ Սփյուռք, բայց  լուծումները թողնում ?պատասխանատուներին?, առանց մի պահ մտածելու, որ ամենքս ենք պատասխանատու` առանց հատուկ կոչման ու պաշտոնի էլ: Ափսոս, որ  սրտացավությունը մի տեսակ դրամատիզմ ենք համարում, ու` ավելորդ:


Երբեւէ Խորհու՞մ ենք` հայրենասեր սփյուռքահայը, բացի Երեւանի Կենտրոնից, ինչ գիտե Հայասատանի մասին, կամ ազգասեր  հայաստանցին, բացի ամենամյա հեռուստամարաթոններից, ինչքանո՞վ է հետաքրքրվում Սփյուռքով? 


Հայկական հարցի արդարացի լուծում ենք պահանջում` շատերս առանց իրար աչքերի ու հետո հայլու մեջ նայելու, առանց հասկանալու` ով է հայրենակիցս, ինչքանո՞վ ենք նման, ո՞վ եմ  ես, ինչպիսին է արտացոլանքս հայելում (թե' սփյուռքահայ, թե' հայաստանցի)?


Փոխարենը շարունակ ճառում ենք`խոսում, խոսում, խոսում`մինչեւ անգամ հանգում`?հայրենասիրահարության?: