Father Yeghishe Avetisyan: Our mission is to support the spiritual-cultural activities of the Armenian Apostolic Church

Father Yeghishe Avetisyan: Our mission is to support the spiritual-cultural activities of the Armenian Apostolic Church

An interview with Father Yeghishe Avetisyan, the director of the Armenian Church’s International Youth Organization.

Interviewer: Emma Karapetyan

Azad-Hye

Father Yeghishe, could you kindly tell us about the organization?

The Armenian Church’s International Youth Organization is the clergymen and laymen’s union that operates under the immediate supervision of the Armenian Apostolic Church and the Patriarch of all Armenians.

It has already been a year since I was appointed the spiritual director of this organization, under the supervision of His Holiness KAREKIN II, the Supreme Patriarch and Catholicos of all Armenians. The general spiritual director of the organization is Archbishop Hovnan Derderian, from the Western Diocese in the United States, also one of our dynamic Armenian-American personalities.

The head of the organization is His Holiness KAREKIN II, the Supreme Patriarch and Catholicos of all Armenians. The central office is located in Yerevan, the manager of which is Gevork Mkrtchyan, an active member among the youth circles, who was appointed a manager under the directorate of the Patriarch. The organization has been active since 2007. It fulfills its activities in all of the Armenian Apostolic Church Dioceses in over 50 countries, the dioceses’ youth organizations and the church attending youth unions. Our central office is located in Etchmiadzin.

Could you tell us what the mission and the purpose of the organization are?

Our mission is to support the spiritual-cultural activities of the Armenian Apostolic Church by helping to educate the young Armenians. We also aim at helping all the dioceses of our church to create new youth organizations and reinforcing the relationship among our young Armenians and bringing them together around Christian and universal values.

Our activities focus on the maintenance and improvement of the Armenian national, spiritual and cultural heritage, tradition and language.

We aim at bringing together all the Armenians, especially the church attending youth, in order to discuss and solve numerous national and ecclesiastical issues.

What kind of a structure does your organization have?

We have a threefold structure: Deputy Council, Young Diocesan Councils and Young Parishioner Unions. All of the activities are coordinated by the central office (Yerevan, Koriun, 19 a), with the following orientations:

Preaching and quick enrollment committee
Scholastic committee
An international committee for foreign relations
Committee for providing means and planning
Committee for community relations
Special committee for improving the organization’s abilities and volunteering work
Inter-diocese interaction and relations committee

Have you ever had any organizational actions?

Yes of course, we have organized many courses and performances. For example, last year the Bible centre ? along with our help – organized a Bible study course.

How can anyone become a member of your organization?

Anyone can become a member, either by visiting or calling our office. We provide membership leaflet to be completed with their personal information and then we direct them to contact any clergyman who lives close to their home. Thus we direct the member to church by giving him the chance to participate in praying and spiritual contemplative thinking. We are working on projects with the young, where we can all raise and discuss many national and ecclesiastical questions.

What about your future plans?

We have plans to organize our third deputy meeting in the future; we have already had two, where 150 deputies from abroad have participated. We have several other committees, like the university committee, the chairman of which is Deacon Gegham Avetisyan. This year we are planning on organizing a few courses at the universities in Christian pastoral themes that will be run by the clergymen and will be presented through interesting methods.

Translated by Nanor Mikayelian


TEXT IN ARMENIAN

Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյան` ՀԵՀԵԿ-ի առաքելությունն է զորավիգ լինել և սատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր-մշակութային գործունեությանը

Պատրաստեց` Էմմա Կարապետյանը

Ազատ-Հայ

Այս անգամ կզրուցենք Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության` ?ՀԵՀԵԿ? հոգևոր պատասխանատու Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանի  հետ:

– Տեր Եղիշե, խնդրեմ խոսենք կառույցի մասին:

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպությունը  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական հովանու ներքո գործող, հոգևորականների և աշխարհակաների միություն է: Արդեն մեկ տարի է ինչ Ամենայն Սուրբ Օծություն Տեր-Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.ի տնօրինությամբ ես նշանակվեցի այս կառույցի հոգևոր պատասխանատու: Կազմակերպության ընդհանուր հոգևոր պատասխանատուն է Միացյալ Նահանգների Արևմտյան  թեմի հոգևոր պատասխանատու` Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը, ամերիկահայ մեր ամենամեծ գործիչներից մեկը:

Ընդհանուր նախագահն է Ամենայն հայոց կաթողիկոսը: Կառույցի  կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում, հայրապետի բարձր տնօրինությամբ կենտրոնական գրասենյակի տնօրեն նշանակվեց  Գևորգ Մկրտչյանը, ով եկեղեցասեր երիտասարդության ակտիվ անդամ է:

Կազմակերպությունը գործում է դեռ 2007 թվականից: Կառույցն իր գործունեությունն իրականացնում է Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերում ի մասնավորի 39 թեմ, ավելի քան 50 երկրներում` թեմական երիտասարդական կազմակերպություններում, եկեղեցասեր երիտասարդական միություններում:

ՀԵՀԵկ-ը իր գործունեությունն  իրականացնում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու` երիտասարդության հետ իրականացվող  ամբողջ գործունեությունը: Մեր կենտրոնական գրասենյակը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ եկեղեցում:

– Կասե՞ք խնդրեմ, որն  է կառույցի առաքելությունը, նպատակը:

ՀԵՀԵԿ-ի առաքելությունն է զորավիգ լինել և սատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր-մշակութային գործունեությանը` աջակցելով  երիտասարդ հայորդիների դաստիարակությունը: Նպատակն է նաև նպաստել մեր եկեղեցու բոլոր թեմերում նոր  երիտասարդական կազմակերպությունների ստեղծմանն ու հայ երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը, քրիստոնեական և համամարդկային արժեքների շուրջ նրանց համախմբմանը:

ՀԵՀԵԿ-ի  գործունեությունն ուղղված է հայ ազգային, հոգևոր մշակութային ժառանգության, ավանդության, լեզվի պահպանմանն ու առաջընթացին: Նպատակն է, համայն հայության, մասնավորապես Հայ եղեղեցու եկեղեցասեր երիտասարդների համախմբումը ազգային և եկեղեցական բազմաթիվ հարցեր լուծելու համար:

– Ինչպիսի՞ կառուցվածք ունի ՀԵՀԵԿ-ը:

ՀԵՀԵԿ-ն ունի եռաստիճան կառուցվածք` ՀԵՀԵԿ Պատգամավորական ժողով, Թեմական երիտասարդական խորհուրդներ, Ծխական Երիտասարդական միություններ: Գործունեությունը համակարգվում է Կենտրոնական Գրասենյակի միջոցով /ք. Երևան, Կորյուն 19 ա, հետևյալ ուղղություններով.

Քարոզչական հանձնախումբ և արագ արձագանքման
Ուսանողական հանձնախումբ
Արտաքին կապերի և միջազգային հանձնախումբ
Միջոցների հայթայթման և ծրագրային հանձնախումբ
Հասարակայնության հետ կապերի հանձնախումբ
ՀԵՀԵԿ-ի կարողությունների և կամավորության զարգացման հանձնախումբ
Միջթեմական-ինտեգրացիոն հարաբերությունների հանձնախումբ:

– Իսկ ինչ որ կազմակերպչական գործունեություն ծավալե՞լ եք:

Այո իհարկե, կազմակերպել ենք բազմաթիվ դասընթացներ, հանդիսություններ, օրինակ անցած տարի  Աստվածաշնչային կենտրոնի  նախաձեռնությամբ և մեր  օժանդակությամբ տեղի ունեցավ Աստվածաշնչի Սերտողություն:

– Ինչպե՞ս կարելի է անդամագրվել ձեզ մոտ:

Ցանկացած ոք կարող է անդամագրվել կամ հեռախոսով մեր հետ կապնվելով կամ այցելելով մեզ,  մենք տրամադրում ենք անդամաթերթիկ որտեղ անհատը լրացնում է իր տվյալները և ուղղորդում ենք, որ ինքը կարողանա իր բնակավայրին  մոտ գտնվող որևէ հոգևորականի հոտ կապ հաստատել: Այսպիսով ուղղորդում ենք անհատին եկեղեցի նրան տալով աղոթքի, հոգևոր ներանձնական մտածումների հնարավորություն: Ծրագրեր ենք մշակում երիտասարդների հետ,  որտեղ վեր է հանվում ազգային եկեղեցական բազմաթիվ հարցեր:

– Կներկայացնե՞ք ապագա նորությունները:

Ապագայում մտադիր ենք կազմակերպել երկրորդ պատգամավորական ժողովը արդեն ունեցել ենք երկուսը, որին մասնակցել են արտերկրից եկող հայրուրհիսուն պատգամավորներ: Կլինի ՀԵՀԵԿ կանոնադրության վերջնական մշակումը:  Ունենք մի քանի հանձնախմբեր օրինակ`Բուհերի հանձնախումբ, որի  ղեկավարն է Գեղամ Սարկավագ Ավետիսյանը: Այս տարի մենք ծրագրում են բուհերում քարոզչական քրիստոնեական թեմաներով դաստիարակությամբ որոշակի դասընթացներ անցկացնել, որի վարողները կլինեն եկեղեցականները, այն կկատարվի հետաքրքրաշարժ մեթոդներով: Մենք նաև սփուռքում գտնվող որոշ եկեղեցիների  առողջ երիտասարդության հետ որոշակի առնչություն ունենք, մասնավորապես սփուռքահայ ուսանողների և երիտասարդների գործուն մասնակցությամբ: