Ten books published by Ministry of Diaspora in 2011

Ten books published by Ministry of Diaspora in 2011


 


Azad-Hye


In a period of one year ten books have been published by the Ministry of Diaspora, reports Ani Avetyan. The titles give an idea about their content:


1- A collection of Ruben Sevak's poems.
2- A practical textbook of Western Armenian grammar. 
3- The Armenian communities in the Soviet Republics.
4- The Armenian Diaspora in Russia.
5- “Literary Diaspora” yearly publication.
6- The legal status of the Armenian historical and cultural monuments abroad.
7- The identity issues and informational resources of the Armenian communities in post-Soviet era countries.
8- The self-organizational issues of the Armenian communities in South Russia. 9- The Armenian community in USA.
10- The audio CD of Ruben Sevak's poems.






TEXT IN ARMENIAN


10 անուն գիրք 1 տարում


Անի Ավետյան


Ազատ-Հայ


2010-11 թվականներին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ու պատվերով տասը անուն գիրք ու ձայնասկավառակ է հրատարակվել: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծում է. այս ծավալի աշխատանքը հնարավոր եղավ իրականացնել Նորավանք գիտակրթական հիմնադրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների ու Երևանի պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում:


?Նորավանք գիտակրթական հիմնադրամի հետ  ուսումնասիրվել են հայության հիմնախնդրային հարցերը, Գիտությունների ազգային ակադեմիայի հետ գրականագիտությանն ու ազգագրությանն ենք անդրադարձել: Սփյուռքի նախարարությունն ուշադրություն է դարձնում հատկապես արևմտահայերենի ուսուցանմանն ու բացի գիտաժողովներ կազմակերպելուց ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի հետ նաև գրքեր ենք հրատարակվել?,- գրքերի շնորհանդեսի ժամանակ նշել է Հրանուշ Հակոբյանը:


Արևմտահայերենն արդեն 15 տարի դասավանդվում է դպրոցներում ու բուհերում: Առաջին դասագիրքը 6 տարի առաջ է հրատարակվել ու այդ դասագրքում էլ  հիմնականում տեսական նյութեր էին ներառված:


2011-ին սփյուռքի նախարարության աջակցությամբ ԵՊՀ սփյուռքագիտությանն ամբիոնի վարիչ Յուրա Ավետիսյանը հեղինակել է ?Արևմտահայերենի քերականության գործնական աշխատանքների ձեռնարկ?: Գրքի մասին հեղինակն ասում է. ?Այս գիրքը կլրացնի արևմտահայերենի ուսումնասիրման բացը. գրքում գործնական աշխատանքներ են ներառված?: Ձեռնարկը նախատեսված է բանասիրության բակալավրի ու սփյուռքագիտության մագիստրատուրայի համար: 3 մասից է կազմված: Առաջինը գործնական մասն է. ձևաբանություն, շարահյուսություն: Երկրորդ մասում բնագրեր են. արևմտահայ գրականության լավագույն հատվածները: Երրորդ մասում բառացանկն է. 1000 բառ, որոնք ընդգրված են գրքի նախորդ երկու մասերում ու կարող են անհասկանալի լինել:


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նաև ?Գրական սփյուռք? տարեգիրքն է առանձնացնում: Տպագրվում է նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աջակցությամբ: Տարեգրքում հրապարակվում են սփյուռքահայ գրականության լավագույն աշխատանքները:


?Հրատարակված գրքերը տեղեկատվական հիմք են հայության հարցերով մտահոգ մարդկանց հետագա ուսումնասիրությունների համար? վերջում հավելում  է նախարարը:


Ստորև ներկայացված է հրատարակված գրքերի ամբողջական ցանկը՝


1. ?Ռուբեն Սևակի հատընտիր? բանաստեղծությունների ժողովածու
2. ?Արևմտահայերենի քերականության գործնական աշխատանքների ձեռնարկ?
3. ?Հայկական համայնքները Խորհրդային հանրապետություններում?
4. ?Ռուսաստանի հայկական սփյուռքի մասին?
5. ?Գրական սփյուռք? տարեգիրք
6. ?Արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակը?
7. ?Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնության խնդիրները և տեղեկատվական ռեսուրսները?
8. ?Հայ համայնքների ինքնակազմակերպման խնդիրները Հարավային Ռուսաստանում?
9. ?Հայ համայնքն ԱՄՆ-ում?
10. Ռուբեն Սևակի բանաստեղծությունների ձայնասկավառակ