• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Մենք դեռ կլինենք …

October 16, 2010
A+ A-
Email Print

Շուշան Կարապետյան


See summary in English below


Մենք հաճախ ենք խոսում այն մասին, թե անկոտրում է մեր ազգի ոգին, հերոսական է մեր պատմությունը, հարուստ ու եզակի`մեր մշակույթը: Բայց  այսպես միայն խոսում ենք: Սեփական ժողովրդի պատմությունն իմանալու, ազգային արժեքներին հաղորդակից դառնալու ճանապարհին մոռանում ենք մի  շատ կարևոր բան` հարգանքը դեպի մեր դարավոր հայրենիքը: Իսկ միգուցե ոչ թե իրականում մոռանում ենք, այլ ներքուստ չենք էլ զգում ու ավելին չենք էլ  գտնում այդ հարգանքը: Ու սա բացատրելի է, երբ ուսումնասիրում ես պատմությունն ու կանգնում փաստի առաջ` ծովից ծով Հայաստանից այսօր մի բուռ է  մնացել, ու դեռ հարց է` այդ մի բուռն էլ մերն է, թե ոչ: Դարեր ապրած, դարեր կերտած մեր հայրենիքն ասես կորել է այդ նույն դարերում: Պատմական  Հայաստանի հսկայական տարածքը կրճատվել է շուրջ տասն անգամ, բնակչությունը Հայաստանի Հանրապետությունում չի գերազանցում երեք միլիոնը:


Ինչու՞ ենք մենք մնացել այսքան քիչ: Այս հարցը հետաքրքում է բոլորին: Տարբեր են պատասխանները: Պատմաբաններն, օրինակ, պատճառները փնտրում  են այս կամ այն իշխանության ինչ-ինչ սխալների մեջ, հոգեբանները համարում են, որ հայ ազգը չունի կոլեկտիվ մտածողություն, իսկ արվեստագետները  գտնում են, որ մենք գնում ենք դեպի լճացում:


Այն, որ կոլեկտիվ մտածողություն չունենք, դա ակներև է: Ժողովրդական խոսքն ասում է` մի? լինիր ուրագի պես` միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես` մին դեպի քեզ, մին դեպի մեզ: Որքանո՞վ է սա բնորոշում մեզ` հայերիս: Սա ի վերջո ասել է ժողովուրդը, որով փորձել է խրատել, ուսուցանել, խորհուրդ տալ: Ուրեմն եղել է նման խնդիր և այսօր էլ կա: Թեև առաջին հայացքից ասացվածքն ունի համընդհանուր, համամարդկային բնույթ, բայց մյուս կողմից էլ այս բնորոշումը տիպիկ ազգային է:


Մենք սիրում ենք ինքներս մեզ բնորոշել` հայերը սիրում են գլուխ գովել, հայերը խորհուրդներ չեն ընդունում և այսպես շարունակ: Բայց չգիտես ինչու  մեզանից յուրաքանչյուրը, ով փորձում է նման բնորոշումներ տալ, միշտ իրեն չի տեսնում այդ խմբում:


Այսպես, թե այնպես մենք բոլորս էլ անհատականություն ենք, սակայն այդ անհատականությունը չափազանց խիստ է ընդգծված: Հետևաբար չկա այն  գիտակցումը, որ ազգի հզորացման, պետության  կայացման համար պետք է միավորվեն այս անհատները ու դառնան մեկ միասնություն:


Բայց ոչ, մենք սիրում ենք բոլորին բարձրից նայել: Մինչդեռ երկրագնդի մեծ մասը չգիտի էլ, որ գոյություն ունի Հայաստան անունով երկիր, աշխարհի  քաղաքական քարտեզի վրա այն ?անզեն? աչքով գտնելը բավականին դժվար է, իսկ հային որպես ազգ ճանաչում են ոչ թե իր ձեռքբերումներով, այլ ճիշտ  հակառակը` կորուստներով: Ու այս գործընթացում հատկապես շատ է շրջանառվում Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը:  Այսպիսով ինքներս մեզ դարձնում ենք գործիք օտարի ձեռքին, ու այսպես եղել է նաև անցյալում:


Միգուցե այս ամենից հետո որպես արդարացում հնչի, թե մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում: Կամ էլ գտնվեն մարդիկ, ովքեր կաղաղակեն այնպիսի  մեծությունների անուններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Արամ Խաչատրյանը, Վիլյամ Սարոյանը: Բայց պարզ է մի բան. այն, որ Շառլ Ազնավուրը հայ է,   գիտենք մենք ու մի խումբ օտարներ նաև, բայց մեծ հաշվով նա Ֆրանսիան է ներկայացնում: Զավեշտալին այն է, որ դուդուկը իրենց ազգային գործիքը  համարում են ոչ միայն հայերը: Սակայն սա բնական է դառնում, երբ հայերն էլ իրենց հերթին, ասենք, աֆրոամերիկացի Բարակ Օբամայի արմատներում  հայի արյուն են փնտրում: Ուրեմն ինչու՞ մյուսները չեն կարող դուդուկը համարել իրենցը:  


Այնուամենայնիվ, զավեշտներով ու զարմանքներով, հայտնի ու անհայտով, հին ու նորով հանդերձ մենք հայ ենք, մենք այն առասպելական ազգն ենք, որ  փյունիկի մոխիրներից է վեր առնում: Մենք եկել ենք դարերից, անցել ենք դարերով ու գնալու ենք դեպի դարերը:


Մենք եղել ենք, կանք ու դեռ կլինենք:





Summary in English:


We will survive


Shushan Karapetyan says that we fail to show respect towards our fatherland. This is the reason for our retreat throughout centuries when our homeland shrank to the current size, ten folds smaller than the original Armenia. Why we have been left with only 3 million people on our historical land? Historians might find reasons in the policies of our rulers, but psychologists may point out to the absence of collective memory.


We like to think high about ourselves and we do not accept advice from others. Our individuality is emphasized, but we need to know that national unity needs the combination of our ?individualities?.


We have lost a lot during history. To justify ourselves we have repeated: “we are small in size, but they call us… Armenians!” It is true that we have big names like Charlez Aznavour, Aram Khatchatrian, William Saroyan, etc, but they represented other countries most of the time. 


Nevertheless we are the legendary Armenian nation that comes up from the ashes of the phoenix and travels from the depth of the centuries to the future.

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostNelly Kheranyan and 'A Streetcar Named Desire'
Older PostՀայաստան

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Liana Ghaltaghchyan is the new Managing Director at the Children of Armenia Fund

January 10, 2023
item-thumbnail

Indian Journalist Venkatesh Remakrishnan mentions the Armenians of Chennai

October 30, 2022
item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

December 1, 2021
item-thumbnail

Nobel Prize winner Ardem Patapoutian

October 7, 2021
item-thumbnail

Armenian Church of the Virgin Mary in Basra, Iraq

August 30, 2021

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • Genocide
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Rural Armenia
  • Science
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

Կուսակցական մամուլը սփիւռքի մէջ. Հրաչ Քալսահակեան

item-thumbnail

Եգիպտոս-Կիպրոս-Հունաստան սփյուռքի հարցերով արդեն իսկ գործող ձևաչափին կներգրավվի նաև հայաստանյան կողմը. Մխիթար Հայրապետյան

item-thumbnail

Մանրամասներ Ընտրական օրենսգրքում սպասվելիք փոփոխությունների մասին

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Search this website

© 2023 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll