Խոստովանե՞նք

See English summary below


Էմմի Կարապետյան


Ազատ-Հայ կայքին հատուկ


Իմ հրաշալիք կարոտ եմ քեզ, ծարավ եմ քեզ, քաղցած եմ քեզ, իսկ երեկոները, երբ դառնում եմ տուն, երկնքում ավելի տաք են պաղպաջում աստղերի կրակները, և ծառերն ու հողը հրճվում են մոտեցող գարունից`սա միայն սիրհար սրտին է հասու` իմ սրտին:


Դու հասկանու՞մ ես, ես հիվանդ եմ, ուղղակի` հիվանդ եմ քեզանից նամակ ստանալու ցանկությունից, քո կողքին լինելու, քեզ փարվելու, գրկելու ցանկությունից:


Ահա մեր սերը. նա քո առջև է իր բոլոր մանրամասություններով, հիշիր, հարցրու, բացատրիր, ինչ ուզում ես արա, միայն թե գրիր ինձ, իմ երեկոները աստղերով, քո սիրո բույրով լցրու իմ  սեր:?


Այո Իսահակյանը այսպես էր հայտնում իր սերը իր սիրելի էակին: Ինձ թվում է կգտնվեն  մարդիկ, ովքեր կցանկանային այսպիսի խոսքեր լսել իրենց սիրելիներից, ստանալ այսպիսի  տպավորիչ նամակներ,սակայն ի՞նչ եք կարծում վերը նշվածը հնարավո՞ր է: Ըստ իս ոչ, շատ հազվադեպ կարող է պատահել, որ մերօրյա ?ոսկի? երիտասարդության ներկայացուցիչները  վարվեն նման կերպ, քանի որ, մեր օրերում տղաներին այդքան ճիգ ու ջանք գործադրել պետք չէ: Ինչո՞ւ նստել որոշակի ջանք գործադրել, փորձել շարժել ուղղեղի բջիջները, եթե կա արդեն հայ տղաներից շատերի հատկապես` ?ոսկի երիտասարդության? տիպիկ ներկայացուցիչների համար կարծրատիպ դարձած խոսքերը. օրինակ` կյանքս դու վերջնես, բայց դու ինչ լավնես, լավագույն դեպքում սիրունս դու ուղղակի հրաշք ես, դու իմ համար ես լույս աշխարհ եկել և  նմանատիպ ?շաբլոն դարձած? արտահայտություններ: Եվ այսքանը ոչ թէ գնալ անձամբ հայտնել իրենց հավանած աղջկան այլ, ուղղակի փնտրել համադասարանցիներ կայքում, լավագույն դեպքում գտնել հեռախոսահամարը և sms գրել:


Տեխնիկական առաջընթացը շատ հետաքրքիր ու ողջունելի է, սակայն արդյոք պետք է մոռացության մատնվի նամակի ժանրը, պե՞տք չէ, սեր խոստովանել նմանատիպ ձևով: Կարծում եմ դա շատ անհրաժեշտ է, յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցիչ երազում է հենց նմանատիպ գեղեցիկ, հաճելի, վերաբերմունքի մասին: Համենայնդեպս հուսանք, որ այս նյութը  կարդալուց հետո ինչ որ մեկի մոտ ցանկություն կառաջանա վերը նշվածը ոչ թէ Իսահակյանի այլ իր իսկ անունից ուղղել իր սիրած, կամ հավանած էակին, համենայն դեպս գրագողութուն  չենք համարի…


Let us confess


Emmi Karapetyan writes about the vocabulary young males in Armenia use when flirting, compared with the poetic language used in the past (as with the example of poet Avetik Isahakyan). 


She argues that the old genre of writing letters should not be neglected or replaced with modern ways such as mobile, text messages and other communication means.