Միգուցե Սփյո՞ւռքն էլ է արդիական «անցումային շրջան» ապրում

<FONT face="Tahoma, Arial, Helvetica, sans-serif">Միգուցե Սփյո՞ւռքն էլ է արդիական «անցումային շրջան» ապրում</FONT>


Karo Jamharyan notices that many young Armenians in the Diaspora do not know the geographical area of their origin (Cilicia, Asia Minor, etc.). They have vague knowledge about the towns and cities from where their ancesters come. This phenomenon is seen also in Armenia itself. Jamharyan wonders: “Is the Diaspora going through a modern-day transitional phase?”


Կարո Ժամհարյան


Ազատ-Հայ


Վերջերս Երևանում մի քանի անգամ հանդիպել եմ նորահաստատ սիրիահայերի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեկնածուական ատենախոսությանս թեման վերաբերում է սիրիահայ և լիբանանահայ համայնքներիի պատմության մեկ հատվածին, նրանք մշտապես գտնվել են իմ ուշադրության կենտրոնում: Լինի երթուղային տաքսիում, լինի մետրոյում, թե փողոցներում ու Հանրապետության հրապարակում, լսելով ինձ շատ հարազատ դարձած լեզվային գեղգեղանքը` մշտապես փորձ եմ արել ծանություն հաստատել մեր հայրենակիցների հետ: Ի դեպ, ամենևին ուշադրություն չեմ դարձրել տարիքին կամ սեռին: Ցանկացած սիրիահայի դիտարկել եմ նախ որպես տառապալից օրեր ապրած հայրենակից, և ապա որպես մարդ, ով ապրել ու արարել է Սփյուռքի մի գաղութում, որի պատմությունը ուսումնասիրությունը դարձել է իմ կյանքի անբաժան մասը, և անկախ ամեն ինչից այդպես էլ կշարունակվի:


Ժամանակի ընթացքում պարզվեց, որ կարողացել եմ ծանոթանալ և կապ հաստատել շատ հայտնի մարդկանց հետ, ովքեր ժամանակի ընթացքում դարձան ոչ սովորական ծանոթներ: Ես մեծ հույս ունեմ, որ մենք կընկերանանք: Բայց կյանքը ցույց տվեց, որ սիրիահայ երիտասարդության մեծամասնությունը ունի մի շատ կարևոր պրոբլեմ: Ես հենց սկզբից նշեցի ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ:


Սովորաբար առաջին հարցս, որ ուղղում եմ հայրենակցիս, հետևյալն է. ?Որտեղից են Ձեր արմատները` Կիլիկիայից, Փոքր Ասիայից, թե այլ վայրերից?: Սրտի խոր ցավով սկսեցի շատ հաճախ լսել տարածված պատասխան. ?Չէմ գիտեր?: Ոգևորությունս մի տեսակ մարում է նման պատասխանից հետո, հակառակ դեպքում հնչում են հերթական հարցերը բնակության վայրի, սովորած դպրոցի և այլնի մասին:


Երբ առաջին անգամ մեծ հուզմունքով այս հարցի շուրջ կիսվեցի Երևանի Մատենադարանում աշխատող հայտնի գիտնական, հալեպահայ մի անձնավորության հետ, նա բարի ժպիտով փորձեց հանգստացնել ինձ և բացատրեց, որ այդ խնդիրը շատ ցավոտ է, և ես առաջինը չեմ, որ նկատում եմ այն:


Գյուտ չեմ անում ասելով, որ Սիրիայում և Լիբանանում գործող հնամենի Ազգային վարժարանները միանշանակ ծառայել են հայապահպանության դժվարին գործին, և համոզված եմ, որ նրանց այդ վեհ առաքելության վրա ոչ ոք չի կասկածում: Բայց այդ դեպքում ո՞ւր է արդյունքը: Միգուցե Սփյո՞ւռքն էլ է արդիական ?անցումային շրջան? ապրում: Ինչո՞ւ մերօրյա երիտասարդը չի հետաքրքրվում իր արմատներով:


Հայաստանի նորանկախ Հանրապետությունում շատ տարածված է այս երևույթը, և ցավոք սրտի, մարդիկ նույնիսկ ուշադրություն չեն դարձնում այս խնդրի վրա ոչ ընտանիքում, ոչ դպրոցում: Բայց օտար ափերում ապրող երիտասարդի պարագայում այս խնդիրը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: