Շարժայի Հայկական Օհաննիսյան Վարժարանը

Շարժայի Հայկական Օհաննիսյան Վարժարանը

School teachers and headmaster?


Գրեց՝ Ջուլիետտա Գյուլամիրյան


Աշխարհի չորսդին ձևավորված հայկական գաղթօջախներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր առանձնահատկությունները, որոնցով այն տարբերվում է մյուս գաղթօջախներից: Միաժամանակ բազմաթիվ գաղթօջախների համար կան ընդհանուր գծեր:


Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքի հայկական գաղութը մյուս գաղութների հետ ունեցած ընդհանրություններով հանդերձ` ունի ինքնատիպ առանձնահատկություններ: Դրանք պայմանավորված են ոչ միայն այդ համայնքի համեմատաբար երիտասարդությամբ, այլև ձևավորման գործընթացի ինքնատիպությամբ: Միանգամից նշենք, որ առաջին և ընդգծված ընդհանրությունն այլ գաղութների հետ այն է, որ ինչպես ամենուր, այնպես էլ այստեղ, իրար գլխի հավաքված մի խումբ հայրենասեր մարդիկ առաջին հերթին հիմնել են դպրոց. կրկնվել է ավազի վրա հայ մանուկներին գրաճանաչ դարձնելու աշխարհասփյուռ պատմությունը: Բավական է ասել, որ ընդամենը 30 տարվա պատմություն ունեցող Շարժա քաղաքի հայկական մեկօրյա (շաբաթ օր) դպրոցն ունի երեսունամյա պատմություն` իր ավանդույթներով, սովորություններով, կրթության ինքնատիպ բովանդակությամբ ու խնդիրներով:


Հայտնի է, որ յուրաքանչյուր երկրում իրականացվող կրթության խնդիրներն ու բովանդակությունը պայմանավորված են տվյալ երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և կրթական ոլորտի առանձնահատկություններով: Եվ որպեսզի Շարժայի մեկօրյա դպրոցի կրթության խնդիրները, բովանդակությունն ու մեթոդները մենք կարողանանք հիմնավորապես ներկայացնել, կարևորում ենք ՄԱԷ-ում իրականացվող կրթության քաղաքականության վերլուծությունը: Նշենք, որ մեկօրյա դպրոցի բոլոր սաները հաճախում են երկրի հանրակրթական դպրոցները և միայն մեկ օր (շաբաթ)` հայկական դպրոց:


Թե՛ Դուբայը, թե՛ Շարժան ունեն 30 տարվա պատմություն: Անապատների վրա ընդամենը երեք տասնամյակների ընթացքում տարածվել են նշված քաղաքները`? ինքնատիպ և մեկը մյուսին չնմանվող երկնաքերներով, շքեղաշուք պետական-առևտրական շինություններով, մինչև վերջին մանրուքը մտածված ու ձևավորված փողոցներով, զբոսաշրջիկներին զարմացնող կամուրջներով, անցումներով և ավազուտների վրա փռված ծաղկե գորգերով ու կանաչ պսակներով:


Նշենք, որ Դուբայ հնդկերեն նշանակում է երկու եղբայր, իսկ Շարժա` արևաշատ, արևոտ:?????


Եվ այսպես, այս արևաշատ երկրի բնակչության 50%-ը հնդիկներ են (հիմնական աշխատուժը), 20%-ը` տեղացիներ (մուսուլման արաբներ), 30%-ը` բազմազգ մի հասարակություն (եթովպիացիներ, հայեր, ռուսներ, ֆիլիպինցիներ, արաբներ (այդ թվում քրիստոնյա), չինացիներ, աֆրիկացիներ, կոլումբիացիներ, մարոկոյացիներ, բրազիլիացիներ, պաղեստինցիներ, անգլիացիներ և այլն):


Երկրում գրանցում (այսինքն`քաղաքացիություն) ունեն միայն 20% տեղացիները` մուսուլման արաբները: Մնացած 80%-ին քաղաքացիություն չի տրվում. յուրաքանչյուր տարի նրանք ձեռք են բերում ժամանակավոր գրանցման վկայական: Այսինքն` Միացյալ Էմիրություններում ապրող բնակչության միայն 20%-ի համար է այս երկիրը հայրենիք: Երկրի հարստության հիմնական աղբյուրները նավթն է և զբոսաշրջությունը, պետության բյուջեն հարստանում է նաև բազմազգ գործարարների` պետությանը բարեխղճորեն տրվող հարկերով: Թե՛ կրթության, թե՛ պետական լեզուն անգլերենն է: Երկրի ողջ բնակչությունը հաղորդակցվում է անգլերենով, թեև առանձին ազգերի ներկայացուցիչներն իրար հետ խոսում են նաև իրենց մայրենի լեզվով, հավատում իրենց կրոնին, աղոթում իրենց լեզվով, պաշտում իրենց Աստծուն: Որպես երկրորդ լեզու պարտադիր ուսուցանվում է նաև արաբերենը, իսկ օտար լեզու` ֆրանսերենը:


Եվ այսպես, բազմակրոն (միայն հնդիկներն ունեն 50 տարատեսակ` իրենց լեզվով, իրենց կրոնով), բազմալեզու այս հասարակության մեջ ապրում են մեր հայրենակիցները` երկրով մեկ տարածելով իրենց բարի համբավն ու ազգային արժանապատվությամբ ներծծված նվիրումն ու հավատարմությունը այդ երկրին և նրա կառավարությանը: Աշխատասեր, ազնիվ, բարեխիղճ, հյուրամեծար մեր ժողովուրդը վայելում է անառարկելի հեղինակություն և վստահություն բոլոր ազգերի մեջ: Պատահական չէ, որ հայ արհեստավորների և գործարարների աշխատանքներում ներգրավված են երկրում բնակվող բազմաթիվ այլ ազգեր: Հայերի երեխաները հաճախում են երկրի հանրակրթական դպրոցները, ուր նշված բազմազանությամբ միևնույն դասարանում նստած են հատ ու կենտ հայեր: Դասարանի բազմաշերտությունն արդեն ասում է, որ այստեղ սովորող երեխաների հետ հայրենիք գաղափարի և կրոնի շուրջ աշխատանք գրեթե չի տարվում, և հնարավոր էլ չե տանել: Երկրում գործում են ինչպես անվճար (չնչին տոկոսը), այնպես էլ վճարովի դպրոցներ, որոնց կրթության բովանդակությունը թեև նույնն է, սակայն դրանք իրարից տարբերվում են դպրոցի պայմաններով, ուսուցման մեթոդներով և ուսուցչական կազմի պատրաստվածության մակարդակներով: Հայ երեխաները բացառապես հաճախում են վճարովի դպրոցներ, ուր աչքի են ընկնում իրենց առաջադիմությամբ, վարքով և բազմաբնույթ շնորհներով: Ինչպես երկրում, այնպես էլ դպրոցներում չկան ազգային խնդիրներ, և որքան ե՜ս հասկացա, բոլոր ազգերն էլ գտնվում են հավասար պայմաններում:


Հանրակրթական դպրոցների ուսումնական գործընթացի ուսումնասիրության արդյունքում ես գործնականորեն ամբողջացրեցի համաշխարհայնացման (գլոբալիզացիա) մասին իմ տեսական պատկերացումները:


Հանրակրթական դպրոցը տասնհինգամյա է: Երեխաները դպրոց են գալիս երեք տարեկանից (սա, ըստ էության, մանկապարտեզ է, որն ընդգրկված է հանրակրթության մեջ): Երեք տարի տևողությամբ կրթության այս օղակում երեխաները սովորում են անգլերեն և արաբերեն` ինչպես խոսել, այնպես էլ` կարդալ ու գրել: Կրթադաստիարակչական գործընթացն իրականացվում է խաղային մեթոդներով: Սակայն սա կրթության պարտադիր օղակ չէ: Շատ երեխաներ հաճախում են առանձին մանկապարտեզներ, հետո նոր ընդունվում են հանրակրթական դպրոցի առաջին դասարանը: Այդպիսի մի մանկապարտեզի տնօրինուհի է մեր հայրենակից Լորիկ Քաթրջյանը, որի հիմնադրած մանկապարտեզ են հաճախում նաև հայ երեխաներ, ուսուցչուհիների մեջ նույնպես կան հայ օրիորդներ: Ոչ պետական այդ մանկապարտեզում ստեղծված են ինչպես շենքային, այնպես էլ աշխատանքային հրաշալի պայմաններ, մանկավարժամեթոդական իմաստով ընդունելի առարկայական անկյուններ, նկարչական ?գետիններ?, ուսումնական պատեր և այլն:


Այս հիասքանչ հայուհու մանկապարտեզում շրջելիս ես ապրեցի մի անբացատրելի ազգային հպարտություն. այս մանկապարտեզ էին գալիս բազմազգ երեխաներ, որոնց ծնողները, թողած իրենց ազգային մանկապարտեզները, բալիկների կրթության և դաստիարակության խնդիրները վստահել էին երիտասարդ հայուհուն:? Ի դեպ, կարևորում եմ նշել, որ աշխարհի շատ երկրներում են օտարազգիները գերադասում իրենց երեխաներին բերել հայկական մանկապարտեզ և դպրոց: Օրինակ, Հալեպի Գյուլբենկյան վարժարանի արաբ տնօրինուհին մի անկեղծ զրույցի ժամանակ ասաց, որ եթե դպրոցը տեղ ունենար, օտար ծնողներն իրենց զավակներին սիրով կբերեին հայկական մանկապարտեզ կամ դպրոց: Աշխարհի բլոր անկյուններում հայկական դպրոցները համարվում են ավելի բարեկեցիկ, առավել բարձր կարգապահությամբ և օրինավոր կրթօջախներ, իսկ ուսուցիչները` բարեհամբույր ու աշխատասեր:


Եվ այսպես, անկախ նրանից, թե երեխաներն իրենց նախադպրոցական տարիքը ո՛ր հաստատությունում են անցկացրել, պիտի դպրոցական ուսուցման անցնեն անգլերենի լավ իմացությամբ (թե՛ հաղորդակցական խոսք, թե՛կարդալ-գրել) որովհետև, ինչպես ասացինք, այս երկրում կրթության լեզուն անգլերենն է:


Բազմազգ երեխաների խաղաղ, համերաշխ կրթադաստիարակչական գործընթացը, ինչպես կռահեցիք, լի է վտանգներով, այդ թվում` ազգի ձուլման, ազգային նկարագրի, հոգեկերտվածքի ու մտակեցվածքի խաթարմամբ: Հենց այս ամենն էլ գիտակցել են ազգային արժեքները գնահատող, հայ երեխաների ապագայով մտահոգված հայ հայրենասեր տիկնայք և պարոնայք, որոնք արաբական անապատների վրա երեսուն տարի առաջ հիմնել են հայկական դպրոց, իսկ 10 տարի առաջ ազգի միջոցներով` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաքելական եկեղեցին և Օհաննիսյան հայկական վարժարանի լուսավոր ու հայաշունչ շենքը: Դպրոցն ու եկեղեցին կից են ոչ միայն շենքային առումով, այլև գործունեության ուղղություններով: Դպրոցում է ?նստում? նաև հովվապետը, որը երեխաների հետ տարվող կրթադաստիարակչական աշխատանքի անմիջական մասնակիցն է: Դպրոցի առօրյան մշտապես գտնվում է հոգաբարձուների խորհրդի ուշադրության ու հոգածության կենտրոնում:


Վարժարանի երեք բաժիններում (մանկապարտեզ, նախակրթարան և միջին դպրոց) սովորում են շուրջ 150 հայորդիներ, որոնք ազատ տիրապետում են արևմտահայերենին, մտածում են հայերեն, ունեն հայեցի մտակեցվածք և վարք ու բարք:


Մանկապարտեզում, ինչպես ընդունված է սփյուռքում, երեխաների կրթությունը կազմակերպվում է ?Բողբոջ?, ?Կոկոն? և ?Ծաղիկ? խմբերում, ուր համապատասխանաբար ընդգրկված են 3-4, 4-5 և 5-6 տարեկան փոքրիկները, որոնք շաբաթվա մնացած օրերին հաճախում են երկրի հանրակրթական դպրոցները: Այս երեք տարիներին գումարվում է հանրակրթության 12 տարին, և ընդհանուր կրթությունը դառնում է տասնհինգամյա:


Ցավոք, երկրում իշխող բիզնեսն ու նյութական մրցավազքը, դպրոցի հեռավորությունը և այս ամենից ավելի` հանրակրթական դպրոցի ծանրաբեռնվածությունը տեղի է տալիս ծնողների ազգային գիտակցությանը, և հայկական մեկօրյա դպրոց են հաճախում հայ? բնակչության դպրոցահասակ երեխաների չնչին տոկոսը: Ի դեպ, Շարժայում ապրում են թվով ավելի շատ հայեր, քան ՄԱԷ-ի մնացած քաղաքներում (հայկական դպրոց է գործում նաև Աբու-Դաբիում): Կարևորում ենք, որ Շարժայում ապրող հայերը հիմնականում արտագաղթել են Սիրիայից (Հալեպից, Լաթաքիայից, Քեսապից), Լիբանանից, Պարսկաստանից, ինչպես նաև` Հայաստանից: Բնականաբար, նրանք Շարժա են բերել Սիրիայի մի շարք մանկապարտեզներում և նախակրթարաններում նախկինում գործածության մեջ գտնվող ?Մրգաստան? այբբենարանը և մայրենի լեզվի ընթերցարաններն ու քերականության դասագրքերը` կից տրված լեզվական վարժությունների տետրերը:


Կ. Ջուհարյանի դասագրքով աշխատանքը զգալի առաջընթաց է: Այս դասագրքերը շահեկանորեն տարբերվում են ?Փոքրիկ Անին? և ?Պետիկն ու գայլը? դասագրքերից, իսկ բարձր դասարաններոմ գարծածվող նույն հեղինակի դասագրքերը ուսուցիչների հավաստմամբ, երկար տարիներ լուծում են դպրոցի ուսումնական խնդիրները:??


Անշուշտ, մեկօրյա ուսումնական շաբաթվա պայմաններում այնքան էլ դյուրին չէ յուրացնել ողջ ծրագրային նյութը (դասագրքերի բովանդակությունը), սակայն արդյունքում ուսուցիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ նախապատրաստական դասարանի ավարտին հիմնականում ձևավորված են լինում երեխաների կարդալու կարողությունները (այսինքն` ուսուցման IV տարում):


Գրաճանաչության ուղղությամբ աշխատանքներն սկսվում են ?բողբոջ? խմբից, ուր երեխաներն իրենց ուսուցչուհու` շնորհալի հայուհու` Նվարդ Թնկրյանի օգնությամբ պարզապես ծանոթանում են այբուբենի մի քանի տառերին: Այս գործընթացը, անշուշտ, տարբեր հիմնավորումներով այնքան էլ դյուրին չէ: Ուսուցչուհու օգնական Մարիա Պաղտոյեանի հետ միասին ջանք ու եռանդ չի խնայվում, որ 3-4 տարեկան անուշիկ բալիկները սովորեն հայերեն խոսել, երգել, պարել հայկական պարեր: Ասացինք, որ այս խմբում ընդգրկված են 3-4 տարեկան (հաճախ ավելի փոքր տարիքի) երեխաները, որոնցից շատերը նույնիսկ խոսել չգիտեն: Մեր դասալսումների և օրիորդների հետ դրանց արդյունքների քննարկման հիման վրա ձևավորվեց այն համոզմունքը, որ սխալ է այս տարիքի երեխաներին տառեր սովորեցնելը, ավելին` անարդյունք: Պարզապես դպրոցն առաջնորդվում է այն սկզբունքով, որով երկրի մանկապարտեզներում 3-4 տարեկան երեխաների հետ տարվում են անգլերեն լեզվի գրաճանաչության պարապմունքները: Մեր հետաքրքրության բավարարման սուղ հնարավորության սահմաններում մեզ համար պարզ դարձավ, որ ուսուցման այս օղակում երկրի դպրոցներում օգտագործում են ակտիվ ուսուցման հաղորդակցական մեթոդներ` խաղային հնարներով հագեցած, որոնց միջոցով երեխաները ձեռք են բերում երկու լեզուներով (անգլերեն, արաբերեն) հաղորդակցվելու ունակություններ:


?Բողբոջ? խմբից տառուսուցման որոշումն ու իրականացումը պայմանավորված է երկրի կրթական համակարգի առանձնահատկություններով.


1- Երկրի բոլոր դպրոցներում գրաճանաչությունն սկսում են մանկապարտեզի ?Բողբոջ? խմբից: Գաղութի պատասխանատուներն ու սովորողների կրթությամբ զբաղվողներն արդարացիորեն մտահոգված են, որ եթե երկրի դպրոցներում դեռևս լեզուն չբացված հայ երեխաներն սկսեն անգլերեն և արաբերեն սովորել, ապա նրանց մայրենի լեզվով մտածողությունը, հնչյունային լսողությունը կխաթարվի:


2- Ուսուցիչները ենթարկվում են ծնողների պահանջներին, համաձայն որոնց, երեխան դպրոց է գալիս, ուրեմն` պիտի գրել-կարդալ սովորի: Ծնողները շտապում են իրենց երեխայի ձեռք բերած արդյունքները տեսնել, և քանի որ ?Բողբոջ? խմբի երեխաների հետ տարվող աշխատանքների հստակ ծրագիր դեռևս չկա, ծնողները չեն տեսնում, թե ինչով են զբաղվում, ինչ են ձեռք բերում երեխաները մեկ ուսումնական տարում:


Ուսուցիչների հետ իրականացրած մեր աշխատանքների արդյունքում որոշակիացվեցին այս խմբի կրթության բովանդակությունն ու իրականացման մեթոդները:
Մանկապարտեզի ?Կոկոն? խմբում հայրենասեր ու աշխույժ ուսուցչուհի Վարդուհի Կարագյուլեանի ջանքերով շարունակվում է գրաճանաչությունը, և երեխաները ճանաչում են ևս 19 տառ, սովորում անցած տառերով բառեր կարդալ և գրել: Անշուշտ, օրիորդի թափած մեծ ջանքերի շնորհիվ երեխաների մեծ մասը ճանաչում են տառերը և ձեռք բերում դրանցով կազմված բառեր և պարզ նախադասություններ կարդալու ունակություն: Այս խմբի երեխաները (ուսուցչուհու օգնական` Ռոզեթ Պաղտոյեան) ազատ խոսում են հայերեն, ստանում են հայեցի կրթություն: Եռանդուն ուսուցչուհու ջանքերով դասարանը շնչում է հայերեն, մտածում է հայերեն…


Տառաճանաչությունն ավարտվում է ?Ծաղիկ? դասարանում, ուր համեստ ու համբերատար Սեդա Կիրակոսյանի (օգնական` Քարին Գալաճեան) ջանքերով ամփոփվում է առաջին երկու տարիներին երեխաների սովորածն, ու երեխաներն սկսում են կարդալ, գրել հայերեն: Շահեկանորեն առաջընթաց է նկատվում նաև նրանց խոսքի և մտածողության զարգացման գործընթացում:


Կասկածից վեր է, որ վաղ տարիքից (3 տարեկան) տառուսուցումն ու այդ գործընթացի ձգձգումը մի շարք տեսանկյուններից չի հիմնավորվում, ավելին` խոչընդոտում է սովորողների ուսումնական դրդապատճառների ձևավորման ու պահանջմունքների բավարարման գործընթացը:


Նախ` երեք տարեկանից գրաճանաչության կազմակերպումը վնասում է երեխաների առողջությանը, հոգնեցնում նրանց ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Հոգնության, այն էլ անարդյունավետ, արդյունքում մարում են սովորելու նկատմամբ երեխաների մեջ դեռևս նոր-նոր ծագող ուսումնական դրդապատճառները, մայրենի լեզվի նկատմամբ սերը: Առավել կարևոր է այն հանգամանքը, որ երեխաներն իրենց մայրենի լեզվով գրել-կարդալ են սովորում գրեթե չորս տարում: Այսպիսի ձգձգումը սովորողների մեջ առաջացնում է ձանձրույթ, իսկ ծնողների մեջ` հուսահատություն, սպասվող արդյունքի նկատմամբ անվստահություն:?


Այս ամենով հանդերձ` դպրոցին հաջողվում է պատվով կատարել ժամանակակից կյանքով, գայթակղիչ վայելքներով, մեր ազգայինի հակասող բարքերով հարուստ այս երկրում հայ երեխաներին հայ պահելու իր վեհ առաքելությունը: Փառք ու պատիվ այս գործն իրականացնողներին:??


Ուսուցման երրորդ տարվա վերջում, այնուամենայնիվ, երեխաները չեն կարողանում ազատ գրել ու կարդալ, պատմել կարդացածը ամբողջական կապակցված խոսքով: Թեև գրաճանաչությունն իրականացվում է վերլուծական-համադրական հնչյունային մեթոդով, սակայն աշխատանքային մեթոդի դասագրքերում անկատար ներկայացման, ուսուցիչների մանկավարժահոգեբանական պատրաստվածության անբավարար մակարդակի պատճառով փաստորն երեք տարվա կրթության արդյունքում երեխաները դեռևս ի վիճակի չեն միանգամից անցնել ընթերցարաններով աշխատելուն. ձևավորված չեն կարդալու բոլոր որակական հատկանիշների պահպանմամբ ընթերցելու կարողությունը: Հենց այս դժվարության հաղթահարման նպատակով էլ ուսումնական խորհրդի որոշմամբ մինչև երեխաների առաջին դասարան տեղափոխվելը ստեղծվել է մի միջանկյալ` նախապատրաստական դասարան: Այս դասարանում է աշխատում լրջախոհ, քնարական ու կիրթ մի հայուհի` Նորա Սեկեանը, որի բարեխիղճ ու ջանադիր աշխատանքով ավարտվում է գրաճանաչությունն ու աշակերտները սկսում են ազատ կարդալ ու գրել հայերեն:


Նախապատրաստական դասարանից հետո աշակերտները տեղափախվում են առաջին դասարան: Առաջին դասարանում Ալին Պետուրյանի ջանքերով երեխաների կարդալու կարողություններն ու խոսքի զարգացումն աստիճանաբար վերածվում են հմտության: Առաջին դասարանցիներն արդեն կարդում են արտահայտիչ, կարողանում են կատարեն ?Մրգաստան? դասագրքում տրված լեզվական վարժությունները: Այս գործընթացը շարունակվում է II և III? դասարաններում, ուր ուսուցչուհիներ Թամար Գավլաքյանի և Մարալ Մանճիկյանի թափած ջանքերի շնորհիվ աշակերտները խորամուխ են լինում հայոց լեզվի քերականույան գաղտնիքների մեջ, ծանոթանում է հայոց պատմությանը, հայ գրականությանը, ստանում են քրիստոնեական դաստիարակություն: Ի դեպ, կրոնի դասերը նախատեսված է դպրոցի բոլոր դասարաններում, որոնց աշակերտները մասնակցում են սիրով, գիտակցաբար և ըմբռնումով:


Դպրոցի IV դասարանում ուսուցչուհի Սալբի Աբելյանի վարած դասերի ժամանակ աշակերտների հետաքրքրությունն ու ուշադրությունը հասնում է իր գագաթնակետին: Երեխաների ակտիվ ուսումնական գործունեությանը նպատում են ուսուցչուհու ստեղծագործական մտահղացումները, որոնք ընթերցանության և մայրենիի ժամերը դարձնում են դեպի հայ գրականությունն ու հայոց լեզուն սիրո ու նվիրումի դասեր:


Դպրոցի 5-8-րդ դասարաններում (ուսուցիչներ` Սևան Կարճիկյան, Ճորճ Գալելյան, Գևորգ Պերղուտյան և Անի Գավլաքյան) աշակերտների մեջ առավել հասունացած է հայերեն անթերի սովորելու, կարդալու, հայոց պատմությունը խորությամբ ուսումնասիրելու պահանջմունքն ու ձգտումը: Մենք էական ենք համարում հայերենն սովորելու պահանջմունքը, քանզի առանց դրա դժվար թե հանրակրթական դպրոց հաճախող և այնտեղ իրենց ուսումնական ձգտումները բավարարող երեխաները միայն հայրենասիրական քարոզներով իրենց հանգստյան օրը զոհաբերեին հայերեն գրել-կարդալ սովորելուն: Շնորհիվ դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվի, տնօրեն պարոն Տաթև Սուլյանի, գաղութի պատասխանատուների, մասնավորապես նրանց բոլորի ավագ կազմակերպչի` Նշան Բասմաճյանի ջանքերի` Շարժայի շաբաթօրյա դպրոցը դարձել է հայկական մի ջերմ օջախ` հայի տուն, ուր հաճախ են կազմակերպվում հայկական ավանդական տոներ, հավաքներ, աշակերտական ու ուսուցչական մրցումներ: Այս ամենը նպաստում են ոչ միայն հայ երեխաների կրթությանը, այլև նրանց հայեցի դաստիարակությանը, համախմբվածությանը, ազգային արժեքների պահպանմանը:


Դպրոցն իր գործունեությամբ հավաքատեղի է ոչ միայն հայ երեխաների, այլև նրանց ծնողների համար, որոնք մասնակից են դպրոցի բոլոր միջոցառումներին, բոլոր հավաքներին, իսկ համայնքի պատասխանատուները, գործարարներն ու ողջ հայրենասեր հասարակությունը սիրահոժար պատրատ են ցանկացած զոհողության:


Շարժայի հայ գաղութի կյանքը շնչում է ազգասիրությամբ, դեպի Հայաստանն ու յուրաքանչյուր հայը նվիրումով ?


Գաղութից հեռանալիս լսողությանս մեջ շարունակում էր հնչել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հայ մարդկանց հոգուց ծորացող Արևագալի պատարագը, իսկ միտքս կրկնում էր. ?Ո'վ երկնավոր անշարժ պահեա՛ զեկեղեցիս ու զժողովուրդս?? խորախուրհուրդ խոսքերը, որոնք գրված են հայ առաքելական եկեղեցու բեմակատին:
Եվ թող տա΄ Աստված?
????????????????