Laura Avetisyan: Shooting sports do not make a woman look less feminine

Laura Avetisyan: Shooting sports do not make a woman look less feminine

Emma Karapetyan

Azad-Hye Special

Azad-Hye had a series of interviews with Armenian athletes recently. The following   interview is with Laura Avetisyan, the shooting champion from the Republic of Armenia. Laura has participated in many championships and won countless medals since 2006 till present.

When were you born and what can you tell us about yourself?
I was born in 1989. I have a wonderful family, I consider myself a happy person since I?m always surrounded by great people. I?ve always been an active athlete since my school days in Hakob Karapents schol.

When did you start playing sports? Were your parents supportive or against it?
I started swimming and playing basketball when I was 15, and I?ve been practicing shooting for four years now. At the beginning, my father wasn?t in favor of it, but mum has always encouraged me, as I?ve always succeeded in what I?ve done, especially when it came to education.

Are there any athletes in the family?
No, I?m the only one. My father used to play football and now he?s a big fan of all kinds of sports; I assume I became so attached to sports because of him.

What are your interests?
I like reading, needlework and hunting, I know it sounds a bit brutal, but I love it.

What are your leisure activities?
When I?m free, I like to spend time with my family and friends, I like to go around in the city, I love our city and I also love being in nature.

Have you had a role model whom you looked up to when you were little?
My younger years coincided with the Artsakh (Karabakh) battle, so my heroes and role models were the warriors themselves, they were the reason me and my contemporaries lived in peace and enjoyed the safety in our homeland.

Are you proud of being Armenian?
I?m not just saying this, but yes, I really am proud. Armenia and Armenians are the meaning of my life; I cannot imagine living away from here, I love my compatriots.

What advice would you give to those who want to practice sport?
First, I?d advise them to adapt a healthy life style and to follow my steps and take up shooting; even if they do not win any medals, the skills you get will benefit you in defending the country one day. As for the ladies, rest assured that this particular sport does not make your body look less feminine.

What about your future plans?
What I want in the future is for my country to be stable and for people to have a better life. As for my sport, the government is doing its best to promote it, and hopefully we will conquer more medals and championships. I?m pretty optimistic about this year.

What do you wish for the Armenians in the Diaspora?
It is difficult to have a certain wish. I hope that my country becomes stronger, and that everyone else returns to Armenia so that we could all live together and help flourish our homeland one step at a time.

Translated by Nanor Mikayelian


TEXT IN ARMENIAN

Սպորտաձևը չի կոպտացնում աղջկան  

Էմմա Կարապետյան

Վերջերս www.azad-hye.ner կայքը հարցազրույց պատրասեց հայաստանյան մի շարք մարզիկների հետ: Այս անգամ չանտեսելով կանանց մեկամսյակը, կայքը հարցազրույց է պատրաստել մեր չգնաղ իգական սեռի ներկայացուցչից, այն էլ սպորսմենից: Իսկ թե անձամբ նա ինչ է մտածում պետք է կինը զբաղվի սպորտով, այս  և այլ հարցեր փորձենք պարզել` Հայաստանի Հանրապետության գնդակային հրաձգության օդամղիչ ատրճանակի ձևի չեմպիոն Լաուրա Ավետիսյանից:

Նվաճած մեդալները՝

2006թ-ի Մեծ հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված ՀՊՄՏՀԿ գնդակայի ն հրաձգության բաց առաջնություն առաջին մրցանակակիր, ՀՊՄՏՀԿ գնդակային հրաձգության թիմային ? անհատական բաց առաջնության երկրորդ մրցանակակիր:(Օ.Ա )
2007թ-ի Շուշիի ազատագրման տասնհինգ ՀՊՄՏՀԿ ութանասուն, ՀՄՀԱ հիսուն ամյակներին նվիրված գնդակային հրաձգության ՀՊՄՏՀԿ թիմային- անհատական բաց առաջնության երրորդ մրցանակակիր: (Օ.Ա )
2008թ-ի ՀՀ հրաձգության ֆեդերացիայի երիտասարդների առաջնության երկրորդ մրցանակակիր:(Օ.Ա )
2009թ-ի Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնության առաջին տեղ, և գնդակային հրաձգության ՀՀ առաջնության երրորդ տեղ:(Օ.Ա )
2010թ-ի Հսյաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քսանամյակին նվիրված գնդակային հրաձգության անհատական առաջնության երկրորդ տեղ, և Գագիկ Ծառուկյանի անվան գավաթի խաղարկության մրցաշարում երկրորդ տեղ (շարժ.թիրախ):
2011թ-ի գնդակային հրաձգության ՀՀ առաջնության երկրորդ տեղ, և գնդակային հրաձգության ֆեդերացիայի առաջնության երկրորդ տեղ:(շարժ.թիրախ)

Ե՞րբ եք ծնվել, խոսենք Ձեր մասին:
Ծնվել եմ 1989թ. նոյեմբերի 23-ին, ունեմ շատ լավ ընտանիք, ինձ համարում եմ երջանիկ, շրջապատված եմ լավ մարդկանցով: Ավարտել եմ Հ. Կարապենցի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը, դպրոցում եղել եմ ակտիվիստ, մասնակցում էի տարբեր միջոցառումների և մեր դպրոցի ?Աշակերտի աչքերով? թերթի տպագրությանը լրագրության 4-րդ կուրսում:

Քանի՞ տարեկանից եք սկսել զբաղվել սպորտով, Ձեր ծնողները դեմ չէի՞ն:
Գտնում եմ, որ երեխաները, բացի դպրոցում սովորելուց պետք է զբաղվեն սպորտով, 15 տարեկանից զբաղվել եմ լողով, այնուհտև բասկետբոլով և արդեն 4 տարի է զբաղվում եմ հրաձգությամբ:Սկզբում հայրս դեմ էր, սակայն այժմ հաշտվել է այդ մտքին: Իսկ մայրս միշտ սատարել է ինձ ցանկացած հարցում, որովհետև իմ ցանկությունները միշտ կատարելագործվել են կրթության ասպարեզում, լինել շնորքով, վարել առողջ ապրելակերպ:

Ձեր ընտանիքում կա՞ն սպորսմեններ:
Ոչ, միայն ես եմ: Սակայն հայրս երկար տարիներ զբաղվել է ֆուտբոլով, հանգամանքների բերումով թողել է ֆուտբոլը, նա այժմ էլ սպորտի մեծ սիրահար է և սպորտի հանդեպ սերը միգուցե գալիս է հայրիկիցս:

Ի՞նչ նախասիրություններ ունեք:
Սիրում եմ կարդալ, ձեռագործով զբաղվել և այդ ամենի հետ կարծես կապ չունեցող, անգամ անհավանական, սիրում եմ որսի գնալ, դա միգուցե դաժան բան է, սակայն սիրում եմ:

Ազատ ժամանակը ինչո՞վ եք լրացնում:
Ազատ ժամանակս անց եմ կացնում ընտանիքիս, ընկերուհիներիս և ընկերներիս հետ, սիրում եմ զբոսնել իմ Երևանում, շատ եմ սիրում մեր քաղաքը, սիրում եմ նաև գտնվել բնության գրկում, հիանալ մեր հայրենի բնությամբ:

Փոքր տարիքում երազե՞լ եք որևե մեկին նմանվել, որպես իդեալ ում եք համարել:
Իմ մանկության տարիները համընկել են Արցախյան ազատամարտի հետ, ես երբեք չեմ երազել նմանվել մի երգչի կամ դերասանի, ինձ համար իդեալական կերպար են եղել ազատամարտիկները, որոնք այդ տարիներին ինձ և իմ տարեկիցներին խաղաղ մանկութուն պարգևեցին: Ես անչափ սրում եմ իմ հայրենիքը:

Հպա՞րտ եք, որ հայ եք:
Պարզապես խոսքեր չեմ ասում, ես իսկապես հպարտ եմ, որ հայ եմ, ես սերում եմ Աստվածային մի ժողովրդի, որ հայ է կոչվում: Ինձ համար Հայաստանն ու հայը կյանքի իմաստ է, ես երբեք չեմ կարող ապրել այստեղից հեռու, օտարության մեջ, ես սիրում եմ իմ հայրենակիցներին, թեկուզ երբեմն ճիշտ չեն դրսևորում իրենց, բայց ես միևնույնն է սիրում եմ իմ երկիրը ու հայրենակիցներիս:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց ովքեր ուզում են սպորտով զբաղվել:
Ես խրախուսում եմ առողջ ապրելակերպը: Խորհուրդ եմ տալիս երիտասարդ պատանիներին ու աղջիկներին զբաղվել հրաձգությամբ, այն էլիտար մարզաձև է, եթե սպորտում չհասնեն հաջողությունների, ապա նրանց գիտելիքները պետք կգան հայրենիքի պաշտպանության հարցում: Իսկ աղջիկների համար կասեմ, որ մեր սպորտաձևը չի կոպտացնում աղջկան, հրաձգության մեջ կոպտություն, դաժանություն, կտրուկ շարժումներ չի կարելի: Ես գտնում եմ, որ հայ աղջկը պետք է մնա իր կերպարի մեջ` համեստ, կանացի և խելացի: Մեր մարզադպրոցի հասցեն է ք. Երևան, Վիլնյուսի պող., շ.4/3:

Ապագայում ի՞նչ նորություններ կլինեն:
Ապագայում ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի իմ երկրում, ավելի լավ ապրեն մարդիկ, իսկ հրաձգության ասպարեզում, մարզվում ենք, եղածի չափով ամեն ինչ արվում է պետության կողմից մեր պարապմունքներին նպաստելու համար: Մարզվելիս ջանքեր չենք խնայում և մեր հիանալի մարզիչների հետ միասին կձգտենք հասնել հաղթանակների: Ես մեծ հույսեր ունեմ եկող տարվա հետ կապված, երբ արդյունքներս կբարձրանան:

Ի՞նչ կմաղթեք սփուռքում գտնվող մեր հայրենակիցներին:
Շատ դժվար է ինչ-որ բան մաղթելը, ես մեծ ցանկություն ունեմ, որ մեր երկիրը հզորանա, մեծ է ցանկությունս, որ բոլորը վերադառնան, այլ երկրների համեմատ դժվար է մեզ մոտ ապրելը, սակայն ամեն ինչի հասնում են պայքարի միջոցով, ոչինչ հենց այնպես չի տրվում, ուզում եմ, որ բոլորը վերադառնան և մենք միասին ծաղկացնենք մեր հայրենիքը:

Շնորհակալություն սիրելի Լաուրա հաճելի հարցազրույցի համար: Մեր կայքը քեզ մաղթում է մեծ վերելքներ:

  1. It is important to know about the achievements of our sportwomen and our Armenian women in general.

Comments are closed.