


Contact Details:
The
56B, MIRZA GHALIB ST. KOLKATA (Calcutta), India
E-mail: [email protected]
Manager: Very Rev. Father Oshagan Gulgulian
ARMENIAN TEXT
Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան
Հասցե: 56B,
Հեռ.: (91-33) 2229 – 9051
Հեռատիպ: (91 – 33) 2227 – 5869
Էլ–փոստ: [email protected]
Կառավարիչ` Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյան
Ադմինիստրատոր` Հարություն սրկ. Համբարձումյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 15, 2007 թ.
Թարգմանչաց տոնը Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանում
Հոկտեմբերի տասներեքին Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Թարգմանչաց տոնը: Այս առիթով ճեմարանի սաների կողմից պատրաստվել էր հանդես–երեկույթ` նվիրված Թարգմանչաց տոնին:
Հանդիսությունը սկսվեց տերունական աղոթքով, այնուհետեւ բացման խոսքով ներկաներին ողջունեց հանդեսի կազմակերպչուհի` հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի` օր Իվետա Գրիգորյանը: Օրվա խորհրդի եւ տոնի մասին բանախոսությամբ հանդես եկավ Մարդասիրական Ճեմարանի վարչական տնօրեն` Բարեշնորհ Հարություն սրկ. Համբարձումյանը:
Գեղարվեստական երեկույթը հագեցած էր շարականների ու երգերի կատարմամբ, արտասանություններով, ինչպես նաեւ թատերական բեմադրությամբ:
Հանդիսության ավարտին փակման եւ օրհնության խոսքով ներկաներին դիմեց Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական Ճեմարանի կառավարիչ` հոգեշնորհ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը, իր խոսքում անդրադառնալով Աստվածապարգեւ հայոց նշանագրերի արժեքին ու նշանակությանը, ինչպես նաեւ հորդորեց սաներին երբեք չմոռանալ իրենց մայրենի լեզուն, քանի որ դրանց շնորհիվ է, որ այսօր պահպանել ենք մեր հավատքը եւ մշակույթը, ունենք գիր ու գրականություն եւ ազգային նկարագիր:
Հանդիսությունը փակվեց պահպանիչ աղոթքով: