• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Ահազանգ, կամ, եկեք մի պահ մոռանանք ցեղասպանությունը

May 27, 2010
A+ A-
Email Print

Samvel Hovsepian from Berlin expresses his frustration with the current situation in Armenia. He points out that as a nation we lost a golden opportunity in the past two decades to populate the liberated territories and put Armenia on the path of economic development. Instead the leadership (from the time of Levon Ter Petrosyan until today) misused the trust of the people for its own selfish benefits. He makes parallels between Germany after WWII and Armenia after the collapse of the Soviet Union and points out to the shortcomings of the leadership in the case of Armenia. He ends the article with the wish that people understand that time has come for radical changes and that “insane” people are needed (in reference to the poem by Barouyr Sevag where he says: when there is no solution, the crazy people find a way out).


Սամվել Հովասափյան


Վերջին ամիսներին համայն հայությունը ինքնագոհությամբ տարված նշում է սփյուռքահայության գրանցած իբր թե ազգային որոշ հաղթանակներ, առաջինը ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայության դեմ կատարված ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումն է: Երկրորդը` Շվեդիայի խորհրդարանում ցեղասպանությունը հենց ցեղասպանություն կոչելու որոշումն է: Ինչ խոսք դրանք արժանի են ուշադրության, միայն այդ, ոչ ավելին, որովհետեւ այսօր հայության կյանքում տեղատվությունները, պարտությունները այնքան ահավոր են, որ այդ հաղթանակների կշիռը ոչինչ է դրանց հետ համեմատած եւ ցավը այն Է որ հայությունը ինքնագոհությամբ տարված հեշտությամբ մոռացության է մատնում դրանց, չտեսնելու է տալիս եւ վախենում է խոստվանել ճշմարտությունը, որովհետեւ դրանք իսկապես որ ահավոր են, գերհզոր եւ հայ ժողովուրդը այլ ելք չի տեսնում, քան անտեսել դրանց: Ըստ Շահան Շահնուրի, նա նահանջել է, նահանջում է դրանց դեմ, քանի որ այլ քայլ ի վիճակի չէ անելու, իսկ դա ճակատագրական է ներկա սերնդի եւ ճակատագրական է լինելու գալիք սերունդների համար: Այստեղ տեղին է հիշել Շահնուրի ժամանակին հնչեցրած ահազանգը`


??Նահանջը, նահանջը հայերուն: Կռիվը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նույնիսկ օգտակար. անոնցմէ ազգ մը դուրս կուգայ պարտուած, կամ յաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կուգայ: Բայց նահանջը հոգիներու, գլխի պտույտ տուող զառիթափին վրա սա նահանջը, կը ջնջէ, կը ձուլէ, կ`անհետացնէ ամէն բան:?


Այսօր հայությունը, մանավանդ սփյուռքահայությունը, չափազանց շատ է կարեւորում ցեղասպանության միջազգային ճանաչումը, այն դարձրել է իր ?նախասիրությունը?, ինչպես տարիներ առաջ դիպուկ նկատել է մի գերմանական թերթ: Շատերի համար ցեղասպանության հարցով զբաղվելը դարձել է ինքնանպատակ, ինքնության դրսեւորում, իսկ որոշները այն շաղկապելով հայ դատի եւ պահանջատիրության հետ, աչքաթող են անում իրականությունը, իրագործելին, իրական քաղաքականությունը: Որոնցից մեկը նաեւ Արա Պապյանն է, ով ցանկանում է միջազգային իրավունքներից ելնելով, Սեւրի դաշնագրի ճանաչումը պահանջել:


Եկեք ռեալ հողի վրա մնանք, մենք ինչպե՞ս ենք ուզում Թուրքիային պահանջ ներկայացնել, երբ մենք Արցախի փայլուն հաղթանակից հետո ազգովի պարտության եւ նահանջի ?զառիթափի? վրա ենք գտնվում, երբ մենք մեր իրագործելի եւ հնարավոր տնային աշխատանքը չենք կատարել, երբ զլացել ենք պատմության մեջ հազվագյուտ մեզ ընձեռած բարեպատեհ առիթը օգտագործել, այն է` չենք կարողացել վերաբնակեցնել ազատագրված Արցախը, երբ չենք կարողացել այնտեղ, ինչպես նաեւ Հայաստանում, այնպիսի տնտեսական, հասարակական եւ քաղաքական տանելի պայմաններ ստեղծել, որ տեղի բնակչությունը կարողանա, գոնե տանելի կյանք վարել:


Անշուշտ մենք իրավունք չունենք ոչ մի վայրկյան մոռանալ Ցեղասպանությունը, հայ դատը եւ  հայության պահանջատիրությունը, բայց պետք է մնալ իրական հողի վրա, պետք է հեռուն չգնալ, պետք է չտարվել վերամբարձ երազներով, որքան էլ որ դրանք գեղեցիկ լինեն, եւ  չնկնել մոլորությունների գիրկը: Պետք է վստահել միայն սեփական ուժերին եւ չմոռանալ, որ հայ դատի իրագործման միակ ու միակ գրավականը Հայաստանն է, Արցախի ամբողջութեան պահպանումը, վերաբնակեցումը, միացյալ երկրի զարգացումը եւ ուժեղ տնտեսությունը:


Եկեք մի պահ իրատես լինենք եւ նայենք իրական կացությանը եւ համեմատենք Հայաստանի ու Արցախի բնակչության աճը հարեւան երկրների բնակչության աճի հետ: Երեսուն տարի առաջ հարեւան երկրներում` Իրանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում բնակվում էին ներկայիս բնակչության համարյա կեսը, իսկ Հայաստանում եւ Արցախում բացի այն, որ աճ չի գրանցվել, այլ բնակչությունը նվազել է: Ըստ հավաստի լուրերի այսօր Լաչինի շրջանում եւ Շուշիում ավելի քիչ հայ է ապրում, քան 20 տարի առաջ:


Սրանք նշանակում են`
– ամենից առաջ, համայն հայության պարտությունը:
– տեղի իշխանությունների անտարբերության, անգործունեության եւ չարաշահումների, ինչպես նաեւ միայն սեփական իշխանությունը ամրապնդելու պայմանների առկայություն:


Այդ այն դեպքում`
– երբ թե Հայաստանում եւ թե Արցախում բնակչության մեծ մասը աղքատության, անելանելիության եւ հուսահատության գիրկն է մատնված:
– երբ գործազրկությունը եւ արտահոսքը աննախադեպ չափերի են հասել:
– երբ 22 տարի երկրաշարժից հետո էլ դեռ այդ շրջաններում շատ բազմանդամ ընտանիքներ թիթեղյա տնակներում են ապրում:
– երբ այդ շրջանում որոշ ընտանիքներ կարիքն ունեն մի բուռ բրինձի եւ որ մայրերը կարիքից ելնելով իրենց երեխաների ներկայությամբ մարմնավաճառություն են անում եւ շատ երեխաներ որբանոց են ընկել, քանի որ հայրերը լքել են ընտանիքը եւ այլ երկրներ աշխատանք որոնելու են գնացել:
– երբ միջազգային որոշ կազմակերպությունների տվյալներով Հայաստանը դասվում է աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում, որտեղ նաեւ սով կա, այո սով:


Այս փաստերը նշանակում են, որ հայությունը դարերի երազանքից հետո չկարողացավ, ի զորու եւ ընդունակ չեղավ նոր անկախացած երկրում այնպիսի իշխանություն եւ այնպիսի պետական ու հասարակական մեխանիզմներ ստեղծել, որ երկիրը ոչ թե դառնար ներկայիս թյուրիմացությունը, Իսահակյանի խոսքերով ասած, դառնար մի խումբ ?ցոփ հարուստների արոտավայր?, այլ դեմոկրատիայի առողջ սկզբունքներով կառավարվող օրինաց երկիր:


Հայ ժողովրդի ճանապարհը միշտ էլ քարքարոտ է եղել, միշտ էլ Հայաստանում այնպիսի պայմաններ են եղել, բացի սովետական շրջանում, որ բնակչությունը այլ ելք չի գտել, քան լքել իր տուն տեղը, այսօր էլ նույնն է, բայց այսօր ամենամեծ ցավը եւ դժբախտությունը այն է, որ եթե անցյալում այն հայ ժողովրդի թշնամիների, նրանց ստեղծած հակահայ պայմանների եւ քաղաքականության շնորհիվ էր, ապա այսօր հայկական չինովնիկներն են, որ նրա ճանապարհը անանցանելի են դարձնում: Բավական է հիշել, որ Հայաստանի իշխանությունները հենց սկզբից, Լեւոն Տեր Պետրոսյանից մինչ այսօրվա իշխանությունները չեն կարողացել, ավելի ճիշտ կլինի ասել, չեն ցանկացել, բարեպատեհ առթիը առավելագույնս օգտագործել հայկական պետականության ամրապնդման համար եւ ստեղծել տնտեսապես եւ քաղաքականապես դեմոկրատիայի ուղին բռնած այնպիսի կայուն եւ զարգացած երկիր, որ հայ կանյաք ոչ թե թողնեին իրենց հայրենիքը եւ
Թուրքիայում աշխատանք որոնելու գնային, այլ կատարվեր հակառակը, սփյուռքահայը գնար Հայաստան եւ Արցախ բնակվելու եւ աշխատելու համար:


Մենք այսօր Թուրքիայից եւ համայն աշխարհից պահանջում ենք հայ ժողովրդի դեմ կատարված գենոցիդի Ճանաչումը. իսկ ո՞վ է պատասխանատու այն գենոցիդի համար, որ կատարվել ու կատարվում է մեր օրերում, հայրենի
իշխանությունների կողմից:


Հարցը պարզաբանենք`


Ըստ Միացիալ ազգերի կոնվեցիայի, գենոցիդ նշանակում է նաեւ այն պարագան, երբ երկրում կառավարող իշխանությունների կողմից այնպիսի անբարենպաստ պայմաններ են ստեղծվում, լինի դա քաղաքական, թե տնտեսական, որի պատճառով ժողովուրդը ստիպված է լինում լքել իր հայրենիքը: Ո՞վ կարող է ճշգրիտ ասել, քսան տարում որքա՞ն հայ է հեռացել Հայաստանից, մե՞կ, թե մեկուկե՞ս միլիոն: Շատերը խոսում են սփյուռքի պայմաններում սպիտակ ջարդից, ապա ի՞նչ է կատարվելու այդ միլիոն, կամ միլիոնուկես հայերի հետ: Շատերը կցանկանան այստեղ արդարանալ, որ ռեսուրսներից զուրկ եւ քայքայված տնտեսություն ունեցող երկրում հնարավոր չէր ավելին անել, ինչպես ժամանակին Հայաստանի արտաքին գործերի նախարար պարոն Օսկանյանը, ավելի շուտ, պարոն տասը տոկոսը մեզ համոզել էր ցանկանում, որ Հայաստանում առկա կացության համար իշխանությունները միայն տասը տոկոսով են պատասխանատու: Թողնենք այդ
եւ խոսենք փաստերով եւ կարելիից:


Երկրորդ համաշխարհալին պատերազմից հետո փլուզված, բառիս բուն իմաստով հիմնահատակ արված Գերմանիան ոտքի կանգնեց օտարերկրյա կապիտալի (հիմնականում ամերիկյան) ներդրումների, բնակչության կրթության բարձր մակարդակի եւ ապա նաեւ նրա շնորհիվ, որ գերմանացի այն ժամանակվա պետական այրերը ստեղծեցին այնպիսի օրենքներ, այնպիսի պայմաններ, ոչ թե միայն իրենց անձնական շահերից ելնելով, այլ երկրի վերականգնման եւ ժողովրդի բարօրությունը հեռանկար ունենալով:


Գերմանիայի այդ վիճակը համեմատենք քսան տարի առաջվա Հայաստանի կացության հետ, այստեղ կարելի է միանգամայն երկու զուգահեռներ անց կացնել:


ա- Այն ժամանակ թե Հայաստանում եւ թե սփյուռքում գոյություն ուներ այնպիսի մտավորական կարող ուժ, կային այնպիսի հեռանկար ունեցող եւ բազմապիսի որակյալ մասնագետներ, ովքեր կկարողանային ստանձնել երկրի մասնավոր տնտեսության վերականգնման ղեկավարությունը եւ ապահովել բոլոր տեսակի արտադրական աշխատանքները:


բ- Իսկ որտեղի՞ց ներդրումների համար անհրաժեշտ կապիտալը: Թե անցյալում եւ թե այսօր Սփյուռքահայությունը տնտեսապես այնպիսի կարող վիճակում էր եւ է, որ շատ դյուրին կկարողանար եւ կարող է անհրաժեշտ գումարներ ներդնել Հայաստանի եւ Արցախի տնտեսության զարգացման համար: Միայն թե պետք էր դրա համար Հայաստանում նախադրյալներ եւ բարենպաստ պայմաններ եւ օրենքներ ստեղծվեին, եթե այդպիսիք կային, ապա պետք է դրանք հարգվեին հենց իրենց` օրենսդիրների եւ օրենքը հսկողների կողմից, ինչը չկատարվեց, թե ինչո՞ւ, մի քանի գործոններ կան`


ա- Հայաստանի նոր իշխանավորները իրենց միակ ժառանգը եւ տերը երկրի ամեն ինչին նկատելով, վախենում էին սփյուռքահայության կապիտալի մրցակցությունից: Բայց այդ վախը տարրական էր, խեղճ էր եւ ելնում էր նրանց` ոչինչ չանել, բայց հնարավորին գետնած երկրի ամեն ինչը սեփականացնելու ձգտումից, որի հնարավորությունը հենց իրենք էին ստեղծել:


բ-Նոր իշխանությունների համար ավելի հեշտ էր եւ իրենց անմիջական շահն էր, հետեւել ներքին շուկայում անարխիային եւ քանի դեռ իրենք իշխանություն ունեն, երկիր ներմուծել թրքական, արաբական, կամ պարսկական այլեւայլ սպառողական անորակ ապրանքներ, քան պայմաններ ստեղծել եւ հնարավորություն տալ նրանց, ովքեր նման ապրանքների արտադրությունը տեղում կազմակերպել կարող էին:


Այս երկու հիմնական գործոններն էին, որ կործանարար եղան երկրի համար, այդ պարագաններն էին, որ միանգամից զրոյի հավասարեցրին երկրի տնտեսական կարողությունը, որը դեռ շարունակվում է: Դա էր ՀՀՇ- ական քաջերի ծառայությունը երկրին եւ հայ ժողովրդին, ովքեր սկզբից վայելում էին համայն աշխարհի հայության մեծամասնության վստահությունը եւ հենց այդ վստահության շնորհիվ էլ իշխանության գլուխ անցան, բայց հենց սկզբից նրանց անելիքն եղավ նախ քանդել եղածը, մերժել հինը, ծվեն-ծվեն անել, թալանել ամեն ինչ, որ գոյություն ուներ երկրում, որպեսզի երկրի անտեր մնացած եւ իրենց ձեռքն անցած ունեցվածքից իրենք ամենալավ պատառը կորզել կարողանան: Ավելի շատ, ավելի լավը, ավելի մեծը եւ այն էլ ամեն գնով, այդ էր նրանց նշանաբանը եւ միակ մտահոգությունը:


Իհարկե շատերը կփորձեն հակաճառել, որ սփյուռքահայությունը պատրաստակամություն չի ցուցաբերել Հայաստանում ներդրումներ կատարել, բայց բազմաթիվ են այն անհերքելի փաստերը, որ ով փորձել է այդ, ապա նախ կորցրել է իր դրամը, հետո հավատը եւ հիասթափված ու դառնացած հեռացել է երկրից, իսկ որոշները իրենց այդ համարձակ քայլի համար վճարել են նաեւ իրենց կյանքով:


Այո, այսօր սփյուռքահայը, այո, ամբողջ հայությունը կորցրել է իր հավատը Հայաստանի իշխանությունների նկատմամբ (այս է չարիքի մեծագույնը): Որովհետեւ երկրում ոչ մի ժամանակաշրջանում անկախ դատարան եւ գործադիր մարմիններ գոյություն չեն ունեցել եւ չունեն, որունք հասարակ ժողովրդին կպաշտպանեին եւ կպաշտպանեն պետական պաշտոնյաների եւ այլ ազդեցիկ անձերի կամայականություններից եւ քանի որ դա այդպես է, ապա օրենքը կմնա թղթի վրա գրված անարժեք հոդված, ամեն ինչը կմնա նույնը եւ ամեն մի չինովնիկի, պետական պաշտոնյայի, կամ ?զոռբայի? համար բաց կմնա չարաշահումների դաշտը եւ կտիրի ուժեղի իրավունքը: (Այստեղ արժէ հիշել, որ Գերմանիայում թագավորական պալատից անկախ դատարանի հիմքը դրվել է 1735 թվականին, պրուսական թագավոր` Ֆրիդրիշ Վիլհելմ առաջինի կողմից):


Այս ամենը անցյալ է եւ ցավոք շատ դառը անցյալ, որի արդյունքն էր Հայաստանի բնակչության միանգամից աղքատացման, գործազրկության եւ երկրից հեռանալուն: Տեղին հարց է առաջանում` Լեւոն Տեր Պետրոսյանները եւ իրենց ՀՀՇ- ականները եւ այսօրվա իշխանությունները ինչպիսի՞ պատասխան են տալու պատմության, հայ ժողովրդի եւ այն հարյուրհազարավոր մայրերի, երեխանների, երիտասարդների, դեռատի աղջիկների հարցումներին, ովքեր թափառելու ելան, օտար երկրներում ապաստան, աշխատանք եւ օրահաց որոնելու համար:


Այս ամենը գիտի ամեն մի հայ եւ գիտի, թե ինչու ենք այս օրին հասել, բայց արդեն հուսահատությունից եւ աշխատելու ասպարեզ չնկատելով այնքան կրավորական է դարձել, որ այլ ելք չի տեսնում քան կառչել հայությունը ի մի բերող նրա ցավից` ցեղասպանությունից, որտեղ ոչ մի յուրային նրան այդ իրավունքը վերապահել ի զորու չէ: Մի խոսքով նա գտնվում է` ?զառիթափին վրա?. բայց ես ուզում եմ հավատալ Պարույր Սեւակի աֆորիզմին, որ, ?երբ ելք ու հնար չի լինում, ապա խենթերն են գտնում ելք ու ճար?:


Այո, երեւի նաեւ մեր օրերում կգտնվեն խենթեր, ովքեր չեն վախենա արհավիրքներից, իրենց ձայնը կբարձրացնեն եւ ելք որոնելու կոչեր կհնչեցնեն:


Բեռլին, 18.05.2010

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostOnce more on foreign language-medium schools in Armenia
Older PostՕտարալեզու դպրոցների օրինականացման մասին

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Liana Ghaltaghchyan is the new Managing Director at the Children of Armenia Fund

January 10, 2023
item-thumbnail

Indian Journalist Venkatesh Remakrishnan mentions the Armenians of Chennai

October 30, 2022
item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

December 1, 2021
item-thumbnail

Nobel Prize winner Ardem Patapoutian

October 7, 2021
item-thumbnail

Armenian Church of the Virgin Mary in Basra, Iraq

August 30, 2021

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • Genocide
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Rural Armenia
  • Science
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

ԱՆԿՈՒՇՏ «ՀԵՐՈՍԸ». ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

item-thumbnail

Սփյուռքի նախարարն ընդունեց Վերապատվելի Հարություն Սելիմյանին

item-thumbnail

Ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ փոփոխութուններ են սպասվում Հայաստանի ճանապարհատրանսպորտային ոլորտում

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Search this website

© 2023 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll