• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Zoya Harutyunyan: Short stories in Armenian (part 2)

June 30, 2006
A+ A-
Email Print

About the author:


– Born in Yeghegnatsor, Armenia.


– Graduated from Kirovakan University.


– Has been working as a teacher of Armenian Literature and language for many years.


– During the last 5-7 years she has written 2 books (awaiting publication)


– She has signed many articles in newspapers and magazines in Armenia, such as ?Garoun? (Spring). 


 






 


The Disbeliever Arsen (SHORT STORY IN ARMENIAN)


 


ԱՆՀԱՎԱՏ ԱՐՍԵՆԸ


 


Արսենը Խաչիկ գյուղից էր: Ապրում էր Երևանում, զբաղեցնում էր բարձր պաշտոն: Միշտ սափրված, մաքուր հագնված, ինքնավստահ, խոսքերն արտաբերում էր հատ–հատ: Աչքերը, երբ նայում են, թվում է քեզ հրում, սեղմում են պատին՝ թափանցելու հոգուդ մեջ: Ինչ–որ քարացած բան կա՝ ամուր կամք արտահայտող շրթունքների սեղմվածության մեջ: Խոսելիս աչքերը բնում շուռումուռ են գալիս, ասես փնտրում, փնտրում, ի՞նչ են փնտրում:


 


– Արսեն գնանք Եղեգնաձոր, այնպես կարոտել եմ ժողովրդին,- դիմեց կինը,- սիրտս կարոտ է ընկել:


 


– Գնանք Արփինե ջան, մայրիկին շատ կուզեի տեսնել: Ընդհանրապես բոլորին եմ կարոտել:


 


– Այդ դեպքում շաբաթ օրը, հ՞ը Արսեն,- ոգևորվեց Արփենը:


 


– Կգնանք,- տնքալով հազիվ պատասխանեց Արսենը:


 


– Գիշեր–ցերեկ աշխատում ենք այսպես էլ բան կլինի, հիշելով, որ գիշերը կենտկոմում է անցկացրել,- շարունակեց Արսենը, թիկն տվեց բազմոցին, ետ գցեց գլուխը, հոգնածությունից մարմինը նվում էր:


 


Շաբաթ օրը եկավ: Արփենիկը գնումներ էր արել: Երկար սպասելուց հետո՝ նա կծկվեց բազմոցի անկյունում ու քնեց: Արսենը աշխատանքից վերադարձավ, մտավ ներս, կնոջը տեսավ բազմոցին քնած, ժպտաց անձայն, հանվեց ու մտավ լողարան:


 


Լողարանից դուրս եկավ թարմացած, հաճելի.


 


– Արփեն արթնացիր, գնում ենք ուսը ցնցեց ամուսինը:


 


Արփենը արթնացավ:


 


Ուսը ցնցելուց հետո՝ կռացավ և համբուրեց կնոջը, կինը երջանիկ ժպիտով բացեց աչքերը, թեքվեց, նստեց ու հորանջեց, ցնցեց մարմինը, ոտքի կանգնեց:


 


– Պատրաստ եմ, Արսեն ջան, գնանք: Անմիջապես ճամպրուկը և մի փոքր ծանրոց ձեռքին կանգնեց միջանցքում:


 


Արսենը զարմացավ Արփենի պատրաստակամության վրա՝ ժպտալով հարցրեց.


 


– Չճաշե՞նք նոր տիկին ջան, ահավոր քաղցած եմ,- առաջարկեց Արսենը:


 


– Այդ դեպքում, աչքիս վրա:


 


Պատրաստակամ ծանրոցը և ճամպրուկը գետին դնելով՝ անցավ խոհանոց, հինգ րոպեում սեղանը պատրաստ էր՝ ճաշեցին?


 


– Իմ սիրելի Արփենիկ, արի քեզ սիրեմ:


 


– Լավ էլի Արսեն, ուշանում ենք:


 


– Չէ, չենք ուշանում, շատ եմ սիրում քեզ անուշիկ Արփենիկս:


 


Կրքոտ շշնջաց Արսենն ու կնոջը գրկած տարավ ննջարան:


 


– Արսեն, ինչու՞ ես այդքան լավը,- շշնջում էր կինը:


 


– Դու ես լավը իմ բարի, իմ քնքուշ Արփենիկ,- կնոջը կրծքին սեղմելով՝ երանությամբ փակեց աչքերը, կնոջ առատ մազերը լցվում են Արսենի մազոտ կրծքին:


 


– Արսեն, դե գնացինք ուշանում ենք,- սթափված անկողնուց վեր թռավ կինը և շտապ հագնվեց:


 


Ցանկացած գեղեցկուհի կնախանձեր նրա գեղեցիկ եղնիկի վիզ հիշեցնող պարանոցի, խավոտ ու սպիտակ մաշկի, մազերի առատության, խնձորներ հիշեցնող կրծքերի համար:


 


– Նա իր քաղցր սիրուց կարմրել, դարձել էր ավելի քնքուշ, ավելի ցանկալի: Հինգ րոպեից արդեն մեքենայի մեջ էին:


 


– Մինչ հասնենք կլինի երեկոյան ժամը վեցն անց կես, մրթմրթաց Արսենը:


 


Արարատյան դաշտը մտնելիս՝ հազար անգամ Մասիսին նայեց, հազարերորդ անգամ թվում է առաջինը: Ամեն անգամ մի նոր գեղեցկությամբ է ցնցում Արսենին, հմայում, հափշտակում ու սիրտը լցնում ցնծությամբ: Այս անգամ կապույտ շղարշով ու կապույտ մշուշով շշմեցնում է նայողին ու յուրաքանչյուր մայրաքաղաքով անցնողի սիրտը լցնում ափսոսանքով, որ այն մերը չէ, մերը չէ:


 


– Իմ մեծ ու փոքր Մասիսներ,- հիանում է Արսենը ու ուշադիր նայում ճանապարհի ահռելի փոսերին ու վարպետորեն խուսափում նրանց մեջ ընկնելուց:


 


Արդեն մթնում էր, հասան Ելփին: Ելփինիչնա  կոչվող վայրում մեքենան պահեցին ու իջան ջուր խմելու:


 


Աղբյուրի մոտ, ճանապարհի բերանին մի խաչքար կար, Արսենի աչքովն ընկավ:


 


– Սա ի՞նչ են տնկել ճամփու բերանին,- դիմելով Արփենին՝ շարունակեց,- գնամ գլորեմ ջուրը, ու՞մ է պետք տնկել են ճամփու բերանին:


 


Մինչև Արփենը ջուրը խմեց և գլխի ընկավ ինչ մրթմրթաց ամուսինը, Արսենը խաչքարը գլորեց ձորը, Պիղատոսի նման ձեռքերն իրար զարկեց ու բարձրացավ ?Վիլիսը?:


 


Մինչ Խաչիկ գյուղը բավականին ճանապարհ կար: Արփենիկն անընդհատ ննջում էր:


 


– Արփենիկ, դե մի քիչ մնաց, Արփեն ջան, զրուցիր, մի քնիր մինչև հասնենք:


 


Հոգնած իջնում են մեքենայից, հարազատները դուրս են թափվում, ողջագուրվում, մտնում են տուն: Տան ուրախությունը վայրկյանում կորում է: Բոլորը քարանում են.


 


– Արսեն, Արսեն ջան, սիրելիս, խղճահարությամբ կինը մոտեցավ նրան:


 


Արսենը ժպտալով նայեց, ձեռքը ակամա տարավ ու շոյեց դեմքը և շոշափեց, շուռ եկավ դեպի հայելին և մնաց քարացած:


 


Ձախ աչքը անբնական լայնացել էր, բերանը ծռվել:


 


Կարմրեց, կապտեց, ապա թուլացավ, նստեց հայելու մոտ դրված աթոռին, սեղան գցեցին: Զրույցը չէր ստացվում: Րոպեն մեկ Արսենը նայում էր հայելու մեջ ու շոշափում դեմքը: Ընթրելուց հետո բոլորը սեղանի շուրջ խորհուրդ արեցին: Վաղ առավոտյան Արսենը գնա բժշկի մոտ: Բավականին ժամանակ անցավ, մայրը մտավ Արսենենց ննջարանը.


 


– Արսեն ջան, հինգ րոպեից արի հյուրասենյակ, խոսելիք ունեմ:


 


Արսենը մտավ հյուրասենյակ, մայրը նստած էր բազմոցին, մայրը քնքուշ հայացքով նայեց Արսենին.


 


– Արսեն, ճանապարհին տերտեր կամ հոգևոր մարդ չե՞ս հանդիպել, վանք կամ եկեղեցի չե՞ս մտել՝ քաջ գիտենալով ժամանակակից երիտասարդությանը:


 


– Մամ, մի խաչքար եմ գլորել ձորը:


 


– Շուտ ասեիր տղաս, սակայն ուշ չէ, երբեք ուշ չէ: Արագ հագնվիր ու գնա խաչքարը, որ գլորել ես ձորը, բեր ու տեղը դիր:


 


– Աստծո հետ կապված ինչ–որ սխալ քայլ անես, անպատիժ չես մնալու, ապա կողքերը նայելով՝ ինքն իրեն շշնջաց.


 


– Մեղա Աստծո, մեղա:


 


– Այ մեր, այսպես գիշերո՞վ:


 


– Այսպես գիշերով:


 


Արսենը մի պահ խոժոռվեց, ապա ծռված բերանը կիսաբաց անելով, ինչ–որ մի բան ուզեց ասել, միանգամից փակեց բերանը ու դուրս եկավ: Կենտկոմում աշխատողը իրեն անզոր էր զգում:


 


– Մենակ կարո՞ղ եմ բարձրացնել  այդ ծանր քարը,- մտահոգ մտածեց Արսենը:


 


Մայրը ետևից դուրս էր եկել, ասես, զգալով տղայյի մտահոգությունը, թփթփացրեց ուսը.


 


– Գնա՛, այսպես գիշերով ու մենակ:


 


Արսենը նստեց ?Վիլիսը? և ուղղվեց խաչքարի վայրը: Հասավ տեղ, իջավ մութ ձորը, բարձրացրեց քարը, հանեց ճանապարհի բերանին: Քարը դրեց նույն դիրքով, ինչ դիրքից, որ գլորել էր, ապա թեթևացած շունչ քաշեց:


 


Երբ վերադարձավ հայրական տուն, ոչ ոք քնած չէր, բացի փոքրիկներից, զարմանքից բոլորը քարացան?դեմքն ընդունել էր նախկին տեսքը, ասես ոչ մի բան չէր պատահել նրա հետ: Մայրը բարձրացրեց աչքերը, խաչակնքեց երեսը և ասաց.


 


– Փառքդ շատ լինի, Տեր Աստված:


 

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostZoya Harutyunyan: Short stories in Armenian (part 1)
Older PostArmenian Dance as a Sandwich

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Liana Ghaltaghchyan is the new Managing Director at the Children of Armenia Fund

January 10, 2023
item-thumbnail

Indian Journalist Venkatesh Remakrishnan mentions the Armenians of Chennai

October 30, 2022
item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

December 1, 2021
item-thumbnail

Nobel Prize winner Ardem Patapoutian

October 7, 2021
item-thumbnail

Armenian Church of the Virgin Mary in Basra, Iraq

August 30, 2021

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • Genocide
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Rural Armenia
  • Science
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

Մեր եկեղեցին մարդոց գրաւելու կարողութիւն ունի՞. Հրաչ Քալսահակեան

item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

item-thumbnail

«Շաբաթվա թեման» հաղորդման հյուրն է պլաստիկ վիրաբույժ Հենրիկ Հարութունյանը

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Search this website

© 2023 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll