• Home
  • About
  • YouTube
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Հուշարձանների լուսա-ձայնային հնչյունավորման առաջարկություն

February 6, 2010
A+ A-
Email Print

 


Մշակութային և պատմական հուշարձանների լուսա-ձայնային հնչյունավորման առաջարկություն – ծրագիր


Վանքերի, եկեղեցիների, հուշահամալիրների, հուշակոթողների, հուշարձանների, խաչքարերի, գերեզմանաքարերի և այլ հնչյունավորման ծրագիր


Ծրագրի հիմնավորումը


Մշակութային բազմաթիվ արժեքներ ունեն տեսանելի, դիտելի, արտաքուստ ընկալելի հնարավորություն, և բազմաթիվ ?խորքային?, ?բովանդակային? նկարագրեր, որոնք առաջին հայացքից ?տեսանելի? չեն, բայց որոնք կարելի է մատուցել ժամանակակից տեխնիկական միջոցներով, որով այդ արժեքների տեսանելի, ճանաչելի և ընակելելի ծավալն  ու ազդեցությունը զգալիորեն կմեծանա: Օրինակ, որևէ նյութական հուշարձան` արձան, ճարտարապետական կառույց, կամուրջ, ամրոց, հուշահամալիր, տապանաքարեր, խաչքարեր, հուշակոթող  և այլն, նույնիսկ փառահեղ լինելու դեպքում, մարդկանց մտքի ու զգայարանների վրա ազդում է ընդամենը? աչքերի միջոցով: Եթե նյութական  մշակույթի այդ արժեքների ?մատուցամանն? ավելանում են լուսային և հնչունային / ձայնային ազդեցությունը, զգալիորեն մեծանում է այդ արժեքների պատմա-բովանդակային հուզա-ճանաչողական էֆեկտը:


Պատկերացնենք որևէ արժեք, օրինակ` տապանաքար, խաչարձան, եկեղեցի, աղբյուր, ամրոց? Դիտորդի մոտենալու պահին միանում են ?մատուցման? նոր հնարավորությունները` ձայնը տարբեր լեզուներով պատմում է արժեքի գեղագիտական, պատմական, մշակութային դերը, ընդգծում է առաջնային մոտեցմամբ աննկատ նրբերանգների մասին, համաշխարհային, տարածաշրջանային կամ ազգային մակարդակների զուգահեռականությունները, տվյալ արժեքի առանձնահատկությունը, յուրօրինակությունը, լանդշաֆտի հետ դրա հաղորդակցական հնարավորություններն ու ինտեգրվածությունը, տվյալ արժեքի ժողովրդական ընկալումները և դրա շուրջն առկա առասպելների մասին տեղեկատվություն, հայոց արժեքների էթնիկության հաստատագրում և այլն: Եթե արժեքը անձ է ներկայացնում / արձան, տապանաքար?/, պատմում է անձի մասին:


Ձայնային մատուցումը կարող է ուղեկցվել ընտրված համապատասխան երաժշտությամբ: Միաժամանակ լուսային ?մատուցումը? օրվա տարբեր ժամերի ու տարբեր սեզոնների շահեկանորեն ներկայացնում է տվյալ արժեքի գեղագիտական էֆեկտը` լույսի գույնով, լույսի` տարբեր աստիճաններով կամ տարբեր կողմերից թափանցումով և այլն:


Ծրագիրը շատ ճկուն հնարավորություններ է առաջարկում: Լուսային և ձայնային/հնչունային ?մատուցումները? կարող են լինել հեռազգայունությամբ,  հեռակառավարմամբ, ավտոմատ ինքնակառավարմամբ,  ժամանակային կառավարմամբ / օրինակ` միայն գիշերը, կամ` օրվա որոշակի ժամերի / և այլն:                                                                        


Ծրագրի նպատակը


1. Մշակութային և պատմական արժեքների նորովի իմաստավորում, նորովի ներկայացում, ներկայացման հնարավորությունների մեծացում,


2. Պատմող, արտասանող, նվագող, երգող (և այլն) Հայաստանի և հայության ներկայացում,


3. Լավագույն բարոյական արժեքների ամրագրում և տարածում,


4. Լավագույն բարոյական արժեքների գովազդում,


5. Ոչ նյութական մշակութային արժեքների ժառանգորդման նպաստում,


6. Ազգային ինքնության  ամրապնդում, հայոց ինքնության ու արժեքների ներքին ընկալումների հայտարարագրում, այլոց մոտ էթնիկ արժեքների մասին հստակ պատկերացումների ձևավորում,


7. Պայքար այլադավանության – աղանդների  դեմ,


8. Հայաստանը և հայոց պատմությունն ու առաքինությունները լավագույնս ներկայացնելը:


Ծրագրի արդյունքները և շարունակականությունը


Ծրագիրն իրականացվելու դեպքում արդյունքները կօգտագործվեն թե զբոսաշրջության ծրագրերում, թե ներհայկական` ուսուցման ոլորտում, թե ընդհանուր գեղագիտական ճաշակի բարձրացման ոլորտում, թե այդ արժեքների շուրջ մշակութային-արվեստի գործունեության ծավալմամբ / օրինակ` թատերական ներկայացումներ, գիշերային համերգներ, ասմունքի ու երաժշտական փառատոներ,  պատանեկան ու երիտասարդական` ուսանողական ճամբարներ և այլն /, սպորտախաղերի, տոնահանդեսների կազմակերպումներ?


Ծրագիրին իրականացնելու հնարավորությունները


1. Ծրագիրն իրականացվելու համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսներն առկա են: Տեխնիակական մասն իրականացնելու են  բարձրակարգ մասնագետները` անհատ փորձագետների /ազգագրագետներ, ճարտարապետներ, պատմաբաններ, հնագետներ, երաժշտագետներ և ինստիտուտների / Մշակույթի նախարարություն, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր խորհուրդ, Գիտությունների ազգային ակադեմիայի հումանիտար ինստիտուտներ / հետ խորհրդակցությամբ:       


2. Տեխնիակական մասի համար անհրաժեշտ ինֆորնացիայի կրիչներ, սենսորներ, լուսավորիչներ, բարձրախոսներ (ցածր, միջին և բարձր հզորության), ուժեղարարներ և այլն:


3. Ֆինանսական մաս – կախված է ծրագրի ծավալներից և ընտրված արժեքների թվից, ինչպես նաև այդ արժեքների ծավալային ու տեխնիկական հնարավորություններից: Յուրաքանչյուր հնչյունա-ձայնային ձևավորում անհատական բյուջեի կազմում է պահանջում:                                                                                                                                                   


Մտահղացման հեղինակ և կոորդինատոր` Գառնիկ Ժորայի Մատինյան


Հասցե`
Երևան, Րաֆֆու փ. 87 շենք, բն. 34
հեռ.  +374 10742497


Ազատ-Հայ կայքին ուղարկուած հեղինակին կողմէ

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostԴուք տակաւին կ՛ուզէք աւելի՞ սեղմել օղակը
Older PostKessab Ousoumnasirats celebrates centennial

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Armenians of Iraq: A Community on the Brink

April 18, 2025
item-thumbnail

Camp Bjni launched in Armenia

March 26, 2025
item-thumbnail

The Nagash Ensemble of Armenia

March 8, 2025
item-thumbnail

The Armenian Genocide and Legal Paths to Resolution

April 14, 2024
item-thumbnail

The legacy of Berj Aprahamian

February 6, 2024

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations
Helen Ray Harrington on From 1979 until the formation of Micromania Group

Categories

  • American Armenians
  • Applications
  • Armenia
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Culture
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • French Armenians
  • Genocide
  • Greek Armenians
  • Heritage
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Jerusalem Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Media
  • Middle East Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Research
  • Rural Armenia
  • Saudi Arabia Armenians
  • Science
  • Social Platforms
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • YouTube
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

Ավստրալահայ ընտանիքը հայրենադարձվել Հայաստան

item-thumbnail

Որո՞նց հետ պիտի գործակցի Սփիւռքի Նախարարութիւնը. Հրաչ Քալսահակեան

item-thumbnail

Liana Ghaltaghchyan is the new Managing Director at the Children of Armenia Fund

TAG CLOUD

Applications Appstore Ararat Province Armenian Americans Armenian Art Armenian Design Armenian Fashion Armenian Genocide Armenian Language Army Art Center Athens Basra Armenians Camps Chinsurah COAF Diaspora Armenians Diaspora Topics Donations Education Egyptian Armenians Essam Nagy Genocide Ghukasavan History Immigration Iraqi Armenians Istanbul Kevrok Mourad Kolkata Krikor Jabotian Lebanese Armenians Momjian Nutrition Play Store Printing Research Rural Armenia Summer Camps Syrian Armenians Turkish Armenians UAE Armenians Vartine Ohanian West Bengal Western Armenian

Search this website

© 2026 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll