
For the first time since their enrollment three years ago in the Armenian College and Philanthropic Academy (ACPa), a group of Iranian Armenian students (24 in number) headed home to spend summer vacations with parents, relatives and friends in Iran.
The students were accompanied in their journey back with Ararad Yeghigian and ex-student of the Academy and the current representative in
The manager of the Academy Father Oshagan Gulgulian blessed the students prior their departure and wished they will be able to return back, after staying some time near their beloved ones, with more energy and freshness, in order to go ahead with their studies, under the ceiling of this 185 years old historical educational institute.
Date of the above press release: 11th May 2006
Contact Details:
The
56B,
E-mail: [email protected]
Manager: Father Oshagan Gulgulian
Administrator: Deacon Tigran Baghumyan
ARMENIAN TEXT
Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան
Հասցե: 56B,
Հեռ.: (91-33) 2229 – 9051
Հեռատիպ: (91 – 33) 22275869
Էլ–փոստ: [email protected]
Կառավարիչ` Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյան
Ադմինիստրատոր` Տիգրան սրկ. Բաղումյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 11, 2006թ.
Մարդասիրական ճեմարանի պատմության մեջ առաջին անգամ իրանահայերը մեկնեցին արձակուրդի
Մայիսի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի պատմության մեջ առաջին անգամ ճեմարանում երեք տարի ուսանելուց հետո 24 իրանահայ երեխաներ մեկնեցին Իրան` ծնողների և հարազատների միջավայրում անցկացնելու համար իրենց ամառային արձակուրդը:
Երեխաներին ուղեկցելու նպատակով օրեր առաջ Կալկաթա էր ժամանել Իրանում ճեմարանի պաշտոնական ներկայացուցիչ և նախկին շրջանավարտ Տիար Արարատ Եղիկյանը: Նա հանդիպումներ ունեցավ ճեմարանի ղեկավարության հետ, ծանոթացավ երեխաների կենցաղային պայմաններին, նրանց գնահատականներին, ապագա ծրագրերին` համոզվելով, որ ճեմարանը բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած: Սակայն Տիար Եղիկյանը մատնանշեց նաև, որ վերջին մի քանի ամիսներին ճեմարանում նկատվող դրական տեղաշարժերը հույս են ներշնչում, որ պատմական կրթօջախը հուսալի ձեռքերում է:
Երեխաներին ճանապարհելուց առաջ ճեմարանի հանդիսությունների սրահում կարճատև աղոթքից հետո ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը բարի ճանապարհ մաղթեց նրանց` հույս հայտնելով, որ արձակուրդն ընտանեկան և հարազատների միջավայրում անցկացնելուց հետո երեխաները ճեմարան կվերադառնան առույգ, թարմացած և նոր դրական լիցքերով` շարունակելու համար իրենց կրթությունը 185-ամյա կրթական հաստատությունում: