Nersik Ispiryan: Culture keeps a nation alive

Nersik Ispiryan: Culture keeps a nation alive

Meri Martirosyan


Azad-Hye


For over 30 years audiences in Armenia and Diaspora have admired the national and patriotic songs of Nersik Ispiryan. Faithful to his roots and national spirit, the distinguished singer continues to appear on different stages, satisfying the large number of followers that he enjoys.


Azad-Hye interviewed the favorite artist.


-Mr. Ispiryan, are the roots the reason behind the type of songs you have adopted?


Yes, I am the son of a nation that has been hit by Genocide. I had relatives among the people who suffered from Genocide, and who have emigrated to present day Armenia coming from a place called Taron (currently in Turkey). Since childhood I remember my love towards Armenian national ? patriotic songs.


To be added





TEXT IN ARMENIAN


Ներսիկ Իսպիրյան. ?Ազգը մշակույթով է կենդանի?


Մերի Մարտիրոսյան


Ազատ-Հայ


Շուրջ 30 տարի է`իր ազգային-հայրենասիրական երգերով Հայաստանի եւ Սփյուռքի հայությանը հիացնում է ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը: Հավատարիմ արմատներին եւ ազգային ոգուն`վաստակաշատ երգիչը երբեւէ չի դավաճանել ազգային երգը եւ շարունակում է ակտիվ համերգային գործունեությամբ հաճույք պատճառել իր հավատարիմ երկրպագուների մեծ բանակին աշխարհի տարբեր երկրներում:


?Ազատ Հայ? կայքը սիրով հարցազրույց անցկացրեց սիրված արտիստի հետ:



-Պարոն Իսպիրյան, արդյոք արմատնե՞րն են պատճառը, որ Դուք հենց այս ոճի երգեր եք կատարում:


Այո?եղեռնազարկ եղած ժողովրդի զավակ եմ… Եղեռնից տուժածների մեջ իմ հարազատներից էլ են եղել, որոնք գաղթել են Տարոն աշխարհից: Եվ մանկուց եղել է այդ սերն ազգային-հայրենասիրական երգերի հանդեպ:


-Ի՞նչ կերպ եք ընտրում երգերը, որ կատարում եք եւ արդյոք համագործակցո՞ւմ եք երիտասարդ ստեղծագործողների հետ:


Այդ երգերը մեր ժողովրդի սեփականությունն է, մեր երգն է, մեր վերքը, մեր քաջությունը: Բայց նաեւ համագործակցում եմ մի քանի ստեղծագործողների հետ, այսպես ասած`նոր օրերի աշուղների, ովքեր ունեն հայրենասիրական ոգի: Բայց մեծամասամբ երգում եմ իմ եւ հայրիկիս ստեղծագործած երգերը:


-Խոսենք համերգների մասին. Ինչպիսի՞ն է ընդունելությունը հայկական գաղթօջախներում:


Աշխարհի բոլոր հայաբնակ վայրերում ունեցել եմ համերգներ, հայ համայնքների եւ կուսակցությունների հետ եմ աշխատում: Երբ նրանք դրսում հիմնել են այդ համայնքները եւ կուսակցությունները, իրենց հետ էին ազատագրական պայքարի երգերը եւ այդ երգերն իմ պապերից հասավ ինձ եւ այսօր ես այդ երգերի մեկնաբանն եմ, ազգային, հեղափոխական երգերի: Միշտ մեծ ջերմությամբ են ինձ ընդունում:


-Իսկ ո՞ւմ եք կրթում Ձեր երգերով եւ արդյոք նպատակ չկա հիմնելու մի կրթօջախ, որտեղ կուսուցանեք երիտասարդներին:


Մեր ժողովուրդը մի խոսք ունի. ?Կաթի հետ մտել է, արյան հետ`կգնա?,-եւ սրանք պատահական բառեր չեն: Ես տեսնում եմ մարդկանց, ովքեր կարող են լավ կատարել ազգային երգերը, իրենք ինձ գտնում են, եւ ես էլ ճանապարհ եմ ցույց տալիս իրենց: Չէ որ արդեն 50 տարեկան եմ, եւս 10, 15 տարի երգեցի, իսկ հետո?որպեսզի թերի չմնա մեր գործը, եւ քանի որ մեր իղձերի կատարումը երգով եմ տեսնում, պետք է ազգային երգը փոխանցեմ գալիք սերնդին: Բացի այդ, կա Աղասին Իսպիրյան, Արաբոն`տղաս, երկուսն էլ իմ տղաներն են, որոնց փոխանցում եմ հայ երգը, իրենք էլ մյուսներին, այսպես հաղորդակից ենք դարձնում մարդկանց այդ երգերին: Բայց այդ երգերն ամեն մեկը չի կարող երգել, կարող են կատարել, բայց դա հոգով երգել չի նշանակի, պետք է ներքուստ զգալ: Իսկ դպրոց ունենալու ցանկություն, իհարկե, կա, եւ կարծում եմ`դա հաջորդ տարի կիրականանա: Մշակույթի նախարարության հետ քննարկել ենք հարցը եւ այն դրական արձագանք է ստացել:


-Շատերն ասում են, թե երիտասարդությունը չի լսում ազգային երաժշտություն, հեռացած է դրանից: Ո՞րն է Ձեր կարծիքը:


Այդպես չի?այսօր մենք երիտասարդության մի ամբողջ բանակ ունենք, որը հետեւում է մեզ, եւ մարզերի, եւ մայրաքաղաքի, հատկապես`եղեռնազարկ եղած ընտանիքների թոռներ ու ծոռներ, որոնց մանկուց փոխանցվել են այդ երգերը: Վառ ապացույցն այն է, որ 2011 թվականին ունեցանք մեր առաջին մեծ մենահամերգը`Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, որտեղ շուրջ 13.000 հանդիսատես էր ներկա, մեծ մասամբ`երիտասարդություն: Հաջորդն այս տարվա մարտի 16-ին տեղի ունեցավ եւ էլի նույնքան մարդ եկավ ու քաջալերեց մեզ: Պարզապես կարծում եմ, որ այսօրվա քարոզչական ուղղությունն է, որ շեղում է, թե չէ այդ անթեղ կրակը մեր ժողովրդի մեջ կա: Խնդիրն այն է, որ եթերներով ավելի շատ հնչում է ռաբիսը, ինչը զարմանալի է, քանի որ ավելի շատ ազգայինը պետք է քարոզվի: Այսօր, ճիշտ է`ունենք ազատագրված Արցախ, բայց ոչ ամրագրված, ունենք Ջավախքի խնդիր, Նախիջեւանի, Գանձակի, ի վերջո`Արեւմտյան Հայաստանի խնդիր: Ուզում եմ մեջբերել հռոմեացի մի գիտնականի խոսքերը, որ ասում է. ?Երբ որեւէ երկրի արվեստագետները զվարճացնելով են զբաղված, այդ երկիրը գնում է դեպի անդունդը?: Գուցե կոպիտ օրինակ է, բայց կարծում եմ`շատ դիպուկ ու ճշմարիտ այս օրերի համար:


-Երբեւէ չե՞ք հոգնում կամ հիասթափվում, քանի որ երգարվեստը բարդ ճանապարհ է:


Ոչ, ես շարունակելու եմ աշխատել ու ապագան կերտել իմ ուժերով: Ես չպիտի սպասեմ, թե ով է ինձ կանչելու որեւէ հեռուստաընկերությունում կամ միջոցառմանը երգելու, ես իմ գործը պետք է անեմ:


-Իսկ ե՞րբ կլինի հաջորդ մենահամերգը:


Կարծում եմ`մայիսի 28-ին եւ արդեն աշխատանքները տարվում են: Նախատեսում եմ, որ համերգը լինի Հանրապետության հրապարակում: Այդ օրը ազգային երգերի մեծ փռշտոց է լինելու:?


-Փոքր շուկա ունեցող երկրում`ինչպիսին մերն է, դժվար չէ՞ ստեղծագործել, չէ որ երգարվեստը մեծ ներդրումներ է պահանջում:


Սա իմ ուղեգիծն է, ես ուրիշ ճանապարհ չունեմ, եթե ընտրել եմ այս ուղին, ուրեմն պետք է հաղթահարեմ բոլոր դժվարությունները: Ես կատարում եմ այն երգերը, որոնք մնայուն են, հարատեւում են դարեր շարունակ: Զինյալ պայքարի ժամանակ ունեինք աշուղներ`Գեւորգ Չաուշ, Առյուծ Ավագ, Քեռի եւ այլք, որոնք երգեր ստեղծեցին եւ հետագայում էլ Արցախի պատերազմի ժամանակ զինվորներն այդ երգերով էին գնում մարտի դաշտ: Այսինքն`դրանք մեռնող երգեր չեն, մեռնող է ռաբիսը, որ պրոպագանդվում է: Աչքերիդ մեռնեմ, ունքերիդ մեռնեմ?սրանք ժամանակավոր, մի ամսվա երգեր են: Չգիտես ինչու դրա անունը դրել են շոուբիզնես, բայց շոուբիզնեսը հայ ժողովրդի հետ բացարձակապես կապ չունի, դա եվրոպական, ամերիկյան փողոցային երգ-երաժշտությունն է, որն այսօր բերել, կպցրել են մեր ժողովրդին:?


-Ամեն մարդ իր առաքելությունն ունի կյանքում, ո՞րն է Ձերը:


Մենք ունենք ազգային հարցեր, նպատակներ եւ դրանց իրագործման համար ամեն մեկն իր? աջակցությունը պետք է բերի: Իմ առաքելությունն ազգային-հայրենասիրական երգերի կատարումն ու պրոպագանդումն է, որը պետք է տանեմ առաջ:


-Երկար տարիներ ապրել եք Միացյալ նահանգներում: Այնտե՞ղ էլ էիք շարունակում երգով զբաղվել:


Այո, 20 տարի ապրել եմ ԱՄՆ-ում եւ այնտեղ էլ շարունակել եմ երգել: 1 ու կես տարի է, ինչ Հայաստանում եմ:


-2015 թվականին լրանում է Եղեռնի 100-ամյա տարելիցը: Որպես ազգային երգերի վառ ներկայացուցիչ, մեծ ջատագով, արդյոք նախատեսո՞ւմ եք որեւէ ծրագիր:


Իհարկե ունեմ մտքեր ու ծրագրեր, որոնք կփորձեմ իմ կողմնակիցների հետ միասին իրագործել: Արաբոյի եւ Աղասու օգնությամբ պատրաստում ենք ծրագիր`նվիրված Եղեռնի 100-ամյակին: Թե ինչ կերպ դա կարվի, ցույց կտա ժամանակը:


-Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին եւ ինչ ակնկալիքներ ունեք եկող`2014 թվականից:


Բավականին լի տարի էր. հյուրախաղեր ունեցա աշխարհի շատ երկրներում: Այսօր Սփյուռքն այդ պակասն ունի ազգայինի, բայց Սփյուռքի ականջները ողողված են հայրենասիրական երգերով, որովհետեւ իրենք եղեռնազարկ եղած ընտանիքների հետնորդներ են եւ իրենց մեջ դա կա, իսկ Ռուսաստանում գտնվող հայերը դրա պահանջը շատ ավելի ունեն: Եվ դա է, թերեւս, պատճառը, որ Ռուսաստանում ձուլվող հայերն ավելի շատ են, քան մնացած երկրներում: Հաջորդ տարվա համար արդեն ունեմ հրավերներ, զանգեր տարբեր երկրներից`Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական երկրներ: Կուզեի նաեւ համերգ ունենալ Դուբայում: Շատ կարեւոր է, որ Սփյուռքում մոտ մնան ազգային երգին, քանի որ ազգը մշակույթով է կենդանի: Եվ դրսի հայերն իրենց զավակների ականջներն ինչքան կկարողանան`թող ողողեն ազգային եւ հայրենասիրական երգերով:


-Կա՞ մի տեղ, որտեղ դեռ չեք երգել, բայց շատ կուզեիք:


-Շատ եմ ուզում Արեւմտյան Հայաստանում ելույթ ունենալ`Մուշ քաղաքում: Կարծում եմ`այս նպատակը վաղ թե ուշ ի կատար կածվի:












Armenian Mothers
We will go!
?