• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Կապան՝ լեռների մեջ գողտրիկ մի վայր

January 14, 2011
A+ A-
Email Print
<FONT face=Sylfaen>Կապան՝ լեռների մեջ գողտրիկ մի վայր</FONT>

Emma Karapetyan reports about the city of Kapan in Southern Armenia and its surroundings, including locations related to famous 18th century leader “Davit Beg”. Arshaluys Papazyan, the caretaker of the city Archives explains about the history of the name of Kapan (which was written wrongly in Russian sources as Ghapan). Mayor Surik Khachatryan calls on the inhabitants of Kapan to love their town and cherish the fact that they are now citizens of an independent state.  


Էմմա Կարապետյան


1991 թվականի սեպտեմբերի  21ի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքում Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդը Հայաստանի Հարապետությունը հռչակում է անկախ պետոթյուն, իսկ արդեն 1995 թվականին հաստատվել է Հայաստանի մարզերը: Դրանք տասն են`Սյունիք, Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր, Եղեգնաձոր:


Սյունիքի մարզը ընդգրկում է Գորիս, Կապան, Սիսան, Մեղրի շրջանները: Սկսենք Սյունիքի մարզի մարզկենտրոն համարվող Կապան քաղաքից: Հիասքանչ բնություն, շրջապատված բարձրադիր լեռներով ու բազմազան  պատմաճարտարապետական հուշարձաններով: Վայր որը կարծես դրախտային է:


Երևանից 350 կմ հեռավորության վրա է գտնվում Կապան քաղաքը, որը Սյունիքի մարզի մարզկենտրոնն է: Բայց նախ սկսենք նրանից թէ ինչու հենց Կապան, որտեղից է այն սկիզբ առնում և ինչով են իմաստավորվում նրա անցած տարիները: Լեռների միջև նեղ անցք՝ կիրճ, կիրճի ամենանեղ տեղը, որտեղ դրված է դուռ կամ  դարպաս՝ ճանապարհի վերահսկողություն հաստատելու համար,- սա է Կապան բառի բացատրությունը ժամանակակից հայոց լեզվի բացատրական  բառարանում: Եվ փակվելով այստեղ՝ այս փոքրիկ  բնօրրանում, մարդիկ ստեղծեցին Ղափանցու և Կապանցու, Սյունեցու և Զանգեզուրցու յուրահատուկ մի կերպար:


Պատմական տարբեր աղբյուրների  համաձայն Կապան բնակավայրի մասին առաջին գրավոր հիշատակումը 475թ էր: Սկզբում՝ նախարարական կենտրոն, 10-րդ դարի վերջից Սյունիքի թագավորության մայրաքաղաք՝ 20.000 բնակչությամբ:


1103թ.-ին սելջուկները գրավում են Կապանը և Սյունիքի թագավորության  մայրաքաղաքը տեղափոխվում է Բաղաբերդ: Միայն 18-րդ դարի սկզբին է Կապանը  դառնում Դավիթ – Բեկի ազատագրական շարժման կենտրոն:


Սյունիքի  մարզային պետական  արխիվում  Կապանի  պատմական  տարածքի և  հին Ղափանի մասին ոչինչ չի պահապանվել: Միայն մի տեղեկանքի համաձայն 1938թ.?ին Ղափանը ստացել է քաղաքի կարգավիճակ, հետագայում բնակչության  թվով  դառնալով հանրապետության 4-րդ քաղաքը: Փոխարենը պետական արխիվում խնամքով պահպանվել է քաղսովետի գործկոմի  1987թ.ի սեպտ.4-ի որոշումը, որով  գործադիրը դիմել է ՀՍՍՀ գերագույն խորհուրդ՝ առաջարկելով Ղափանը վերանվանել Կապանի:


1987թ.?ից  հետո էլ ավելի կիրառական դարձավ Կապանը, քան նախկին անվանումը: Ինչպես մեզ հետ ունեցած հարցազրույցում փաստում է կապանի արխիվի տնորեն Արշալույս Փափազյանը, որ Ղափան տեղանունը ռուսերեն լեզվով տառադարձված սխալ է: Այնուհետև անմիջապես Ղափան օրաթերթը դարձավ Կապան, պաշտոնական  բոլոր գրությունները Երևան ու Մոսկվա, Միութենական հանրապետություն ուղարկում էին Կապան նոր անունով, ինչը երբեմն զարմացնում  էր օտարերկրացիներին, որոնք հաճախ գրությունները հետ էին ուղարկում ?Կապան քաղաք չկա? հիմնավորմամբ: Կապանի Երկաթուղայինների համար 5 շենքի 5-րդ բնակարանում է ապրում 98-ամյա Աշոտ Հովհաննիսյանը` Կապանի բնակիչներց մեկը, ով 83 տարվա հաշվառում ունի պատմում է.


– Քաղաք չկար 38թ-ին անվանակոչել են սակայն քաղաքը դեռ շատ վատ վիճակում էր, մի  բնակավայր էր գետնափոր տներով, որտեղ մարդիկ ոչ թէ բնակվում էին այլ գոյատևում, տրանսպարտը ուխտերն էին, ձիերը, այդպես քաղաքը աստիճանաբար զարգացավ, տրանսպորտը փոխվեց սայլերի, մեքենաների:


Այո, փաստն այն է, որ Կապանը նախկինում մի բնակավայր էր՝ Քսենոֆոնյան  խարխուլ խրճիթներով, որ կուչ էր եկել Ողջի գետի աջ ափին` փոքրիկ  հովտում: Կապանը նաև լինելով տիպիկ լեռնային երկիր, բնական հակադրությունների  տարածաշրջան է: Այդ են վկայում տարածաշրջանում գտնվող  պատմաճարտարապետական կառույցները, որոնց մի մասն այժմ վերանորոգվում  է: Օրինակ  Բաղաբերդը, որը Սյունիքի երբեմնի ամենաանառիկ ամրոցներից է: Նրա  ավերակները գտնվում են ներկայիս Կապան քաղաքից արևմուտք: 18-րդ դարի  սկզբին Բաղաբերդը դարձել է ժողովրդական ապստամբության կազմակերպիչ և առաջնորդ Դավիթ-Բեկի ռազմական գործողությունների հենակետ: Բաղաբերդի  ամրության շնորհիվ Սունյաց թագավորները երկար ժամանակ էին դիմադրում  զավթիչներին, սակայն 1170թ.-ին սելջուկ-հորդաներին հաջողվեց ավերել բերդը,  հավաքված գանձերը կողոպտել, իսկ Տաթևից բերված 10.000 արժեքավոր ձեռագրեր ոչնչացվեցին: Ներկայումս պահպանվել են Բաղաբերդի ավերակները, իսկ Հալիձորի բերդը, որը գտնվում է Կապան քաղաքից արևմուտք, եղել է Մելիք Փարսադանյաններին պատկանող ամրոց: Հետագայում այն Դավիթ-Բեկի կողմից ամրացվել է: Ներկայումս Հալիձորի բերդը վերակառուցվում է: Դավթի-Բեկի  փոքրաթիվ քաջերի և թուրք զավթիչների միջև եղած ապստամբության  նկարագրությունը տրված է Րաֆֆու հայտնի ?Դավիթ- Բեկ?վեպում:


Խոսենք նաև Վահանավանքի մասին, որը  գտնվում է Հալիձորի բերդից մոտ 2կմ արևմուտք: Վայրը  շատ գեղատեսիլ  է, որը և հնարավորություն է տալիս  կապանցիներին հաճախակի այցելել և իրենց հանգիստն անցկացնել բնության  գրկում: Վանքը  կառուցվել  է Ձագիկ  իշխանի  որդի Վահանի կողմից՝ 911թ.-ին, որի   անունով  էլ  հետագայում  կոչվել է:


1086թ.-ին կառուցվել է մի նոր՝ ավելի փոքր եկեղեցի: Վահանավանքը ներկայումս կանգուն է և այսօր էլ հիացնում է դիտողին: Ինչպես նոր շունչ առավ եկեղեցին, այնպես էլ քաղաքը: Ներկայումս քաղաքը շատ է փոխվել- բարձրահարկ շենքեր, մշակութային օջախներ, ուսումնական հաստատություններ, նոր  աշխատատեղեր: Կապանը նաև ՀՀ բարեկարգ և մարդաշատ քաղաքներից ու կարևոր կենտրոններից է` լեռնահանքային արդյունաբերության մեջ:


Ինչպես իր խոսքում նշում է Կապանի մարզպետ Սուրիկ  խաչատրյանը Կապանը խորը պատմություն ունի, և Կապանցիներին կոչ է անում սիրել մարզկենտրոնը: Տարբեր ելուզակների ասպատակությունների պատճառով քանիցս կապանցիները հարկադրված են եղել իրենց բնօրրանի պատմության հերթական փուլը սկսել նորից, բայց կարևորն այն է, որ այսօր կապանցին ինքն է կերտում իր քաղաքի պատմությունը:
































author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostՀայաստանի ուժը
Older PostՊէտք է ողջունել ՀՕՄի ստեղծումը այս ափերուն

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Discrete Video Modeling for children with special needs in Armenia

February 23, 2016

LATEST

item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

December 1, 2021
item-thumbnail

Nobel Prize winner Ardem Patapoutian

October 7, 2021
item-thumbnail

Armenian Church of the Virgin Mary in Basra, Iraq

August 30, 2021
item-thumbnail

Tigranes the Great: a book by Serge Momjian

August 2, 2021
item-thumbnail

A multilingual digital Armenian Diaspora platform (DiasporArm)

May 2, 2021

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • Genocide
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Rural Armenia
  • Science
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

The Eternal Lantern of Hope: A book by Baydzig Kalaydjian

item-thumbnail

«ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ծրագրի հյուրընկալ ընտանիքների համար նախատեսված հայտադիմում

item-thumbnail

Հայաստանի 8 հրաշալիքները. 1-ին՝ Խոր Վիրապ

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Search this website

© 2022 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll