• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Հրաչ Քալսահակեան՝ Երկքաղաքացիութեան հետ կապուած բոլոր խնդիրները պէտք է վերացուեն

July 11, 2009
A+ A-
Email Print
Հրաչ Քալսահակեան՝ Երկքաղաքացիութեան հետ կապուած բոլոր խնդիրները պէտք է վերացուեն






Hrach Kalsahakian and Hakob AsatrianԶրոյցը վարեց Յակոբ Ասատրեանը



Հրաչ Քալսահակեանը ծնուել է Յունաստանում, աշխատում եւ ապրում է Արաբական Միացեալ Էմիրութիւններում, ծնողները սիրիահայեր են: Հայրը մշակութային կրթական գործիչ է եղել, հայերէնի ուսուցիչ, ով երկար տարիներ աշխատել է Միջին Արեւելքի երկրների դպրոցներում, եղել է նաեւ Յունաստանում հայկական վարժարանի տնօրէն: Հրաչ Քալսահակեանը սկզբնական կրթութիւնը ստացել է Քուէյթում, ապա ուսումը շարունակել է Հալէպում` սովորելով Քարէն Եփփէ Ճեմարանում: Բարձրագոյն կրթութիւնը ստացել է Յունաստանի Փաթրաս քաղաքում` մասնագիտանալով տուրիզմի կառավարման ոլորտում:


 


– Պարոն Հրաչ, Ձեր ուսումնառութիւնից յետոյ կրկին վերադարձաք Միջին Արեւելք…


 


– Այո, վերադարձայ Միջին Արեւելք եւ սկսեցի աշխատել տարբեր երկրներում: Հաստատուեցի ԱՄԷ–ում եւ այժմ Կիպրոսի Հանրապետութեան տուրիզմի գործակալութեան մարկետինգի պատասխանատուն եմ ողջ Միջին Արեւելքի համար: Մասնագիտութիւնից զատ ես միշտ հետապնդել եմ հայկական հարցերը, երիտասարդական տարիներից արաբերէն եմ թարգմանել Անդրանիկ Ծառուկեանի ?Մանկութիւն չունեցող մարդիկ? եւ Վահան Թոթովենցի ?Կեանքը հին հռոմէական ճանապարհին վրայ? գործերը: Հրատարակել եմ նաեւ արաբախօսների համար հայերէնի ուսուցման 330 էջանոց ուսումնական ձեռնարկ: 2002 թուականից սկսած Սիրիայի արաբ գրողների միութեան անդամ եմ:


 


Իմ մտասեւեռումն է, որ արաբներին հայկական մշակոյթը ներկայացնեմ: Մեզ պէտք է տարբեր երեսներով ճանաչեն եւ նաեւ մենք իրենց ճանաչենք: Յաջորդը տեղեկատուական տեխնոլոգիաների նոր փուլի օգտագործումն է: Քուէյթահայը չգիտի, թէ եգիպտահայն ինչ է անում, իրաքահայը չգիտի, թէ Էմիրութիւնների հայն ինչ է անում, մէկը միւսի կարիքներին չի հասնում: Միւս կողմից աշխարհի միւս հայերի հետ պէտք է մի համակարգչային կոճակով տեղեկատուական կապ հաստատենք` Եւրոպա, Միջին Արեւելք, Ամերիկա: Աստիճանաբար բոլորին կը շահագրգռենք, որպէսզի իրենց ներդրումներով ու օգտակար խորհուրդներով մասնակից դառնան այդ գործին:


 


– Այդտեղից էլ երեւի ծագեց ?Ազատ–հայի? ստեղծման գաղափարը:


 


– 2003 թ–ից սկսեցի ?Ազատ–հայ? արաբերէն եւ անգլերէն լեզուներով տեղեկատուական կայքի թողարկումը, որով նպատակ ունէի Էմիրութիւնների հայերին լրատուութիւն հասցնել: Չնայած 30 տարի ի վեր հայերն այդտեղ ապրել են, բայց ընդամէնը 11 տարի առաջ են եկեղեցի հիմնել: Մի քանի տարի ?Շեփոր? ամսաթերթ տպարգեցին, որ բաժանւում էր եկեղեցում: Շարժայ եւ Աբու Դաբի քաղաքներում գործող ազգային վարչութիւնները լուրերը միայն ֆաքսով էին հաղորդում: Այդ ժամանակ նաեւ իմ գաղափարը իրականութիւն դարձրի, որպէսզի սկզբում Արաբական ծոցի, ապա Միջին Արեւելքի հայութիւնը երեւայ աշխարհի համացանցային քարտէզի վրայ: Այսինքն, մեր շրջանի բոլոր յայտնի մարդկանց, կազմակերպութիւնների, գործարարների մասին տեղեկատուութիւն կը տպագրենք եւ իրար կը կապենք, որպէսզի բոլորը ճանաչեն, թէ ինչ հնարարուորութիւններ կան եւ իմանան, թէ որի հետ կարելի է գործակցել եւ համատեղ ծրագրեր մշակել:


 


– Իսկ որքա՞ն հայ կայ Էմիրութիւններում, ո՞ր ոլորտներում են աշխատում:


 


– 5000 հայ կայ Էմիրութիւններում, Շարժայում` մօտ 3000, եւ մօտ 1000-ական Աբու Դաբիում եւ Դուբայում: Հայերի հիմնական մասը արդիւնաբերութեան եւ արտադրութեան մէջ են, մի որոշ մասը վաճառականութեամբ է զբաղւում, պրոֆէսիոնալներ կան, որոնք մեծ անուն ունեցող ֆիրմաների մէջ են աշխատում, բարձր տեխնոլոգիաներին տիրապետող մասնագէտներ, որոնք իրենց երկրներից եկել են ԱՄԷ, բայց լաւ պայմաններով:


 


– Ծոցի երկրներից` Էմիրութիւններ, Կատար եւ Քոււեյթ, որտե՞ղ է հայկական համայնքն աւելի լաւ կազմակերպուած:


 


– Նախ Քուէյթն է կազմակերպուած, անցեալ ունեցող գաղութ է: Քուէյթի ազգային վարժարանն ամենօրեայ դպրոց ունի, այդ դպրոցը յաճախել եմ նաեւ ես, եւ մինչեւ հիմա հայեցի դաստիարակութեամբ գործում է մինչեւ 12 դասարան: 3-17 տարեկան մօտ 400 աշակերտ ունի, իսկ անցեալում` մինչեւ 1991 թուականի պատերազմը, ունեցել է 700-800 աշակերտ: Այդ տարիներին տեղի սիրիահայերը ժամանակաւորապէս Սիրիա վերադարձան, թէեւ կային նաեւ պարսկահայեր ու լիբանանահայեր: Պարսկահայերի համար անհնար էր վերադառնալ Իրան, ուստի նրանցից շատերը գնացին Ամերիկա: Հայաստանի անկախացումից յետոյ շատ քիչ հայաստանցիներ հաստատուեցին Քուէյթում: Այժմ այնտեղ մեծ մասամբ սիրիահայեր են ապրում: Դպրոցում արեւմտահայերէնն է կիրարկւում` լեզուի, պատմութեան, կրօնի դասաժամերով, իսկ մնացեալը պետական արաբական ծրագիրն է: Շարժայում եւ Աբու Դաբիում գործում են շաբաթօրեայ հայկական վարժարաններ (140 եւ 70 աշակերտներով)` հայերէն լեզուի ճանաչողութիւն տարածելու համար:


 


– Ին՞չ կազմակերպութիւններ կան Ծոցի երկրներում:


 


– Քուէյթը, Էմիրութիւնները եւ Կատարն ունեն մի թեմ, որ ենթակայ է Կիլիկիոյ կաթողիկոսութեանը (Լիբանան): Թեմական մարմինը ընտրւում է չորս տարին մէկ անգամ եւ նշանակում է չորս ազգային վարչութիւն` Քոււեյթի, Դոհայի (Կատար), Շարժայի եւ Աբու Դաբիի (ԱՄԷ): Ազգային վարչութիւններն էլ իրենց հերթին տիկնանց, երիտասարդների, գեղարուեստի եւ այլ յանձնախմբեր ունեն: Քուէյթում կայ նաեւ սկաուտական շարժում եւ ?Շաքէ? պարախումբ: Այս վերջինը գործում է 2007-ից ի վեր, որի պարուսոյցը Հայաստանից է եկել: ?Շաքէն? 40 հոգանոց պարախումբ է, որ կազմուած է դպրոցի աշակերտներից: Շարժայում եւ Աբու Դաբիում պարախմբեր չկան:


 


Քուէյթում սկսեց վերահրատարկուել ?Ազդարար? էլեկտրօնային շաբաթաթերթը, որ նաեւ տպագրուած տարբերակով բաժանւում է եկեղեցում: Դա Քուէյթի եւ Արաբական ծոցի երկրների Առաջնորդարանի տեղեկատուն է` Կարօ Արսլանեանի խմբագրութեամբ: 2009-ի Յունուարից մինչեւ հիմա ?Ազդարարը? 20 թիւ է հրատարակել: Սկզբում միայն Քուէյթի մասին յօդուածներ էին տպագրում, արտատպումներ անում հայկական մամուլից, իսկ հիմա ընդգրկում է նաեւ Ծոցի այլ գաղութների մասին լրատուութիւն: Շաբաթաթերթը 20 էջով է եւ արեւմտահայերէն:


 


Վերոյիշեալ կառոյցները գրեթէ բոլորը գործում են Դաշնակցութիւն կուսակցութեան հովանու ներքոյ: Սրանից դուրս Աբու Դաբիում գործում է ?Հայկական Մշակութային Ընկերակցութիւնը?, որ ամէն տարի Հայաստանից ԱՄԷ է հրաւիրում է արուեստագէտներ եւ կազմակերպում հայկական մշակոյթի օրեր:


 


Դուբայում գործում է մեր ?Ազատ–հայ? կայքի խմբակը, որ ամէն ամիս հանդիպումներ է կազմակերպում զանազան հարցերի շուրջ, այդ թւում, յաջորդ թեման պէտք է նուիրուած լինի երկքաղաքացիութեան հետ կապուած մանրամասնութիւնների քննարկմանը: Աբու Դաբիում գործող Հայաստանի դեսպանութիւնը տարեկան մէկ–երկու միջոցառումներ է կազմակերպում, որոնցից վերջինը նուիրուած էր հայկական ջազին` Դուբայի Ջազ փառատօնի շրջանակներում:


 


Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա ունենք երկու եկեղեցի` Սրբոց Վարդանանց, որ գործում է Քուէյթում 1960-ականներից եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, որ գործում է Շարժայում 1998 թուականից: Քուէյթի եւ Արաբական ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդն է Կորիւն Արք. Պապեանը:


 


– Ին՞չ ակնկալիքներ ունէք ՀՀ Սփիւռքի նախարարութիւնից:


 


– Առաջին հերթին պէտք է արժեւորում կատարուի մեր գաղութներում տիրող իրավիճակի մասին, հիմնուելով անկողմնակալ աղբիւրների վրայ, իսկ յետոյ անցնել այդ կարիքների բաւարարմանը: Ի հարկէ, սա շատ մեծ գործ է: Մարդիկ երբեմն դժուարութիւն ունեն կապուելու նախարարութեան հետ, քանի որ վարժ են գործել աւանդական կառոյցներով եւ չեն պատկերացնում, թէ նախարարութիւնը ինչ նպաստ կարող է բերել: Այնուամենայնիւ, եթէ իրենք նախարարութեան հետ չեն կապւում, ապա Սփիւռքի նախարարութիւնն ինքը պէտք է նրանց հետ կապուի:


 


Դասագրքի հարց չունենք, քանի որ արեւմտահայերէնով դասագրքեր Հալէպից ստանում ենք: Ի հարկէ, լաւ կը լինէր, եթէ էլեկտրօնային լսատեսողական միջոցներ տրամադրեն: Օրինակ, Հալէպում պատրաստուած ?Արեւիկ? ձայներիզը շատ յաջող էր: Այլ խնդիրների մասին առաջիկայում կը տեղեկացնեմ:


 


Երեւանում ՀՀ Սփիւռքի նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկեցինք համահայկական համացանցային կայքերի հասցէների եւ ընդհանուր տեղեկատուի ստեղծումը: Նախարարը ծանօթացաւ երկքաղաքացիութեան հարցի հետ կապուած բոլոր դժուարութիւններին: Այդտեղ կան բնակարանային գրանցման եւ զինծառայութեան հաշուառման հետ կապուած խնդիրներ: Դա շատ տարօրինակ պայման է, որ սփիւռքից պէտք է գան ու այստեղ գրանցուեն, երբ այստեղ տակաւին բնակարան չունեն: Յաջորդ խնդիրը մեր անունների աղաւաղումն է հայկական անձնագրերի մէջ: Երբ անգլերէնից հայերէնի են վերածում, խայտաբղետ անուններ են ստացւում: Պէտք է միանգամից հայերէն տարբերակը գրուի, որպէսզի մեր անունները հայերէն չխեղաթիւրուեն, իսկ անգլերէնը կարելի է նոյնութեամբ պահել: Այնուհետեւ երիտասարդութեան զինծառայութեան գրանցումը լաւ կը լինի մէկ օրում կատարուի: Անձնագրային վարչութիւնում անձնագրերի հանդիսաւոր յանձնումը շաբաթական միայն մէկ օր է` ուրբաթ օրը, թէեւ աւելի լաւ կը լինէր յաճախակի լինէր:


 


Նախարարի հետ խօսեցինք նաեւ արաբախօսութեան մասին, արաբական աշխարհում հայկական մշակոյթի եւ պատմութեան հարցերը ներկայացնելու մասին:


 


– Դուք Էմիրութիւններում ներկայացնում էք Կիպրոսի պետական տուրիստական կազմակերպութիւնը: Ելնելով Ձեր փորձառութիւնից, ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական տուրիզմը:


 


– Հայաստանը ընթացիկ տուրիզմի համար անհրաժեշտ ծով ու աւազ չունի, բայց ունի այլ ոլորտներ` ինչպիսիք են կրօնական տուրիզմը, մշակութային, լեռնային, ագրոտուրիզմը եւ այլն: Հայաստանում գիւղական տուրիզմի զարգացման լայն հնարաւորութիւններ կան: Գիւղական բնակչութիւնը պէտք է կարողանայ տները վերանորոգել եւ նորմալ պայմաններ ստեղծել զբօսաշրջիկների համար, որպէսզի լինի արդիական սպասարկում, հաճելի մթնոլորտ: Դա կը նպաստի արտադրութեանը, գիւղի բնակչութիւնը կ'օգտուի տուրիզմի բերած օգուտներից, եւ միւս կողմից Երեւանի ծանրաբեռնուածութիւնն էլ կը թեթեւանայ: Հայաստանը Երեւանից դուրս շատ բան ունի ներկայացնելու:


 


Պէտք է նաեւ մասնաւոր թեմատիկ տուրիզմը զարգացնել, ինչպէս օրինակ` գինու արտադրութիւնը, աստղագիտութիւնը, եկեղեցիների ու վանքերի այցելութիւնները: Ամենակարեւորը պէտք է տուրիստների ընդունելու միջոցները շատանան: Երեք աստղանի հիւրանոցների թիւը պէտք է աւելացնել: Միջին դասակարգի համար հիւրանոցնէր են պէտք: Ներկայիս վարձով տրուող բնակարանները վատ վիճակում են, եւ չեն համապատասխանում համացանցում յայտարարուածին, իսկ եղած հիւրանոցներն էլ թանկ են երկրի ընդհանուր վիճակի համեմատ: Այդպէս չենք կարող մրցել այն երկրների հետ, որոնք համբաւ ունեն, ծով ունեն, այլ հրաշալիքներ ունեն: Պէտք է հաշուի առնենք, որ ներկայիս Հայաստանը աշխարհում տուրիզմի առումով լայն ճանաչում չունի, եթէ 50 տեղի սանդղակով նայենք, ապա Հայաստանն այդ 50-ի մէջ չկայ: Դարձել ենք փոքրաթիւ եւ որոշակի տուրիստական խմբերի այցելութեան երկիր: Դուբայից Երեւան եկող ինքնաթիռների մէջ համարեա տուրիստներ չկան: Շարժայի պետական աւիաուղիները նման չուերթ բացեց, բայց չդիմացաւ, որովհետեւ տուրիստ չկար: Հայաստան էին գալիս մարդիկ, որ արդէն ինչ–որ կապ ունեն երկրի հետ: Էմիրութիւնների մէջ 300 հազար եւրոպացի է ապրում եւ նրանք էլ չեն գալիս, որովհետեւ Հայաստանը ներկայացուած չէ այնտեղ:


 


Մինչդեռ Դուբայի պաշտօնական վերջին տուեալնրով, ԱՊՀ երկների շարքում Ռուսաստանից յետոյ, անցած տարի հայաստանցիներն են ամենաշատը Դուբայ այցելել` մօտ 25 հազար: Դուբայում կազմակերպուող ցուցահանդէսներում Հայաստանը ներկայացուած չէ: Դուբայում Ադրբեջանն արդէն 6 տարի մասնակցում է, իսկ Վրաստանը 2008-ից ի վեր: Լաւ կը լինէր, եթէ, օրինակ, Բեռլինի եւ Լոնդոնի միջազգային տուրիստական ցուցահանդէսների նմանութեամբ, Հայաստանը մասնակցի նաեւ Դուբայի ցուցահանդէսին: 


Լուսանկար՝ Հրաչ Քալսահակեան (աջ) և Յակոբ Ասատրեան, Սփիւռքի Նախարարութեան ներքնայարկը Էրեբունի Բլազայի մէջ (2009):


Հրաչ Քալսահակեանին կայքը՝ www.kalsahakian.com


?Հայերն Այսօր? կայք, 08 Յուլիս 2009 (կապ)

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostArmenia memories burn bright
Older PostThe mountainous village of Haght and its population

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Liana Ghaltaghchyan is the new Managing Director at the Children of Armenia Fund

January 10, 2023
item-thumbnail

Indian Journalist Venkatesh Remakrishnan mentions the Armenians of Chennai

October 30, 2022
item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

December 1, 2021
item-thumbnail

Nobel Prize winner Ardem Patapoutian

October 7, 2021
item-thumbnail

Armenian Church of the Virgin Mary in Basra, Iraq

August 30, 2021

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • Genocide
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Rural Armenia
  • Science
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

Մանրամասներ Ընտրական օրենսգրքում սպասվելիք փոփոխությունների մասին

item-thumbnail

Դավիթը գերմանական Նոյ Շտատ քաղաքում ներկայացնում է հայ մշակույթը

item-thumbnail

Հայաստանի 8 հրաշալիքները. Չորրորդ հրաշալիք. Նորավանք

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Search this website

© 2023 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll