Arman Kaloyan: Turkey would not be able to open the borders unless Karabakh problem is solved

Arman Kaloyan: Turkey would not be able to open the borders unless Karabakh problem is solved

Arman KaloyanArmenian Diaspora played a restraining role in the process of regulating the Armenian-Turkish relations.


Interviewer: Boris Tamoyan


Azad-Hye Special


An interview with the “Jamanak” newspaper?s reporter and candidate of political science Arman Kaloyan.


Mr. Kaloyan, what are the Turkish intentions behind initializing relations with Armenia and freezing them later on?


Turkey has always been driven by its own interests, since the day it entered the Armenian-Turkish football diplomacy, it has had its own expectations i.e. to have any role in the process of regulating the Nagorno-Karabakh issue. The Turkish government was so clear and upfront about this, it has announced that the borders would open only after solving the Nagorno-Karabakh issue. Indeed, Armenian-Turkish borders initially were closed because of the Karabakh conflict.


What would our country benefit from the Armenian-Turkish agreement?


Nothing. In my opinion, it is impossible to regulate our issues with Turkey without first settling the Nagorno Karabakh question. Turkey is insisting that it would open the borders only after such settlement. If the Armenian authorities manage to convince Turkey to withdraw from that position it would be great. But Turkey has not changed its demands against Armenia since 1993.


The Turkish Prime Minister announced that in the upcoming council elections there will also be Armenian candidates on his party-lists, what kind of a diplomatic game is hidden underneath this?


I don?t think we should take the announcement seriously. Even if there are Armenian candidates, I don?t think it would result in anything positive for us.


Is there any hope for regulating the Armenian-Turkish relations in the near future?


In my opinion, they should be regulated sooner or later, we are neighbors after all and the open borders would mean a shorter path to Europe for us; it would also mean peace for the whole region. But in order to achieve that, we need a legitimate, wise and diplomatic authority and not people who are ready to put everything up for auction for the sake of their positions.


What role can Turkey play in solving the Nagorno Karabakh issue?


From the Armenian perspective, it could only play a negative role; it cannot play the mediator?s role, that?s why the Republic of Armenia, starting with its first president Levon Ter Petrossian, made sure Turkey has nothing to do with the issue.


What are the gaps in the “Football Diplomacy”?


Before entering this game the authorities neglected one important fact which we already stated above: Turkey would not be able to open the borders unless the Nagorno Karabakh problem is solved.


What about the role of the Armenian Diaspora in the process of the regulating the Armenian-Turkish relations?


Fortunately, it played a restraining role to some extent; otherwise the authorities would have sold Karabakh, Armenian-Turkish relations and the Genocide in a package deal. We should not also forget the role of the opposition too.


Translated by Nanor Mikayelian






Text in Armenian


Հայ-թուրքական հարաբերություններ թեմայով կզրուցենք ?ԺԱՄԱՆԱԿ? օրաթերթի լրագրող, քաղաքական գիտությունների թեկնածու` Արման Գալոյանի հետ:


Զրուցեց`Բորիս Թամոյանը


Ազատ-Հայ կայքին հատուկ


Պարոն Գալոյան ձեր կարծիքով ո՞րն էր Թուրքիայի նպատակը` Հայաստանի հետ հարաբերություններ սկսել, իսկ այնուհետև սառեցնել այդ հարաբերությունները:


Թուրքիան բնականաբար առաջնորդվել եւ առաջնորդվում է իր երկրի շահերով: Ի սկզբանե, մտնելով հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մեջ, Թուրքիան ուներ իր հաշվարկները եւ ակնկալիքները: Մասնավորապես` որեւէ դերակատարում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Նույնիսկ արձանագրությունների ստորագրումից հետո նույն օրը եւեթ Թուրքիան շատ հստակ հայտարարեց, որ սահմանը չի պատրաստվում բացել, մինչեւ առաջընթաց գրանցված չլինի ԼՂ խնդրում: Ցեղասպանության ուրացման դիմաց Հայաստանը ստացել է ընդամենը թղթի վրա ամրագրված խոստում` սահմանը բացելու մասին եւ մշուշոտ հեռանկար, որը Թուրքիան հստակորեն կապում է ԼՂ խնդրի հետ: Բացի այդ, Թուրքիան ստացավ ՀՀ իշխանությունների կողմից ցեղասպանության պաշտոնապես ուրացում. այդ մասին էր վկայում միջկառավարական պատմական ենթահանձնաժողովի ստեղծման արձանագրումը: Այդ հանձնաժողովը, եթե ձեւավորվի, ուսումնասիրելու է Ցեղասպանության հետ կապված հարցեր, եւ Թուրքիան էլ հարցին մոտենալու է, արդյոք ցեղասպանություն եղել է, թե ոչե ենթատեքստով: Այս ամենը շատ պարզ է. ի սկզբանե Թուրքիան հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն ԼՂ խնդրի լուծումից հետո, եւ Թուրքիան փորձում է իր խոսքի տերը լինել: 1993թ. Հայ-թուրքական սահմանը փակվեց հենց ԼՂ հակամարտության պատճառով, եւ առ այսօր Թուրքիայի պահանջը շարունակում է մնալ նույնը:


Ի՞նչ եք կարծում ինչ կտա մեր երկրին հայ-թուրքական համաձայնագրի հետ կանչումը:


Ոչինչ… միայն ՀՀ իշխանությունների անհեռանկար քաղաքականության հերթական արձանագրում: Իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք սկզբունքային գտնվեցին եւ ետ կանչեցին արձանագրությունները… իսկ արդյոք պետք էր մտնել այդ խաղի մեջ, որպեսզի այսօր ստիպված լինես ետ կանչել արձանագրությունները: Ուզում եմ ընդգծել, որ առանց ԼՂ հակամարտության կարգավորման անհնար է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Համենայն դեպս, այդ երկիրը պնդում է, որ ինքը միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո կբացի սահմանը… եթե իշխանությունները կարողանան նրան հակառակը համոզել, ստիպել` ետ կանգնել այդ դիրքորոշումից, ապա դա ողջունելի կլինի: Իսկ եթե ոչ, պետք է հաշտվել այդ իրողության հետ. կրկնում եմ` 1993թ. Հայ-թուրքական սահմանը փակվեց հենց ԼՂ հակամարտության պատճառով, եւ առ այսօր Թուրքիայի պահանջը շարունակում է մնալ նույնը                                                                                                      


Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ սպասվելիք մեջլիսի ընտրություններին իր կուսակցության ցուցակներում կլինեն նաև հայ թեկնածուների անուններ: Դիվանագիտական ի՞նչ ?խաղ? կա սրա տակ թաքնված ձեր կարծիքով:


Թուրքիայի եւ վարչապետը, եւ բարձրաստիճան պաշտոնյաները նաեւ ակնարկում էին Թուրքիայում անլեգալ բնակվող հայերի մասին… Այնպես որ կարծում չպետքե լուրջ վերաբերվենք այս հանգամանքին, իսկ եթե լինեն էլ հայ  թեկնածուներ կարծում եմ դա մեզ ոչ մի լավ բան չի տա:


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույս կա՞ մոտ ապագայում:               


Իմ խորին համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունները պետք է վաղ, թե ուշ կարգավորվեն: Ի վերջո, մենք հարեւան երկրներ ենք, եւ Թուրքիայի հետ բաց սահմանը կբխի մեր շահերից: Դա ավելի կարճ ուղի է դեպի Եվրոպա, դա նշանակում է կարճ ուղի դեպի բաց ծով: Ի վերջո, դա նշանակում է խաղաղություն տարածաշրջանում, կայունություն եւ առաջընթաց: Բայց դրան հասնելու համար հարկավոր է ունենալ լեգիտիմ, խորամիտ, դիվանագետ իշխանություն, այլ ոչ թե մարդիկ, որոնք հանուն իրենց աթոռի, հանուն պաշտոնավարման, պատրաստ են աճուրդի հանել ամեն ինչ:


Թուրքիան ի՞նչ դեր կարող է խաղալ ղարաբաղյան խնդրի լուծման գործում:


Հայկական կողմի տեսանկյունից` միայն բացասական: Դեռ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակվանից ամեն ինչ արել է ՀՀ-ն, որպեսզի Թուրքիան երբեք որեւէ առնչություն չունենա ԼՂ հակամարտության կարգավորման հետ, քանի որ այդ երկիրն անաչառ չէ եւ հետեւաբար, չի կարող լինել միջնորդ:


Ո՞րն էր ?ֆուտբոլային դիվանագիտության? բացթողումները, եթե այդպիսիք կային:


Ի հարկե, կային… ի սկզբանե, մտնելով այդ խաղի մեջ, իշխանությունները կատարեցին մեծ բացթողում… հասկանում եք` միայն ԼՂ խնդրի լուծումից հետո կարելի է ստիպել Թուրքիային` բացել սահմանը, կարգավորել հարաբերությունները: Արձանագրութունների տեքստում առկա խնդիրների մասին այնքան է խոսվել, որ այլեւս անիմաստ է դրանց անդրադառնալը:


Հայկական սփյուռքը ի՞նչ դեր ունի հայ?թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:


Բարեբախտաբար, կարողացավ որոշակի զսպիչ դերակատարում ունենալ, այլապես` իշխանությունները փաթեթով կվաճառեին եւ Ղարաբաղը, եւ հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանություն: Ասյտեղ իր դերակատարումն ունեցավ նաեւ ընդդիմությունը…

  1. Actually this is not a comment. I just want to know, if is posible, from what part of Armenia where Mr. Kaloyan's grandparents. My last name is Kaloyan, and my grand-father was a survivor of the Armenian genocide. Thank you

Comments are closed.